Մոսկվան 874 տարեկան է. Երևանում նշում են ՌԴ մայրաքաղաքի օրը. լուսանկարներ
18:08 03.09.2021 (Թարմացված է: 19:19 03.09.2021)
© Sputnik / Andranik GhazaryanФлаг Москвы на крыше МКДЦ "Дом Москвы" в Ереване
© Sputnik / Andranik Ghazaryan
Բաժանորդագրվել
Համերգ, շախմատի ու շաշկու մրցաշարեր, ֆիլմի ցուցադրում։ Երևանում անցկացվող Մոսկվայի օրերը հագեցած են տարբեր միջոցառումներով։
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի մայրաքաղաքի 874-ամյակը նշում են ոչ միայն ՌԴ–ում: Երևանում ևս տոնական միջոցառումներ են նախատեսված Մոսկվայի ծննդյան առիթով։
Ռուսաստանի մայրաքաղաքի տոնը «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ արդեն երրորդ տարին է, որ լայնամասշտաբ նշվում է նաև Երևանում։
© Sputnik / Andranik GhazaryanПресс-конференция в рамках Дней Москвы в Ереване (3 сентября 2021). Еревaн
Пресс-конференция в рамках Дней Москвы в Ереване (3 сентября 2021). Еревaн
© Sputnik / Andranik Ghazaryan
Այս տարի առաջին անգամ «Դոմ Մոսկվի» կենտրոնը Մոսկվայի ծննդյան 874-ամյակին անվանական կրթաթոշակ շնորհեց բանասիրության ֆակուլտետի մեկ ուսանողի (մասնագիտացումը՝ ռուսերեն և գրականություն)։ Կրթաթոշակը յուրաքանչյուր տարի Մոսկվայի օրվա կապակցությամբ շնորհվելու է մեկ լավագույն ուսանողի` ռուսաց լեզվի հանրայնացման համար։
© Sputnik / Andranik GhazaryanПолучившая стипендию за популяризацию Русского языка и литературы Виктория Арутюнян на пресс-конференции в рамках Дней Москвы в Ереване (3 сентября 2021). Еревaн
Получившая стипендию за популяризацию Русского языка и литературы Виктория Арутюнян на пресс-конференции в рамках Дней Москвы в Ереване (3 сентября 2021). Еревaн
© Sputnik / Andranik Ghazaryan
«Մոսկվային ու Երևանին միավորում են բազմադարյա եղբայրական, գործընկերային հարաբերությունները, հոգևոր մտերմությունը, միմյանց ավանդույթների ու սովորույթների նկատմամբ հետաքրքրությունը», - ասաց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։
Մոսկվայի օրերի բացումն ազդարարվեց Միխայիլ Ամիրխանյանի «Հայաստանը ռուս պոեզիայում» (Армения в зеркале русской поэзии) գրքի շնորհանդեսով։ Գրքում ներկայացված են ռուս գրողների այն բոլոր բանաստեղծություններն ու ստեղծագործությունները, որտեղ անդրադարձ է կատարվում Հայաստանին և հայերին։
© Sputnik / Andranik GhazaryanМихаил Амирханян на презентации книги "Армения в зеркале русской поэзии" в рамках Дней Москвы в Ереване (3 сентября 2021). Еревaн
Михаил Амирханян на презентации книги "Армения в зеркале русской поэзии" в рамках Дней Москвы в Ереване (3 сентября 2021). Еревaн
© Sputnik / Andranik Ghazaryan
Միջոցառումների շրջանակում սեպտեմբերի 4-ին տեղի կունենա Մոսկվայի 874-ամյակին նվիրված «7 երգ Մոսկվայի մասին» մեծ համերգը՝ հայ և ռուս սիրված երգիչները կկատարեն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի հայտնի երգերը։
«Բաբաջանյանի կերպարն ու թողած ժառանգությունը հայ-ռուսական մշակութային ամուր կապի խորհրդանիշերից է։ Իհարկե, Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջնահերթությունը դասական ակադեմիական երկացանկը ներկայացնելն է, բայց միշտ սիրով ենք անդրադառնում Բաբաջանյանի էստրադային ստեղծագործություններին, որոնք շատ սիրված են ժողովրդի կողմից»,- նշեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։
Մոսկվայի օրվա շրջանակում Հայաստանի շախմատի ակադեմիայի և Մոսկվայի շախմատի ֆեդերացիայի գործակցությամբ անցկացվում են շախմատի մրցաշարեր։ Ամենամյա է դարձել նաև շաշկու մրցաշարերը՝ Հայաստանի շաշկու ֆեդերացիայի հետ։
© Sputnik / Andranik GhazaryanПрезидент Академии шахмат Армении Смбат Лпутян во время пресс-конференции в рамках Дней Москвы в Ереване (3 сентября 2021). Еревaн
Президент Академии шахмат Армении Смбат Лпутян во время пресс-конференции в рамках Дней Москвы в Ереване (3 сентября 2021). Еревaн
© Sputnik / Andranik Ghazaryan
«Սա արդեն 2 տարին է, որ Մոսկվայի օրվա շրջանակում անցկացնում ենք շախմատային մրցաշար։ Նման միջոցառումները շատ ցանկալի են։ Երկու երկրների շախմատիստները կարող են խաղալ և ճանաչել միմյանց։ Եվ հատկանշական է, որ նման մրցաշարերը էլ ավելի են ամրապնդում մեր երկու երկրների միջև գործընկերական կապերը»,- ասաց Հայաստանի Շախմատի ակադեմիայի հիմնադիր նախագահ Սմբատ Լպուտյանը։
Միջոցառումների շրջանակում մեծաքանակ դասագրքեր և գեղարվեստական գրականություն տրամադրվեց մարզային տարբեր կրթօջախների։
© Sputnik / Andranik GhazaryanПрезентация книги Михаила Амирханяна "Армения в зеркале русской поэзии" в рамках Дней Москвы в Ереване (3 сентября 2021). Еревaн
Презентация книги Михаила Амирханяна "Армения в зеркале русской поэзии" в рамках Дней Москвы в Ереване (3 сентября 2021). Еревaн
© Sputnik / Andranik Ghazaryan
Մոսկվայի օրվա միջոցառումները կեզրափակվեն «Հյուսիսափայլ - ռուսական կինոյի օրեր Հայաստանում» ծրագրի բացմամբ և առաջին ֆիլմի ցուցադրությունը։ Կինոյի օրերը նախատեսվում է դարձնել ամենամսյա։ Յուրաքանչյուր ֆիլմի ցուցադրության ժամանակ Հայաստան կժամանեն հայտնի ռուս կինոգործիչներ։ Ծրագրի նպատակն է կինոարտադրության ոլորտում ամրապնդել երկու երկրների միջև կապերը և ստեղծել համատեղ աշխատանքային հարթակ։
Առաջինը կցուցադրվի ռեժիսոր Անդրեյ Բոգատիրյովի «Կարմիր ուրվական» ֆիլմը(2020թ․ թրիլլեր)։ Սցենարի համահեղինակներ են՝ Վյաչեսլավ Շիխալեև, Պավել Աբրամենկով, Արմեն Վաթյանը և Անդրեյ Բոգատիրյովը։ Հայաստան կժամանի ֆիլմի գլխավոր պրոդյուսեր, «Ռոսֆիլմ» կինոընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Տատյանա Վորոնեցկայան։
© Sputnik / Andranik GhazaryanПобедительница конкурса "Синяя птица" Юлия Малинова по окончании пресс-конференции в рамках Дней Москвы в Ереване (3 сентября 2021). Еревaн
Победительница конкурса "Синяя птица" Юлия Малинова по окончании пресс-конференции в рамках Дней Москвы в Ереване (3 сентября 2021). Еревaн
© Sputnik / Andranik Ghazaryan
Նշենք, որ բոլոր միջոցառումները անց են կացվում Մոսկվա քաղաքի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի և «Միջազգային համագործակցության Մոսկովյան կենտրոն» պետական ունիտար ձեռնարկության նախաձեռնությամբ և ՀՀ-ում ՌԴ դեսպանության ու Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։