https://arm.sputniknews.ru/20210905/garni-hetanosakantacar-pak-mijocarum-28895020.html
Գառնիի տաճարում փակ միջոցառման հետ կապված բազմաթիվ բողոքներ են ստացվել․ Տուրիզմի կոմիտե
Գառնիի տաճարում փակ միջոցառման հետ կապված բազմաթիվ բողոքներ են ստացվել․ Տուրիզմի կոմիտե
Sputnik Արմենիա
ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառված պատմամշակութային հուշարձանի տարածքում անցկացվում էր հարսանիք, հնչում էր ռաբիս երաժշտություն։ 05.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-05T10:16+0400
2021-09-05T10:16+0400
2021-09-05T10:24+0400
հասարակություն
հայաստան
զբոսաշրջություն
գառնի
հեթանոս
տաճար
հարսանիք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/0b/24072949_0:72:1601:972_1920x0_80_0_0_936d1208020a90b7922541abdd73061e.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի - Sputnik․ Գառնիի հեթանոսական տաճարում անցկացված փակ միջոցառման կապակցությամբ բազմաթիվ բողոքներ են ստացել։ Տեղեկությունը Facebook-ի պաշտոնական էջում հայտնել է ՀՀ տուրիզմի կոմիտեի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ բողոքները ստացվել են ոլորտի ներկայացուցիչների կողմից։ Ավելի վաղ aysor.am-ը տեսանյութ էր հրապարակել, որում երևում էր Գառնիի հեթանոսական տաճարը, որտեղից լսվում էր ռաբիս երաժշտություն։ Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Գառնիի հեթանոսական տաճարը երեկ փակ է եղել այցելուների համար, որովհետև այնտեղ փակ միջոցառում էր անցկացվում:Նույն աղբյուրի տեղեկություններով՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառված պատմամշակութային հուշարձանի տարածքում հարսանիք էր անցկացվում։Նշենք, որ դեռ օգոստոսի 19-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը Facebook-ի պաշտոնական էջում տեղեկացրել է, որ սեպտեմբերի 4-ին, ժամը 13։00-ից մինչև 22։00-ը «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի մուտքը փակ կլինի։ Հաղորդագրության մեջ պատճառը նշված չէ։Ուրախ առիթով հյուր էինք. Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել «Շիշ բռնողի» հարսանիքից
գառնի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/0b/24072949_104:0:1495:1043_1920x0_80_0_0_325ec605045cdeb4452934799d44f272.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հասարակություն , հայաստան, զբոսաշրջություն , գառնի, հեթանոս, տաճար, հարսանիք
հասարակություն , հայաստան, զբոսաշրջություն , գառնի, հեթանոս, տաճար, հարսանիք
Գառնիի տաճարում փակ միջոցառման հետ կապված բազմաթիվ բողոքներ են ստացվել․ Տուրիզմի կոմիտե
10:16 05.09.2021 (Թարմացված է: 10:24 05.09.2021) ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառված պատմամշակութային հուշարձանի տարածքում անցկացվում էր հարսանիք, հնչում էր ռաբիս երաժշտություն։
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի - Sputnik․ Գառնիի հեթանոսական տաճարում անցկացված փակ միջոցառման կապակցությամբ բազմաթիվ բողոքներ են ստացել։ Տեղեկությունը
Facebook-ի պաշտոնական էջում հայտնել է ՀՀ տուրիզմի կոմիտեի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ բողոքները ստացվել են ոլորտի ներկայացուցիչների կողմից։
«Մենք հետամուտ ենք այս խնդրի շուրջ լայն քննարկումներ նախաձեռնել համապատասխան գերատեսչությունների մասնակցությամբ` պատմամշակութային և զբոսաշրջային նշանակության վայրերում միջոցառումների անցկացումը կանոնակարգելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ aysor.am-ը տեսանյութ էր հրապարակել, որում երևում էր Գառնիի հեթանոսական տաճարը, որտեղից լսվում էր ռաբիս երաժշտություն։ Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Գառնիի հեթանոսական տաճարը երեկ փակ է եղել այցելուների համար, որովհետև այնտեղ փակ միջոցառում էր անցկացվում:
Նույն աղբյուրի տեղեկություններով՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառված պատմամշակութային հուշարձանի տարածքում հարսանիք էր անցկացվում։
Նշենք, որ դեռ օգոստոսի 19-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը
Facebook-ի պաշտոնական էջում տեղեկացրել է, որ սեպտեմբերի 4-ին, ժամը 13։00-ից մինչև 22։00-ը «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի մուտքը փակ կլինի։ Հաղորդագրության մեջ պատճառը նշված չէ։