https://arm.sputniknews.ru/20210903/litva-hayastan-astrazeneca-28882195.html
Լիտվան «ԱստրաԶենեկայի» 27 500 դեղաչափ է նվիրել Հայաստանին
Լիտվան «ԱստրաԶենեկայի» 27 500 դեղաչափ է նվիրել Հայաստանին
Sputnik Արմենիա
Հայաստանը շարունակում է ստանալ պատվաստանյութերի նոր խմբաքանակ։ ՀՀ-ում Լիտվայի դեսպանը, Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի պաշտոնակատարը և ՀՀ... 03.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-03T16:51+0400
2021-09-03T16:51+0400
2021-09-03T16:52+0400
հասարակություն
հայաստան
լիտվա
«astrazeneca» պատվաստանյութ
կորոնավիրուս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/03/28882020_0:123:1601:1027_1920x0_80_0_0_47cc305ca1623644f4fb6a7c440f78a9.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Այսօր Հայաստան է եկել Լիտվայի նվիրատվությունը՝ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութի 27 500 դեղաչափը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Եվրոպական միության գրասենյակը։«ԵՄ պատվիրակության անունից մեր գոհունակությունն ենք հայտնում Լիտվայի կառավարությանը՝ նվիրաբերության համար և հույս հայտնում, որ այն իր նպաստը կբերի, Հայաստանում նորից տարածվող կորոնավիրուսի դեմ պայքարում»,-նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար Յան Պլեշինգերը։Նրա խոսքով` պատվաստումների իրականացումը շարունակում է մնալ այս պայքարի կարևորագույն գործիքը, և հույս ունեն, որ հայ հասարակության շրջանում կավելանա վստահությունը, որը կօգնի պատվաստումների միջոցով դանդաղեցնել համավարակի տարածումը։Նշվում է, որ ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմների շնորհիվ է հնարավոր եղել կազմակերպել պատվաստանյութ պարունակող բեռների ապահով տեղափոխումը Հայաստան։ՀՀ-ում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն, Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար Յան Պլեշինգերը և ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում պաշտոնապես ընդունել են նվիրատվությունը։Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 595-ով և դարձել 243 981:ԵԱՏՄ-ում պատրաստվում են պատվաստումների մասին անձնագրերի փոխադարձ ճանաչմանը
https://arm.sputniknews.ru/20210903/patvastum-test-coronavirus-hayastan-28876966.html
լիտվա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/03/28882020_0:60:1601:1066_1920x0_80_0_0_71d5f16c0567190f3942b44951bb7622.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հասարակություն , հայաստան, լիտվա, «astrazeneca» պատվաստանյութ, կորոնավիրուս
հասարակություն , հայաստան, լիտվա, «astrazeneca» պատվաստանյութ, կորոնավիրուս
Լիտվան «ԱստրաԶենեկայի» 27 500 դեղաչափ է նվիրել Հայաստանին
16:51 03.09.2021 (Թարմացված է: 16:52 03.09.2021) Հայաստանը շարունակում է ստանալ պատվաստանյութերի նոր խմբաքանակ։ ՀՀ-ում Լիտվայի դեսպանը, Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի պաշտոնակատարը և ՀՀ առողջապահության նախարարի տեղակալը պաշտոնապես ընդունել են նվիրատվությունը։
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Այսօր Հայաստան է եկել Լիտվայի նվիրատվությունը՝ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութի 27 500 դեղաչափը։ Տեղեկությունը
հայտնում է Հայաստանում Եվրոպական միության գրասենյակը։
«ԵՄ պատվիրակության անունից մեր գոհունակությունն ենք հայտնում Լիտվայի կառավարությանը՝ նվիրաբերության համար և հույս հայտնում, որ այն իր նպաստը կբերի, Հայաստանում նորից տարածվող կորոնավիրուսի դեմ պայքարում»,-նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար Յան Պլեշինգերը։
Նրա խոսքով` պատվաստումների իրականացումը շարունակում է մնալ այս պայքարի կարևորագույն գործիքը, և հույս ունեն, որ հայ հասարակության շրջանում կավելանա վստահությունը, որը կօգնի պատվաստումների միջոցով դանդաղեցնել համավարակի տարածումը։
Նշվում է, որ ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմների շնորհիվ է հնարավոր եղել կազմակերպել պատվաստանյութ պարունակող բեռների ապահով տեղափոխումը Հայաստան։
ՀՀ-ում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն, Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար Յան Պլեշինգերը և ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում պաշտոնապես ընդունել են նվիրատվությունը։
Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը
վերջին մեկ օրում ավելացել է 595-ով և դարձել 243 981: