https://arm.sputniknews.ru/20210903/muradov-adrbejanci-artsax-28879325.html
Ռուստամ Մուրադովն այցելել է Արցախում կալանավորված ադրբեջանցի զինծառայողին
Ռուստամ Մուրադովն այցելել է Արցախում կալանավորված ադրբեջանցի զինծառայողին
Sputnik Արմենիա
Օգոստոսի 25 -ին Բաբաևը մտել էր Մարտակերտի հայ ընտանիքի տուն, երբ տանը միայն երկու անչափահաս երեխաներն էին ու սպառնացել էր նրանց։ 03.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-03T14:00+0400
2021-09-03T14:00+0400
2021-09-03T17:58+0400
արցախ
լեռնային ղարաբաղ
ռուստամ մուրադով
ադրբեջանցի
զինվոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/03/28879064_0:21:1000:586_1920x0_80_0_0_254947f19c4cce216416e4260cde8f69.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի - Sputnik. Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովն այցելել է Արցախում պահվող կալանավորված ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաևին: Այս մասին հայտնում է Արցախում ռուս խաղաղապահ ուժերի աղբյուրը։Այցի ընթացքում Մուրադովը ծանոթացել է նրա պահման պայմաններին ու առողջական վիճակին: Բաբաևի խնդրանքով նրան հնարավորություն կտրվի կապ հաստատել հարազատների ու ընտանիքի անդամների հետ:Հիշեցնենք, որ օգոստոսի 25 -ին ադրբեջանցի զինվոր Ջամիլ Բաբաևը մտել էր Մարտակերտ քաղաքի տներից մեկը, որտեղ այդ ժամանակ միայն երկու դեռահաս երեխաներն են եղել, սպառնալով ուտելիք և ծխախոտ էր պահանջել։Նրան հաց են տվել, ինչից հետո դեռահասներից մեկը խոստացել է խանութ գնալ՝ ծխախոտ գնելու, և դուրս է եկել տնից։ Տղան իրեն չի կորցրել և ոստիկանություն է զանգել։ Որոշ ժամանակ անց տեղ են հասել իրավապահները և տարել անկոչ հյուրին։Դրանից հետո ադրբեջանական կողմը տեղեկատվություն էր տարածել, որ Բաբաևը փախել է Գյանջայի հոգեբուժարանից (Մարտակերտից մոտ 140 կմ հեռ. - խմբ.) և հայտնվել հայկական կողմում:Օգոստոսի 28-ին զինծառայող Ջամիլ Բաբաևին մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 350-րդ հոդվածի 1-ին մասով, 316-րդ հոդվածով, 145-րդ հոդվածի 1-ին մասով, 135-րդ հոդվածի 1-ին մասով և 133-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերով (սահմանն ապօրինի հատելու, անչափահասների նկատմամբ սպանության սպառնալիքի և լրտեսության ակնհայտ հատկանիշներով):Մարտակերտի տներից մեկը մտած ադրբեջանցին սպառնացել է սպանել երեխաներինՆրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է:
https://arm.sputniknews.ru/20210901/geri-ynkac-arcaxcun-adrbejanciner-xoshtangel-ev-brnutyan-en-entarkel-28850232.html
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/03/28879064_19:0:975:601_1920x0_80_0_0_714376d69a03da03f3eae2ea761fab03.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, լեռնային ղարաբաղ, ռուստամ մուրադով, ադրբեջանցի, զինվոր
արցախ, լեռնային ղարաբաղ, ռուստամ մուրադով, ադրբեջանցի, զինվոր
Ռուստամ Մուրադովն այցելել է Արցախում կալանավորված ադրբեջանցի զինծառայողին
14:00 03.09.2021 (Թարմացված է: 17:58 03.09.2021) Օգոստոսի 25 -ին Բաբաևը մտել էր Մարտակերտի հայ ընտանիքի տուն, երբ տանը միայն երկու անչափահաս երեխաներն էին ու սպառնացել էր նրանց։
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի - Sputnik. Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովն այցելել է Արցախում պահվող կալանավորված ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաևին: Այս մասին հայտնում է Արցախում ռուս խաղաղապահ ուժերի աղբյուրը։
Այցի ընթացքում Մուրադովը ծանոթացել է նրա պահման պայմաններին ու առողջական վիճակին: Բաբաևի խնդրանքով նրան հնարավորություն կտրվի կապ հաստատել հարազատների ու ընտանիքի անդամների հետ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 25 -ին ադրբեջանցի զինվոր Ջամիլ
Բաբաևը մտել էր Մարտակերտ քաղաքի տներից մեկը, որտեղ այդ ժամանակ միայն երկու դեռահաս երեխաներն են եղել, սպառնալով ուտելիք և ծխախոտ էր պահանջել։
Նրան հաց են տվել, ինչից հետո դեռահասներից մեկը խոստացել է խանութ գնալ՝ ծխախոտ գնելու, և դուրս է եկել տնից։ Տղան իրեն չի կորցրել և ոստիկանություն է զանգել։ Որոշ ժամանակ անց տեղ են հասել իրավապահները և տարել անկոչ հյուրին։
Դրանից հետո ադրբեջանական կողմը տեղեկատվություն էր տարածել, որ Բաբաևը փախել է Գյանջայի հոգեբուժարանից (Մարտակերտից մոտ 140 կմ հեռ. - խմբ.) և հայտնվել հայկական կողմում:
Օգոստոսի 28-ին զինծառայող Ջամիլ Բաբաևին մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 350-րդ հոդվածի 1-ին մասով, 316-րդ հոդվածով, 145-րդ հոդվածի 1-ին մասով, 135-րդ հոդվածի 1-ին մասով և 133-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերով (սահմանն ապօրինի հատելու, անչափահասների նկատմամբ սպանության սպառնալիքի և լրտեսության ակնհայտ հատկանիշներով):
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել
կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է: