https://arm.sputniknews.ru/20210902/new-york-jrhexex-28869408.html
Նյու Յորքում արտակարգ իրավիճակ է, քաղաքը հեղեղվել է․ տեսանյութ
Նյու Յորքում արտակարգ իրավիճակ է, քաղաքը հեղեղվել է․ տեսանյութ
Sputnik Արմենիա
Հեղեղումների հետևանքով արդեն զոհեր են գրանցվել։ Տեսանյութում երևում է, թե ինչ տեսք ունի քաղաքն այս օրերին։ 02.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-02T17:09+0400
2021-09-02T17:09+0400
2021-09-02T17:18+0400
տեսանյութեր
մուլտիմեդիա
աշխարհ
նյու յորք
ամն
ջրհեղեղ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/02/28867084_0:0:1911:1080_1920x0_80_0_0_9d8a0e19444abac52d1ba8cc5a9fbe20.jpg
Ամերիկյան և համաշխարհային ԶԼՄ-ները հայտնում են, որ Նյու Ջերսիի և Նյու Յորքի նահանգներում ջրհեղեղի հետևանքով առնվազն վեց մարդ է մահացել:Նյու Յորքի հրշեջ վարչությունը հաստատել է երկու մարդու մահը պատի մասնակի փլուզումից հետո, ևս մեկ կին մահացած հայտնաբերվել է Քվինսում: Շտապօգնության աշխատակիցները հայտնել են Բրուքլինում ևս մեկ զոհի մասին: Նյու Ջերսի նահանգի Փասսեիք քաղաքի քաղաքապետ Էկտոր Լորան հաստատել է առնվազն երկու մարդու մահվան փաստը:Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն արտակարգ դրության ռեժիմ է սահմանել հորդառատ անձրևի պատճառով, որոնք կանխատեսվել են սեպտեմբերի 2-ի երեկոյան:«Ես այսօր երեկոյան արտակարգ դրության ռեժիմ եմ հայտարարում Նյու Յորք քաղաքում։ Մենք եղանակային կատակլիզմների ենք բախվում՝ ռեկորդային անձրև ամբողջ քաղաքում, ուժեղ ջրհեղեղ և վտանգավոր պայմաններ ճանապարհներին», — ասված է քաղաքապետի՝ Twitter-ում հրապարակված հաղորդագրության մեջ:Սեպտեմբերի 1–ին փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնը «Իդա» փոթորկի արձագանքների պատճառով հայտարարել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում հեղեղումների սպառնալիքի մասին: Բնական երևույթը, որը մասնագետներն այսօր բնութագրում են որպես հետտրոպիկական ցիկլոն, շարժվում է հյուսիս-արևելյան ուղղությամբ, շուրջ 45 կմ/ժ արագությամբ՝ ազդելով Նյու Յորք, Փենսիլվանիա, Նյու Ջերսի և Մերիլենդ նահանգների վրա: Օդերևութաբանները նախազգուշացնում են, որ ցիկլոնն ուղեկցվում է ուժեղ տեղումներով և սպառնում է հեղեղներ առաջացնել:Նյու Յորքում տղամարդը կրակ է բացել երիտասարդների ուղղությամբ, կան վիրավորներ
https://arm.sputniknews.ru/20210822/henri-potorikn-amnum-new-york-28742250.html
նյու յորք
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Нью-Йорк в чрезвычайном положении из-за урагана Ида
Sputnik Արմենիա
Нью-Йорк в чрезвычайном положении из-за урагана Ида
2021-09-02T17:09+0400
true
PT1M42S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/02/28867084_0:0:1719:1080_1920x0_80_0_0_5d4db1a53582ce35aa32d78158715f57.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, մուլտիմեդիա , աշխարհ, նյու յորք, ամն, ջրհեղեղ
տեսանյութեր, մուլտիմեդիա , աշխարհ, նյու յորք, ամն, ջրհեղեղ
Նյու Յորքում արտակարգ իրավիճակ է, քաղաքը հեղեղվել է․ տեսանյութ
17:09 02.09.2021 (Թարմացված է: 17:18 02.09.2021) Հեղեղումների հետևանքով արդեն զոհեր են գրանցվել։ Տեսանյութում երևում է, թե ինչ տեսք ունի քաղաքն այս օրերին։
Ամերիկյան և համաշխարհային ԶԼՄ-ները հայտնում են, որ Նյու Ջերսիի և Նյու Յորքի նահանգներում ջրհեղեղի հետևանքով առնվազն վեց մարդ է մահացել:
Նյու Յորքի հրշեջ վարչությունը հաստատել է երկու մարդու մահը պատի մասնակի փլուզումից հետո, ևս մեկ կին մահացած հայտնաբերվել է Քվինսում: Շտապօգնության աշխատակիցները հայտնել են Բրուքլինում ևս մեկ զոհի մասին: Նյու Ջերսի նահանգի Փասսեիք քաղաքի քաղաքապետ Էկտոր Լորան հաստատել է առնվազն երկու մարդու մահվան փաստը:
Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն արտակարգ դրության ռեժիմ է սահմանել հորդառատ անձրևի պատճառով, որոնք կանխատեսվել են սեպտեմբերի 2-ի երեկոյան:
«Ես այսօր երեկոյան արտակարգ դրության ռեժիմ եմ հայտարարում Նյու Յորք քաղաքում։ Մենք եղանակային կատակլիզմների ենք բախվում՝ ռեկորդային անձրև ամբողջ քաղաքում, ուժեղ ջրհեղեղ և վտանգավոր պայմաններ ճանապարհներին», — ասված է քաղաքապետի՝ Twitter-ում հրապարակված հաղորդագրության մեջ:
Սեպտեմբերի 1–ին փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնը «Իդա» փոթորկի արձագանքների պատճառով հայտարարել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում հեղեղումների սպառնալիքի մասին: Բնական երևույթը, որը մասնագետներն այսօր բնութագրում են որպես հետտրոպիկական ցիկլոն, շարժվում է հյուսիս-արևելյան ուղղությամբ, շուրջ 45 կմ/ժ արագությամբ՝ ազդելով Նյու Յորք, Փենսիլվանիա, Նյու Ջերսի և Մերիլենդ նահանգների վրա: Օդերևութաբանները նախազգուշացնում են, որ ցիկլոնն ուղեկցվում է ուժեղ տեղումներով և սպառնում է հեղեղներ առաջացնել: