https://arm.sputniknews.ru/20210905/poligoni-vorbanoc-mer-orr-gyumry-spendiaryani-erazshtutyun-28899761.html
«Պոլիգոնի որբանոցի» համերգից մինչև մեր օրեր. Գյումրիում հնչեց Սպենդիարյանի երաժշտությունը
«Պոլիգոնի որբանոցի» համերգից մինչև մեր օրեր. Գյումրիում հնչեց Սպենդիարյանի երաժշտությունը
Sputnik Արմենիա
Տարին հոբելյանական է, ու այս տարվա շրջանակներում նպատակ կա սպենդիարյանական երաժշտությունը Հայաստանի տարբեր բնակավայրերում ներկայացնելու։ 05.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-05T22:27+0400
2021-09-05T22:27+0400
2021-09-05T22:41+0400
մշակույթ
հայաստան
գյումրի
ալեքսանդր սպենդիարյան
համերգ
փառատոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/05/28899439_0:296:1601:1200_1920x0_80_0_0_f7e80783047ef6beda40ec7b8b993c41.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի - Sputnik․ «Ալեքսանդր Սպենդիարյան-150» երաժշտական փառատոնի շրջանակում Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի բակում սեպտեմբերի 5-ին տեղի ունեցավ անվանի կոմպոզիտորի 150–ամյակին նվիրված տոնական համերգ:«Ալեքսանդր Սպենդիարյան-150». Գյումրիում տեղի ունեցավ բացօթյա համերգ
Համերգին անվանի դաշնակահարներ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանի, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի, օպերային երգիչներ` ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանի, ՀՀ վաստակավոր արտիստ Մագդա Մկրտչյանի, Կոմիտասի անվան պետական լարային քառյակի կողքին պատանի երաժիշտներն էին։ Հնչեցին Սպենդիարյանի կամերային ստեղծագործությունները:«Ալեքսանդր Սպենդիարյան-150». գյումրեցի երեխաները` բացօթյա համերգին
7–ամյա Սիրանույշն իր ընկերների հետ առաջին անգամ էր նմանատիպ բացօթյա համերգի մասնակցում: Ասում է՝ ամեն ինչ սիրուն ու հետաքրքիր է:«Սպենդիարյանին չեմ լսել, բայց տատիկի հետ մինչև համերգի վերջ կմնամ ու կլսեմ»,-ասաց աղջիկը:Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ համերգը Գյումրիում անցկացնելը պատահական չէր. 1927 թվականին կոմպոզիտորը «Պոլիգոնի որբանոցի» սաների համար ելույթ է ունեցել, որը մեկընդմիշտ դաջվել է եղեռնից մազապուրծ որբերի հիշողության մեջ:Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյան
«Տարին հոբելյանական է, ու այս տարվա շրջանակներում նպատակ կա սպենդիարյանական երաժշտությունը Հայաստանի ճամփեքով ներկայացնելու, իսկ Գյումրիում համերգը տարիների հեռվից որբանոցում տեղի ունեցած համերգի ճանապարհին էր»,-նշեց Մարինե Օթարյանը:«Ալեքսանդր Սպենդիարյան-150». Գյումրիում տեղի ունեցավ բացօթյա համերգ
Նշենք, որ փառատոնը կազմակերպվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ:Թանգարանների գիշեր. Սպենդիարյանի պատրաստած կակաոն ու նկարիչների էսքիզները
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/05/28899439_0:194:1601:1200_1920x0_80_0_0_1c64e1750152ee24fc6c205fff4d2ab3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մշակույթ , հայաստան, գյումրի, ալեքսանդր սպենդիարյան, համերգ, փառատոն
մշակույթ , հայաստան, գյումրի, ալեքսանդր սպենդիարյան, համերգ, փառատոն
«Պոլիգոնի որբանոցի» համերգից մինչև մեր օրեր. Գյումրիում հնչեց Սպենդիարյանի երաժշտությունը
22:27 05.09.2021 (Թարմացված է: 22:41 05.09.2021) Տարին հոբելյանական է, ու այս տարվա շրջանակներում նպատակ կա սպենդիարյանական երաժշտությունը Հայաստանի տարբեր բնակավայրերում ներկայացնելու։
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի - Sputnik․ «Ալեքսանդր Սպենդիարյան-150» երաժշտական փառատոնի շրջանակում Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի բակում սեպտեմբերի 5-ին տեղի ունեցավ անվանի կոմպոզիտորի 150–ամյակին նվիրված տոնական համերգ:
«Ալեքսանդր Սպենդիարյան-150». Գյումրիում տեղի ունեցավ բացօթյա համերգ
Համերգին անվանի դաշնակահարներ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանի, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի, օպերային երգիչներ` ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանի, ՀՀ վաստակավոր արտիստ Մագդա Մկրտչյանի, Կոմիտասի անվան պետական լարային քառյակի կողքին պատանի երաժիշտներն էին։ Հնչեցին Սպենդիարյանի կամերային ստեղծագործությունները:
«Ալեքսանդր Սպենդիարյան-150». գյումրեցի երեխաները` բացօթյա համերգին
7–ամյա Սիրանույշն իր ընկերների հետ առաջին անգամ էր նմանատիպ բացօթյա համերգի մասնակցում: Ասում է՝ ամեն ինչ սիրուն ու հետաքրքիր է:
«Սպենդիարյանին չեմ լսել, բայց տատիկի հետ մինչև համերգի վերջ կմնամ ու կլսեմ»,-ասաց աղջիկը:
Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ համերգը Գյումրիում անցկացնելը պատահական չէր. 1927 թվականին կոմպոզիտորը «Պոլիգոնի որբանոցի» սաների համար ելույթ է ունեցել, որը մեկընդմիշտ դաջվել է եղեռնից մազապուրծ որբերի հիշողության մեջ:
Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյան
«Տարին հոբելյանական է, ու այս տարվա շրջանակներում նպատակ կա սպենդիարյանական երաժշտությունը
Հայաստանի ճամփեքով ներկայացնելու, իսկ Գյումրիում համերգը տարիների հեռվից որբանոցում տեղի ունեցած համերգի ճանապարհին էր»,-նշեց Մարինե Օթարյանը:
«Ալեքսանդր Սպենդիարյան-150». Գյումրիում տեղի ունեցավ բացօթյա համերգ
Նշենք, որ փառատոնը կազմակերպվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ: