00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրք–ադրբեջանական զորավարժությունները` ուժի նոր կենտրոնի ստեղծում. ինչ պիտի անի Հայաստանը

© пресс-служба Минобороны Азербайджана / Անցնել մեդիապահոցТоржественная церемония встречи участвующего в учениях личного состава Вооруженных Сил Турции в Азербайджан
Торжественная церемония встречи участвующего в учениях личного состава Вооруженных Сил Турции в Азербайджан - Sputnik Արմենիա, 1920, 04.09.2021
Բաժանորդագրվել
Թուրքական զենքն ու գեներալները Բաքվին հաջողություն բերեցին նախորդ տարվա պատերազմում։ Հենց այդ պատճառով էլ հերթական զորավարժություններին պետք է ամենայն լրջությամբ վերաբերվել և անհրաժեշտ պաշտպանության համակարգ կառուցել։
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի - Sputnik, Աշոտ Սաֆարյան. Թուրքիան և Ադրբեջանը հերթական զորավարժություններն են անցկացնում, այս անգամ` ռազմաօդային ուժերի ստորաբաժանումներում։ Տարվա սկզբից այս 2 երկիրն արդեն մոտ մեկ տասնյակ համատեղ զորավարժություններ են անցկացրել, ու ընդհանուր առմամբ դրանց մասնակցել են գրեթե բոլոր տեսակի զորքերը՝ հետևակը, զրահատանկային զորքերը, հրետանին, հատուկ նշանակության ջոկատները, ռազմաօդային ուժերը և այլն: Հերթական, թռիչքային-մարտավարական զորավարժությունները մեկնարկել են թուրքական Քոնյա քաղաքում և կշարունակվեն մինչև սեպտեմբերի 17-ը: Բաքուն այնտեղ է ուղարկել 4 մարտական ինքնաթիռ՝ երկու ՄիԳ–29 ու 2 Սու-25։
Торжественный Парад в честь 25-летия Независимости Республики Армения - Sputnik Արմենիա, 1920, 13.08.2021
Հայաստանի բանակի վերափոխումը. պատասխան` Թուրքիայի և Ադրբեջանի ԶՈւ սերտ համագործակցությանը
Ռազմական փորձագետ, «Օդային Գերակայություն» գրքի հեղինակ Արծրուն Հովհաննիսյանի կարծիքով՝ հաշվի առնելով Արցախում անցած տարվա պատերազմի տխուր փորձը և թուրքական ռազմաօդային ուժերի ակտիվ մասնակցությունը մարտական գործողություններին, համատեղ զորավարժություններին ու հատկապես դրանց օդային բաղադրիչին պետք է ամենայն լրջությամբ վերաբերվել:
«Պետք է արձանագրել, որ Թուրքիայի և Ադրբեջանի ընդհանուր զինված ուժերը և մասնավորապես դրանց օդային բաղադրիչը բավական համակարգված են գործում։ Թուրքիային հաջողվել է ադրբեջանական ավիացիայի եթե ոչ ամբողջը, ապա զգալի մասն ինտեգրել իր ռազմաօդային ուժերին։ Թուրքական կործանիչները, օդային կառավարման կետերը, անօդաչու սարքերը բավականին ներդաշնակ են գործում ադրբեջանական համապատասխան ստորաբաժանումների հետ», - ասում է Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ թուրք-ադրբեջանական տանդեմն այսօր զգալի վտանգ է ներկայացնում հայկական պետության համար։ Այս ռազմական տանդեմը կիրառում է բավականին ժամանակակից հայեցակարգային լուծումներ, որոնք թույլ են տալիս կոտրել դասական, ցամաքային հակաօդային պաշտպանության համակարգերը։ Հակառակորդը նախորդ տարվա պատերազմի ընթացքում կիրառել է ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգեր, ակտիվորեն օգտագործել է կեղծ թիրախներ, մասնավորապես՝ Ան-2 ինքնաթիռների տեսքով: Բաքվի և Անկարայի համատեղ աշխատանքը խորքային մասնագիտական վերլուծություն է պահանջում։ Հովհաննիսյանը կարծում է, որ ռազմական արվեստի առումով անհրաժեշտ վերլուծությունները ավելի ընդգրկուն են, քան Հայաստանի զինված ուժերի ներուժը։
Իլհամ Ալիևը երեք նպատակ ունի. Դունամալյանը` հայկական դիվանագիտության ու բանակի մասին
Ինչ վերաբերում է թուրք-ադրբեջանական տանդեմին հակազդելու անհրաժեշտ միջոցներին, ապա փորձագետի կարծիքով, տեխնիկական տեսանկյունից միակ լուծումը սեփական համանման համակարգի ստեղծումն է: Դրանք օդային կառավարման կետեր են, կործանիչ ավիացիա, օդային հարձակման այլ միջոցներ ու հակաօդային պաշտպանության միջոցներ։
 «Լավագույն լուծումը կարող է լինել միասնական ՀՕՊ-ՌՕՈւ-ի ստեղծումը, որտեղ առաջնահերթ կլինեն կործանիչները՝ որպես բուրգի գագաթ, իսկ այդ կապը կավարտվի հակաօդային պաշտպանության ցամաքային միջոցներով», - բացատրում է Հովհաննիսյանը:
Минометы армянского производства - Sputnik Արմենիա, 1920, 27.08.2021
Հայկական զենքը մի օր կփոխարինի ներկրվողին. Խաչատուրյանը` ռազմարդյունաբերության մասին
Ընդ որում, Հովհաննիսյանի կարծիքով, այդ «բուրգի» ստեղծման գործում զգալի ներդրում կարող է ունենալ Ռուսաստանը՝ որպես Հայաստանի հիմնական ռազմավարական դաշնակից։ Ռուսաստանը մի քանի տարի առաջ օդատիեզերական ուժեր էր ստեղծել՝ մեկ ընդհանուրի մեջ միավորելով ավիացիան, հակահրթիռային ու հակաօդային պաշտպանությունը։ Այդ երկիրը զգալի փորձ ունի օդատիեզերական ուժերի օգտագործմամբ մի շարք խնդիրների լուծման հարցում։
Հովհաննիսյանը նշում է, որ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության օրակարգում պետք է լինի նման համակարգի շուտափույթ ստեղծումը, կործանիչ ավիացիայի դերի բարձրացումը և թվային կառավարման ներդրումը:
Ի դեպ, հայ-ռուսական զորավարժությունների անցկացման տեմպերն ու ինտենսիվությունը զգալիորեն զիջում են թուրք-ադրբեջանական տանդեմին։ Անցյալ տարի պատերազմից հետո Հայաստանը հայտարարեց Ռուսաստանի օգնությամբ իր զինված ուժերի լայնածավալ արդիականացման մասին, պարբերաբար տեղեկություններ են լինում այս կամ այն մատակարարումների մասին, սակայն համատեղ զորավարժություններ դեռ չեն եղել։ Երկու խոշոր վարժանքներ ծրագրվել էին անցյալ տարվա հոկտեմբերին, սակայն սեպտեմբերի 27-ին սկսված մարտական գործողությունները խափանեցին այդ պլանները:
Նոր զենքերն ուղղված են լինելու այն խնդիրները լուծելուն, ինչից շատ ենք տուժել. Խաչատուրյան
Հայ-ռուսական համատեղ զորավարժությունները նախապես են ծրագրվում, մինչդեռ Բաքուն ու Անկարան, հատկապես վերջին ամիսներին, գործում են հիմնականում միանգամից՝ իրավիճակի թելադրանքով։ Իսկ իրավիճակն այնպիսինն է` Թուրքիան, որի հատուկջոկատայինները, գեներալներն ու զենքն ապահովել են Ադրբեջանի հաջողությունը, ամեն գնով պետք է ցուցադրի տարածաշրջանում ուժի նոր կենտրոնի ստեղծումը։ Մշտական զորավարժությունները, «մկանների խաղը» դրա կարևորագույն բաղադրիչներից են։
Չնայած արտաքին պասիվությանը, հայկական կողմն էլ ձեռքերը ծալած չի նստում։ Օրինակ՝ հայ զինվորականները կմեկնեն Ռուսաստան՝ «Արևմուտք 2021» ռազմավարական զորավարժություններին մասնակցելու։ Դրանցում գործի կդրվեն մինչև 200 հազար անձնակազմ, հարյուրավոր միավոր ռազմական տեխնիկա ու տասնյակ նավեր: Մի խոսքով՝ բավականին հետաքրքիր տեսարան է ակնկալվում։
Լրահոս
0