https://arm.sputniknews.ru/20210903/PN-herqum-veranorogumm-168-28875479.html
Ոչ թե շենքի, այլ սպառազինությունների համար. ՊՆ–ն հերքում է մամուլի հրապարակումը
Ոչ թե շենքի, այլ սպառազինությունների համար. ՊՆ–ն հերքում է մամուլի հրապարակումը
Sputnik Արմենիա
ԶԼՄ հրապարակման համաձայն` ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ավելի հրատապ է համարել նախարարության շենքային պայմանների բարելավումը, քան մարտական դիրքերի... 03.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-03T10:41+0400
2021-09-03T10:41+0400
2021-09-03T10:56+0400
հայաստան
հհ պաշտպանության նախարարություն (պն)
հերքում
զլմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/10/25358084_0:83:1600:983_1920x0_80_0_0_2767d7916689886453f16dc589a55275.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnuik. ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է «168 ժամ»-ի հրապարակումն այն մասին, թե ՊՆ շենքային պայմանների բարելավման համար 1 միլիարդ 75 միլիոն դրամ է ծախսել։Նախարարության տարածած հերքման մեջ նշվում է, որ լրատվամիջոցը մեջբերում է ընդամենը ծախսային հոդվածի անվանումը, որի տակ, սակայն, կան մի շարք տողեր, որոնք հիմնականում վերաբերում են կապիտալ գնումներին, մասնավորապես՝ սպառազինության և տեխնիկայի ձեռքբերմանը։«Այսինքն, լրատվամիջոցի պնդումը ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլև, ըստ էության, տեղի է ունենում տրամագծորեն հակառակը. պաշտպանության նախարարությունը կրճատում է մի շարք ծախսեր, կատարում բյուջեի վերաբաշխում և այդ գումարների հաշվին կատարում գնումներ, որոնք միտված են բանակի մարտունակության ամրապնդմանը,– նշում է ՊՆ–ն` պարզաբանելով,– պաշտպանության նախարարության շենքային պայմանների բարելավում ոչ միայն չի իրականացվում, այլև նախատեսված էլ չէ։Հայկական զինուժը Քարվաճառի ուղղությամբ չի կրակել. ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի տարածած լուրըՆշենք, որ լրատվամիջոցն իր հոդվածում պնդում էր, որ «Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը հրատապ է համարել Պաշտպանության նախարարության շենքային պայմանների բարելավումը և ոչ, ասենք, չկահավորված դիրքերի կահավորումը», ինչի նպատակով 1 միլիարդ 75 միլիոն դրամ գումար պահանջող նախագիծ է ներկայացել Կառավարության հաստատմանը։ՊՆ–ն իր կողմից պնդում է, որ նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։Արշակ Կարապետյանը կրակադաշտում փորձարկել է «Կալաշնիկովի» նորագույն նմուշները. տեսանյութ
https://arm.sputniknews.ru/20210821/zinvorner-gumar-chen-havaqel-pnn-herqum-e-28739726.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/10/25358084_90:0:1510:1065_1920x0_80_0_0_f2e7ee6597caf42741d62ffe488d23f7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ պաշտպանության նախարարություն (պն), հերքում, զլմ
հայաստան, հհ պաշտպանության նախարարություն (պն), հերքում, զլմ
Ոչ թե շենքի, այլ սպառազինությունների համար. ՊՆ–ն հերքում է մամուլի հրապարակումը
10:41 03.09.2021 (Թարմացված է: 10:56 03.09.2021) ԶԼՄ հրապարակման համաձայն` ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ավելի հրատապ է համարել նախարարության շենքային պայմանների բարելավումը, քան մարտական դիրքերի կահավորումը։
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnuik. Հ
Հ պաշտպանության նախարարությունը հերքում է «168 ժամ»-ի հրապարակումն այն մասին, թե ՊՆ շենքային պայմանների բարելավման համար 1 միլիարդ 75 միլիոն դրամ է ծախսել։
Նախարարության տարածած հերքման մեջ նշվում է, որ լրատվամիջոցը մեջբերում է ընդամենը ծախսային հոդվածի անվանումը, որի տակ, սակայն, կան մի շարք տողեր, որոնք հիմնականում վերաբերում են կապիտալ գնումներին, մասնավորապես՝ սպառազինության և տեխնիկայի ձեռքբերմանը։
«Այսինքն, լրատվամիջոցի պնդումը ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլև, ըստ էության, տեղի է ունենում տրամագծորեն հակառակը. պաշտպանության նախարարությունը կրճատում է մի շարք ծախսեր, կատարում բյուջեի վերաբաշխում և այդ գումարների հաշվին կատարում գնումներ, որոնք միտված են բանակի մարտունակության ամրապնդմանը,– նշում է ՊՆ–ն` պարզաբանելով,– պաշտպանության նախարարության շենքային պայմանների բարելավում ոչ միայն չի իրականացվում, այլև նախատեսված էլ չէ։
Նշենք, որ լրատվամիջոցն իր հոդվածում պնդում էր, որ «Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը հրատապ է համարել Պաշտպանության նախարարության շենքային պայմանների բարելավումը և ոչ, ասենք, չկահավորված դիրքերի կահավորումը», ինչի նպատակով 1 միլիարդ 75 միլիոն դրամ գումար պահանջող նախագիծ է ներկայացել Կառավարության հաստատմանը։
ՊՆ–ն իր կողմից պնդում է, որ նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։