00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:39
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
52 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:53
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հայաստանի հավաքականը փորձելու է դիմել պրեսինգի». ի՞նչ են կանխատեսում գերմանական ԶԼՄ–ները

© Photo : Hakob Berberyan / Football Federation of ArmeniaФутболисты сборной Армении во время тренировки перед матчем со сборной Северной Македонии (31 августа 2021). Скопье
Футболисты сборной Армении во время тренировки перед матчем со сборной Северной Македонии (31 августа 2021). Скопье - Sputnik Արմենիա, 1920, 05.09.2021
Բաժանորդագրվել
Ֆուտբոլի աշխարհի 4–ակի ու Եվրոպայի եռակի չեմպիոն Գերմանիայի հավաքականի հետ Հայաստանի հավաքականը հանդիպել է 3 անգամ։ 2–ն աշխարհի 1998 թվականի ընտրական մրցաշարում, 1 անգամ էլ ընկերական խաղում։ Բոլոր խաղերում էլ Գերմանիայի ընտրանին հաղթել է խոշոր հաշվով։ Ինչ սպասել 4–րդից։
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի - Sputnik. Աշխարհի 2022 թվականի ընտրական հանդիպումը Գերմանիայի և Հայաստանի հավաքականների միջև այսօր կայանալիք հանդիպումը մեծ հետաքրքրություն է առաջացրել Գերմանական լրատվամիջոցների կողմից և համարվում է հակամարտություն, որում «Բունդեսթիմը» միանշանակ պետք է հաղթանակ տանի։
Последняя тренировка сборной Армении по футболу перед поездкой в Северную Македонию (29 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 01.09.2021
Կապառոսն ու Մխիթարյանը նախախաղային ասուլիս են տվել. ի՞նչ սպասել վաղվա հանդիպումից
Գերմանական լրատվամիջոցները և նաև երկրպագուները Հայաստանի հավաքականի մասին կարծիք հայտնելով` շեշտը դնում են Հենրիխ Մխիթարյանի և Սարգիս Ադամյանի գործողությունների վրա։
Այս երկու ֆուտբոլիստներին Գերմանիայում գիտել բոլորը» Մխիթարյանը երկար ժամանակ խաղացել է Բունդեսլիգայում, Ադամյանն էլ շարունակում է իր ելույթները «Հոֆենհայմի» կազմում։ Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հանս Դիտեր Ֆլիկը խաղի նախօրեին sport1.de-ին տրված հարցազրույցում խոսել է Հայաստանի հավաքականի և իրեն հայտնի նրա ֆուտբոլիստների մասին։
«Հայաստանի հավաքականը փորձելու է դիմել պրեսինգի խաղադաշտի կենտրոնում և արագորեն իր հարձակվողներին դուրս բերել հարվածային դիրք։ Մխիթարյանն ու Ադամյանը արագ ու տեխնիկապես ուժեղ ֆուտբոլիստներ են։ Մեզ հարկավոր է լավ պաշտպանություն կազմակերպել» - ասել է Ֆլիկը։
Մարզիչի համարյա նույն կարծիքը հրապարակվել է նաև t-online.de/sport կայքում։
«Հայաստանի հավաքականի կազմում Հենրիխ Մխիթարյանն ու Սարգիս Ադամյանը շատ լավ են պատրաստ, և դա գիտենք բոլորս։ Նրանք լինելու են մեր ուշադրության կենտրոնում» - նշել է Բունդեսթիմի գլխավոր մարզիչը։
Գերմանական լրատվամիջոցների հիմնական մասը գտնում է, որ Հայաստանի հավաքականը չի կարող երկար ժամանակ լինել խմբի առաջին տեղում։
sueddeutsche.de/sport–ը գտնում է, որ Դորտմունդի «Բորուսիայի» նախկին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի շուրջ կառուցելով խաղը, Հայաստանի հավաքականը մեծ շանսեր չունի հաղթելու Գերմանիայի ընտրանուն։
Բայց լրատվամիջոցը միաժամանակ նշում է նաև, որ փաստն այն է, որ Հայաստանի հավաքականը չորս խաղերից հետո մեկ միավոր ավել է վաստակել Գերմանիայի ընտրանուց։ Եվ Շտուտգարում Ֆլիկը և նրա թիմը փորձելու են փոխել միավորների բալանսը Հայաստանի և Գերմանիայի հավաքականների միջև։
Послематчевая пресс-конференция главного тренера сборной Армении Хоакина Капарроса (31 марта 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 04.09.2021
Խոակին Կապառոսն ասել է` ինչպես կարելի է հասնել հաղթանակի Գերմանիայի հետ խաղում
Անկախ ամեն ինչից, գերմանացիների համար շատ կարևոր է, որ դարպասը պաշպանելու է Մանուել Նոյերը։ Ինչպես նշում է stuttgarter-zeitung–ը` Հանս Դիտեր Ֆլիկը, չնայած որոշ կորուստներին, լավ կազմով է ներկայանալու հանդիպմանը, և Լիխտենշտեյնի ընտրանուն հաղթելուց հետո գերմանացի մասնագետը, որի գլխավորությամբ Գերմանիայի հավաքականը երկրորդ խաղն է անցկացնելու, հաղթողի լուրջ հավակնորդ է հայերի հետ խաղում։
Հավելենք, որ Հայաստան–Գերմանիա հանդիպումից առաջ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը նշել էր, որ թեև Մանուել Նոյերի նման դարպասապահի գործոնը շատ կարևոր է Գերմանիայի հավաքականի համար, բայց գերմանացիներին հայտնի Սարգիս Ադամյանը գիտի` ինչպես կարելի է գրավել Նոյերի դարպասը, և դա երկու անգամ արել է` հանդես գալով «Հոֆենհայմի» կազմում։ Եվ ընդհանրապես, Հայաստանի հավաքականի շատ այլ ֆուտբոլիստներ կարող են աչքի ընկնել առաջիկա խաղում։
Որակազրկումից հետո շարք են վերադարձել Վարազդատ Հարոյանը, Տիգրան Բարսեղյանը և Խորեն Բայրամյանը։ Մեր ընտրանին պատրաստ է առաջիկա խաղին, և ֆուտբոլիստներին ավելորդ անգամ մոտվացնելու կարիք չկա։
Մեր հավաքականում մի բան կա, որ չկա ոչ մի այլ տեղ. Բայրամյանը` ֆուտբոլի և ընտանիքի մասին
Հավելենք, որ աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական J խմբում չորս խաղերից հետո Հայաստանի հավաքականը 10 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը` ունենալով մեկ միավորի առավելություն երկրորդ տեղում ընթացող Գերմանիայի ընտրանու նկատմամբ։
Եվ այսօրվա խաղում նույնիսկ ոչ ոքի արդյունքը, անկախ խմբի մյուս խաղերի արդյունքներից, մեր ընտրանուն հնարավորություն կտա մնալ առաջին տեղում արդեն հինգ խաղերից հետո։
Լրահոս
0