https://arm.sputniknews.ru/20210904/piloyany-shnorhavorele-gortsynkernerin-28890313.html
ԱԻՆ–ը կարողացել է նվաճել ժողովրդի վստահությունը. Փիլոյանը շնորհավորել է գործընկերներին
ԱԻՆ–ը կարողացել է նվաճել ժողովրդի վստահությունը. Փիլոյանը շնորհավորել է գործընկերներին
Sputnik Արմենիա
Նախարարն ընդգծել է, որ կարևոր է հրշեջ-փրկարարական ջոկատների շենքային պայմանների, տեխնիկական հնարավորությունների հզորացումն ու բոլոր ծառայությունների... 04.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-04T14:38+0400
2021-09-04T14:38+0400
2021-09-04T14:48+0400
հայաստան
հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին)
անդրանիկ փիլոյան
փրկարար
տոն
շնորհավորանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/07/28589089_0:0:1600:901_1920x0_80_0_0_44825308de19e4b5882673daa1c5ec8a.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի - Sputnik. Արդեն 13 տարի է` սեպտեմբերի 4-ը Հայաստանում նշվում է որպես փրկարարի օր։ Ինչպես հայտնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, նախարար Անդրանիկ Փիլոյանն ուղերձ է հղել Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատողի օրվա կապակցությամբ:«Այս տարի մեր տոնը նշում ենք երկրի ու ազգի համար դժվարին ժամանակահատվածում, այն է՝ հետպատերազմյան, համաճարակային բազմաբնույթ բարդ իրավիճակ և անվտանգային մարտահրավերներ: Այսօր, առավել քան երբևէ, մեր արածները վերագնահատելու, համակարգի առջև ծառացած խնդիրները բարձրաձայնելու, անելիքները և աշխատանքի նոր ուղղություններ նախանշելու անհրաժեշտություն կա: Անցած ճանապարհն՝ ինչպես խաղաղ ժամանակներում, այնպես էլ պատերազմական, ցույց է տվել, որ խիզախումների շնորհիվ դուք կարողացել եք բոլոր իրավիճակներում արժանապատվորեն, անձնվիրաբար և բարձր պատրաստվածությամբ իրականացնել ձեր մարդասիրական առաքելությունը»,–ասված է նախարարի ուղերձում:Փիլոյանը նշել է, որ դա թույլ է տալիս հպարտությամբ ասել, որ ունենք մարտահրավերներին դիմակայելու ունակ, կայացած, պրոֆեսիոնալ համակարգ, որն այս տարիների ընթացքում նվաճել է ժողովրդի համակրանքն ու վստահությունը, մեր երկիրը դարձրել է աշխարհին արժանապատվորեն ներկայացող կառույց:«Անցած և այս տարվա ընթացքում ունեցել ենք բազմաթիվ իրավիճակներ, ցավոք նաև ողբերգական, որոնց ժամանակ առավելագույնս դրսևորվել են մեր աշխատակիցների մասնագիտական ու քաղաքացիական որակները: Յուրաքանչյուր ժամանակահատված իր հրամայականն ունի, և դա այսօր պատերազմի հետևանքները հաղթահարելու, մեր բնակչությանը աղետներից, անկանխատեսելի արհավիրքներից պաշտպանելու հրամայականն է»,–ասված է ուղերձում:Հայաստանի սեյսմիկ ծառայությունը տարածաշրջանում լավագույններից մեկն է. ՓիլոյանՆախարարը նկատել է, որ այս օրերին շատ կարևոր է միտքն ու գործը պետք է ծառայեցնել մասնագիտական պատրաստվածության բարձրացմանը, հանրապետության ողջ տարածքում հրշեջ-փրկարարական ջոկատների շենքային պայմանների, տեխնիկական հնարավորությունների հզորացմանն ու համալրմանը, կանխատեսման, կանխարգելման, արձագանքման և վերականգնման բոլոր ծառայությունների արդիականացմանը:Անդրանիկ Փիլոյանը պատրաստ է ցանկացած խնդրի առանձին լուծում տալԿրկին շնորհավորելով գործընկերներին` նախարարը վստահություն է հայտնել, որ այսուհետ ևս մասնագիտական նույն բարձր պատրաստվածությամբ, մարդկային որակներով և արժանապատվությամբ կշարունակեն իրականացնել մեր բնակչության ու տարածքների պաշտպանության ձեր առաքելությունը:
https://arm.sputniknews.ru/20210903/dron-ain-hayastan-28885607.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/07/28589089_72:0:1496:1068_1920x0_80_0_0_e300d2bd050d07fb4ab1c6d13c85cc24.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին), անդրանիկ փիլոյան, փրկարար, տոն, շնորհավորանք
հայաստան, հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին), անդրանիկ փիլոյան, փրկարար, տոն, շնորհավորանք
ԱԻՆ–ը կարողացել է նվաճել ժողովրդի վստահությունը. Փիլոյանը շնորհավորել է գործընկերներին
14:38 04.09.2021 (Թարմացված է: 14:48 04.09.2021) Նախարարն ընդգծել է, որ կարևոր է հրշեջ-փրկարարական ջոկատների շենքային պայմանների, տեխնիկական հնարավորությունների հզորացումն ու բոլոր ծառայությունների արդիականացումը:
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի - Sputnik. Արդեն 13 տարի է` սեպտեմբերի 4-ը Հայաստանում նշվում է որպես փրկարարի օր։ Ինչպես հայտնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, նախարար Անդրանիկ Փիլոյանն
ուղերձ է հղել Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատողի օրվա կապակցությամբ:
«Այս տարի մեր տոնը նշում ենք երկրի ու ազգի համար դժվարին ժամանակահատվածում, այն է՝ հետպատերազմյան, համաճարակային բազմաբնույթ բարդ իրավիճակ և անվտանգային մարտահրավերներ: Այսօր, առավել քան երբևէ, մեր արածները վերագնահատելու, համակարգի առջև ծառացած խնդիրները բարձրաձայնելու, անելիքները և աշխատանքի նոր ուղղություններ նախանշելու անհրաժեշտություն կա: Անցած ճանապարհն՝ ինչպես խաղաղ ժամանակներում, այնպես էլ պատերազմական, ցույց է տվել, որ խիզախումների շնորհիվ դուք կարողացել եք բոլոր իրավիճակներում արժանապատվորեն, անձնվիրաբար և բարձր պատրաստվածությամբ իրականացնել ձեր մարդասիրական առաքելությունը»,–ասված է նախարարի ուղերձում:
Փիլոյանը նշել է, որ դա թույլ է տալիս հպարտությամբ ասել, որ ունենք մարտահրավերներին դիմակայելու ունակ, կայացած, պրոֆեսիոնալ համակարգ, որն այս տարիների ընթացքում նվաճել է ժողովրդի համակրանքն ու վստահությունը, մեր երկիրը դարձրել է աշխարհին արժանապատվորեն ներկայացող կառույց:
«Անցած և այս տարվա ընթացքում ունեցել ենք բազմաթիվ իրավիճակներ, ցավոք նաև ողբերգական, որոնց ժամանակ առավելագույնս դրսևորվել են մեր աշխատակիցների մասնագիտական ու քաղաքացիական որակները: Յուրաքանչյուր ժամանակահատված իր հրամայականն ունի, և դա այսօր պատերազմի հետևանքները հաղթահարելու, մեր բնակչությանը աղետներից, անկանխատեսելի արհավիրքներից պաշտպանելու հրամայականն է»,–ասված է ուղերձում:
Նախարարը նկատել է, որ այս օրերին շատ կարևոր է միտքն ու գործը պետք է ծառայեցնել մասնագիտական պատրաստվածության բարձրացմանը, հանրապետության ողջ տարածքում հրշեջ-փրկարարական ջոկատների շենքային պայմանների, տեխնիկական հնարավորությունների հզորացմանն ու համալրմանը, կանխատեսման, կանխարգելման, արձագանքման և վերականգնման բոլոր ծառայությունների արդիականացմանը:
Կրկին շնորհավորելով գործընկերներին` նախարարը վստահություն է հայտնել, որ այսուհետ ևս մասնագիտական նույն բարձր պատրաստվածությամբ, մարդկային որակներով և արժանապատվությամբ կշարունակեն իրականացնել մեր բնակչության ու տարածքների պաշտպանության ձեր առաքելությունը: