https://arm.sputniknews.ru/20210902/rd-n-patraste-ajakcel-hayastani-turkiayin-haraberutyunneri-kargavormany-28871020.html
ՌԴ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը. Զախարովա
ՌԴ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը. Զախարովա
Sputnik Արմենիա
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Երևանի և Անկարայի հարաբերությունների կարգավորման հարցում... 02.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-02T18:40+0400
2021-09-02T18:40+0400
2021-09-02T18:44+0400
աշխարհ
ռուսաստան
տարածաշրջան
թուրքիա
մարիա զախարովա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/04/26686337_0:248:3185:2048_1920x0_80_0_0_9a74c56dc14bede5cb47c3fe792769e4.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանը միշտ հանդես է եկել հանուն հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման օգտին։ Ավելին` Մոսկվան արձանագրել և ի գիտություն է ընդունել Երևանի և Անկարայի միջև վերջերս տեղի ունեցած դրական ազդակների փոխանակումը։ Այս մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է այսօր հրավիրված ճեպազրույցի ժամանակ։«Անցյալում մենք անմիջական մասնակցություն ենք ունեցել համապատասխան միջնորդական ջանքեր գործադրելու հարցում, նպաստել 2009 թվականին Ցյուրիխում այսպես կոչված «Ցյուրիխյան արձանագրությունների» ստորագրմանը», – հիշեցրել է Զախարովան։Նրա խոսքով` արձանագրություններն առանց նախապայմանների փուլային բարելավում էին նախատեսում Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում։ Այն ժամանակ Ռուսաստանը գործուն և արդյունավետ դեր է խաղացել։Միևնույն ժամանակ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը փաստեց, որ կողմերն այդպես էլ չիրագործեցին այն նախաձեռնությունները, որոնք ձեռք էին բերվել Ռուսաստանի միջնորդությամբ։ Սակայն, նրա խոսքով, դա յուրաքանչյուր պետության կամքն էր։«Մենք այսօր էլ պատրաստ ենք աջակցել երկու հարևան պետությունների մերձեցմանը` փոխադարձ հարգանքի և միմյանց շահերը հաշվի առնելու հիման վրա», – նշել է Զախարովան։Ըստ նրա` Մոսկվան կարծում է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետ մեկտեղ, Երևանի և Անկարայի հարաբերությունների բարելավումը կաշխատեր ի նպաստ խաղաղության, կայունության և տարածաշրջանի բարգավաճման։Ադրբեջանն ու Թուրքիան ռազմաօդային ուժերի համատեղ զորավարժություններ կանցկացնենԻնչ վերաբերում է «վեցյակի հարթակին», Զախարովան նշել է, որ այդ ձևաչափը կարող էր համապատասխանել դրա բոլոր պոտենցիալ մասնակիցների շահերին, կարող էր ներդրում ունենալ Հարավային Կովկասում խաղաղության, վստահության ամրապնդմանն ու տնտեսական համագործակցության խթանմանը։
https://arm.sputniknews.ru/20210831/turqakan-vilayet-kam-irevani-xanutyun-inchie-dzgtum-turk-adrbejanakan-tandemy-28842614.html
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/04/26686337_0:46:3185:2048_1920x0_80_0_0_12acf8aceece43023837af6c8686f0ee.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աշխարհ, ռուսաստան, տարածաշրջան , թուրքիա, մարիա զախարովա
աշխարհ, ռուսաստան, տարածաշրջան , թուրքիա, մարիա զախարովա
ՌԴ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը. Զախարովա
18:40 02.09.2021 (Թարմացված է: 18:44 02.09.2021) Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Երևանի և Անկարայի հարաբերությունների կարգավորման հարցում Մոսկվայի դիրքորոշումը։
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանը միշտ հանդես է եկել հանուն հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման օգտին։ Ավելին` Մոսկվան արձանագրել և ի գիտություն է ընդունել Երևանի և Անկարայի միջև վերջերս տեղի ունեցած դրական ազդակների փոխանակումը։ Այս մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է այսօր հրավիրված ճեպազրույցի ժամանակ։
«Անցյալում մենք անմիջական մասնակցություն ենք ունեցել համապատասխան միջնորդական ջանքեր գործադրելու հարցում, նպաստել 2009 թվականին Ցյուրիխում այսպես կոչված «Ցյուրիխյան արձանագրությունների» ստորագրմանը», – հիշեցրել է Զախարովան։
Նրա խոսքով` արձանագրություններն առանց նախապայմանների փուլային բարելավում էին նախատեսում
Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում։ Այն ժամանակ Ռուսաստանը գործուն և արդյունավետ դեր է խաղացել։
Միևնույն ժամանակ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը փաստեց, որ կողմերն այդպես էլ չիրագործեցին այն նախաձեռնությունները, որոնք ձեռք էին բերվել Ռուսաստանի միջնորդությամբ։ Սակայն, նրա խոսքով, դա յուրաքանչյուր պետության կամքն էր։
«Մենք այսօր էլ պատրաստ ենք աջակցել երկու հարևան պետությունների մերձեցմանը` փոխադարձ հարգանքի և միմյանց շահերը հաշվի առնելու հիման վրա», – նշել է Զախարովան։
Ըստ նրա` Մոսկվան կարծում է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետ մեկտեղ, Երևանի և Անկարայի հարաբերությունների բարելավումը կաշխատեր ի նպաստ խաղաղության, կայունության և տարածաշրջանի բարգավաճման։
Ինչ վերաբերում է «վեցյակի հարթակին», Զախարովան նշել է, որ այդ ձևաչափը կարող էր համապատասխանել դրա բոլոր պոտենցիալ մասնակիցների շահերին, կարող էր ներդրում ունենալ Հարավային Կովկասում խաղաղության, վստահության ամրապնդմանն ու տնտեսական համագործակցության խթանմանը։