https://arm.sputniknews.ru/20210904/yerevan-spanutyun-28888742.html
Մորեղբորը սպանած 25-ամյա երիտասարդն ինքնախոստովանական ցուցմունք է տվել
Մորեղբորը սպանած 25-ամյա երիտասարդն ինքնախոստովանական ցուցմունք է տվել
Sputnik Արմենիա
Քննչական կոմիտեի հայտնած մանրամասների համաձայն` սպանված տղամարդն ու նրան սպանած երիտասարդի մայրը քույր ու եղբայր են ու հարևաններ։ 04.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-04T11:47+0400
2021-09-04T11:47+0400
2021-09-04T11:56+0400
հասարակություն
հայաստան
երևան
սպանություն
քույր
եղբայր
https://cdn.am.sputniknews.ru/img/1187/25/11872504_0:55:1000:618_1920x0_80_0_0_3d0298acfc93b6f04476d68e6e5c0e07.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն որոշ մանրամասներ է հայտնել սեպտեմբերի 4-ի գիշերը Երևանի Շենգավիթ համայնքում կատարված սպանությունից։Քննչական մարմինը հայտնում է, որ ոստիկանություն զանգահարել է սպանվածի քույրը, 25-ամյա երիտասարդի մայրը։Գիշերը, ժամը 02:55-ին նա նախ ահազանգել է ոստիկանություն ու հայտնել, որ զենքով հարձակվել են իրենց տան վրա, իսկ րոպեներ անց՝ ժամը 03:10-ին, հայտնել, որ իրենց տան դիմաց հայտնաբերել է իր եղբոր դին:Դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը պարզել է, որ տղամարդուն սպանել է քրոջ որդին` «Վինչեստեր» տեսակի 12 մմ տրամաչափի ողորկափող հրազենից 2 անգամ կրակելով նրա ուղղությամբ։Պարզվել է նաև, որ քույր ու եղբայր հարևաններ են, բնակվում են մի բակում։Երիտասարդը ձերբակալվել է՝ մորեղբորը սպանելու կասկածանքով և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք:Նախաքննությունը շարունակվում է։Ձեռնարկվում են միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, դեպքի բոլոր հանգամանքները, հրազենի ձեռքբերման աղբյուրը և օրինականությունը պարզելու ուղղությամբ:Ինչպես արդեն հայտնել էինք, վայրում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ էլ ենթադրյալ կասկածյալը՝ Աշոտ Մկրտչյանը, իր մոտ եղած հրազենով կրակոցներ է արձակել իր մորեղբոր` Ս. Վարդանյանի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է։Կյանքից հեռացել է արձակագիր, թարգմանիչ Ալեքսանդր ԹոփչյանըՓաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին (սպանություն) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով։ Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք հրազենը, քննիչի որոշմամբ էլ ենթադրյալ կասկածյալ Ա. Մկրտչյանը ձերբակալվել է։
https://arm.sputniknews.ru/20210903/gandzagoxutyun-kotayq-28886544.html
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1187/25/11872504_35:0:923:666_1920x0_80_0_0_fba5525831970aae254304907de5ace1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հասարակություն , հայաստան, երևան, սպանություն, քույր, եղբայր
հասարակություն , հայաստան, երևան, սպանություն, քույր, եղբայր
Մորեղբորը սպանած 25-ամյա երիտասարդն ինքնախոստովանական ցուցմունք է տվել
11:47 04.09.2021 (Թարմացված է: 11:56 04.09.2021) Քննչական կոմիտեի հայտնած մանրամասների համաձայն` սպանված տղամարդն ու նրան սպանած երիտասարդի մայրը քույր ու եղբայր են ու հարևաններ։
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն որոշ մանրամասներ է
հայտնել սեպտեմբերի 4-ի գիշերը Երևանի Շենգավիթ համայնքում կատարված սպանությունից։
Քննչական մարմինը հայտնում է, որ ոստիկանություն զանգահարել է սպանվածի քույրը, 25-ամյա երիտասարդի մայրը։
Գիշերը, ժամը 02:55-ին նա նախ ահազանգել է ոստիկանություն ու հայտնել, որ զենքով հարձակվել են իրենց տան վրա, իսկ րոպեներ անց՝ ժամը 03:10-ին, հայտնել, որ իրենց տան դիմաց հայտնաբերել է իր եղբոր դին:
Դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը պարզել է, որ տղամարդուն սպանել է քրոջ որդին` «Վինչեստեր» տեսակի 12 մմ տրամաչափի ողորկափող հրազենից 2 անգամ կրակելով նրա ուղղությամբ։
Պարզվել է նաև, որ քույր ու եղբայր հարևաններ են, բնակվում են մի բակում։
Երիտասարդը ձերբակալվել է՝ մորեղբորը սպանելու կասկածանքով և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք:
Նախաքննությունը շարունակվում է։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, դեպքի բոլոր հանգամանքները, հրազենի ձեռքբերման աղբյուրը և օրինականությունը պարզելու ուղղությամբ:
Ինչպես արդեն
հայտնել էինք, վայրում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ էլ ենթադրյալ կասկածյալը՝ Աշոտ Մկրտչյանը, իր մոտ եղած հրազենով կրակոցներ է արձակել իր մորեղբոր` Ս. Վարդանյանի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին (սպանություն) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով։ Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք հրազենը, քննիչի որոշմամբ էլ ենթադրյալ կասկածյալ Ա. Մկրտչյանը ձերբակալվել է։