https://arm.sputniknews.ru/20210903/lavrov-artsax-28881383.html
Ռուսական դիվանագիտության հաջող քայլերից մեկն Արցախում պատերազմը դադարեցնելն էր. Լավրով
Ռուսական դիվանագիտության հաջող քայլերից մեկն Արցախում պատերազմը դադարեցնելն էր. Լավրով
Sputnik Արմենիա
Ռուսաստանի արտգործնախարարը նշել է, որ կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն այժմ հաջողությամբ իրականացվում են։ 03.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-03T15:44+0400
2021-09-03T15:44+0400
2021-09-03T18:10+0400
ռուսաստան
աշխարհ
արցախ
սերգեյ լավրով
արցախյան պատերազմ
լեռնային ղարաբաղ
ղարաբաղյան հակամարտություն
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/03/28880779_0:0:2976:1683_1920x0_80_0_0_2d0d3acaa3fffd02f0f22e08a0fa9d12.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ռուսական դիվանագիտության «հաջող քայլերից» մեկն է անվանել Մոսկվայի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելը:Մոսվկայում ընթացող «Նոր գիտելիք» համաժողովի ժամանակ իր ելույթում Լավրովը նշել է, որ Ռուսաստանի նախագահն ակտիվ ջանքեր է գործադրել ՝ ուղղված Հարավային Կովկասում պատերազմի դադարեցմանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերմանը:«Դրանք (պայմանավորվածությունները` խմբ.) այժմ հաջողությամբ իրականացվում են և՛ մեր նախարարության, և՛ պաշտպանության նախարարության, և՛ մեր տնտեսական բլոկի մասնակցությամբ, որն ապահովում է այդ տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների և բոլոր տնտեսական կապերի ապաշրջափակման շուրջ բանակցությունները»,– ասել է Լավրովը:Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։44–օրյա պատերազմը չհասավ իր նպատակին. ՀՀ նախագահը և վարչապետը շնորհավորել են Արցախի տոնըՇփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։
https://arm.sputniknews.ru/20210901/yerevan-patrast-e-versksel-arcaxi-shurj-banakcutyunner-baqvi-het-hh-artgorcnaxarar-28858648.html
լեռնային ղարաբաղ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/03/28880779_0:0:2976:1871_1920x0_80_0_0_5c4ee383c1277b4b7efe52995167503d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, աշխարհ, արցախ, սերգեյ լավրով, արցախյան պատերազմ, լեռնային ղարաբաղ, ղարաբաղյան հակամարտություն, ադրբեջան
ռուսաստան, աշխարհ, արցախ, սերգեյ լավրով, արցախյան պատերազմ, լեռնային ղարաբաղ, ղարաբաղյան հակամարտություն, ադրբեջան
Ռուսական դիվանագիտության հաջող քայլերից մեկն Արցախում պատերազմը դադարեցնելն էր. Լավրով
15:44 03.09.2021 (Թարմացված է: 18:10 03.09.2021) Ռուսաստանի արտգործնախարարը նշել է, որ կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն այժմ հաջողությամբ իրականացվում են։
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ռուսական դիվանագիտության «հաջող քայլերից» մեկն է անվանել Մոսկվայի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելը:
Մոսվկայում ընթացող «Նոր գիտելիք» համաժողովի ժամանակ իր ելույթում Լավրովը նշել է, որ Ռուսաստանի նախագահն ակտիվ ջանքեր է գործադրել ՝ ուղղված Հարավային Կովկասում պատերազմի դադարեցմանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերմանը:
«Դրանք (պայմանավորվածությունները` խմբ.) այժմ հաջողությամբ իրականացվում են և՛ մեր նախարարության, և՛ պաշտպանության նախարարության, և՛ մեր տնտեսական բլոկի մասնակցությամբ, որն ապահովում է այդ տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների և բոլոր տնտեսական կապերի ապաշրջափակման շուրջ բանակցությունները»,– ասել է Լավրովը:
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ
հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։
Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։
Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։