https://arm.sputniknews.ru/20210902/mirzoyan-eahkhayastanadrbejan-28871943.html
Ադրբեջանը լարվածության նոր օջախներ է ստեղծում. Միրզոյանը` ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարին
Ադրբեջանը լարվածության նոր օջախներ է ստեղծում. Միրզոյանը` ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարին
Sputnik Արմենիա
Արարատ Միրզոյանն ու Հելգա Մարիա Շմիդը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր, խոսել համագործակցությունից։ 02.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-02T20:02+0400
2021-09-02T20:02+0400
2021-09-02T20:23+0400
հայաստան
աշխարհ
արարատ միրզոյան
եահկ
հելգա շմիդտ
սահման
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/1f/28840470_0:0:1600:901_1920x0_80_0_0_2b4e2daaf994a831bd8a94f5d851dda2.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդի հետ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։Ընդունելով ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարի շնորհավորանքները ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է ԵԱՀԿ դերը՝ որպես համապարփակ և համագործակցային անվտանգության հայեցակարգի վրա հիմնված տարածաշրջանային կազմակերպություն։«Նախարար Միրզոյանը նաև ընդգծել է, որ հայկական կողմը շահագրգռված է ԵԱՀԿ անվտանգության բոլոր երեք՝ ռազմաքաղաքական, տնտեսական և բնապահպանական ու մարդկային հարթություններում համագործակցության խորացմամբ։ Այս համատեքստում կարևորվել է ԵԱՀԿ և վերջինիս գործադիր մարմինների հետ ծրագրային փոխգործակցության շարունակականությունը, հատկապես՝ Հայաստանի հետ համագործակցության ծրագրի շրջանակներում»,–ասված է հաղորդագրության մեջ։Կողմերն անդրադարձ են կատարել Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին: Արարատ Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման կարևորությունը:Արշակ Կարապետյանը Չինաստանի դեսպանին է ներկայացրել ՀՀ սահմանամերձ շրջանների զարգացումներըՀՀ ԱԳ նախարարը նաև նշել է, որ Հայաստանը հանձնառու է տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատմանը, սակայն Ադրբեջանի սադրիչ գործողությունները, ներառյալ՝ ադրբեջանական ԶՈւ ներթափանցումը Հայաստանի ինքնիշխան տարածք, լարվածության նոր օջախներ են ստեղծում և խաթարում տարածաշրջանային անվտանգությունը և կայունությունը:
https://arm.sputniknews.ru/20210830/amn-despani-xndranqov-pashtpanutyan-naxarar-nerkayacrel-e-hh-sajmannerin-torox-iravichak-28829941.html
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/1f/28840470_139:0:1562:1067_1920x0_80_0_0_b6dea3013eb5950d801deab9365858e5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, աշխարհ, արարատ միրզոյան, եահկ, հելգա շմիդտ, սահման, ադրբեջան
հայաստան, աշխարհ, արարատ միրզոյան, եահկ, հելգա շմիդտ, սահման, ադրբեջան
Ադրբեջանը լարվածության նոր օջախներ է ստեղծում. Միրզոյանը` ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարին
20:02 02.09.2021 (Թարմացված է: 20:23 02.09.2021) Արարատ Միրզոյանն ու Հելգա Մարիա Շմիդը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր, խոսել համագործակցությունից։
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդի հետ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԳՆ
մամուլի ծառայությունից։
Ընդունելով ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարի շնորհավորանքները ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է ԵԱՀԿ դերը՝ որպես համապարփակ և համագործակցային անվտանգության հայեցակարգի վրա հիմնված տարածաշրջանային կազմակերպություն։
«Նախարար Միրզոյանը նաև ընդգծել է, որ հայկական կողմը շահագրգռված է ԵԱՀԿ անվտանգության բոլոր երեք՝ ռազմաքաղաքական, տնտեսական և բնապահպանական ու մարդկային հարթություններում համագործակցության խորացմամբ։ Այս համատեքստում կարևորվել է ԵԱՀԿ և վերջինիս գործադիր մարմինների հետ ծրագրային փոխգործակցության շարունակականությունը, հատկապես՝ Հայաստանի հետ համագործակցության ծրագրի շրջանակներում»,–ասված է հաղորդագրության մեջ։
Կողմերն անդրադարձ են կատարել Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին: Արարատ Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման կարևորությունը:
ՀՀ ԱԳ նախարարը նաև նշել է, որ
Հայաստանը հանձնառու է տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատմանը, սակայն Ադրբեջանի սադրիչ գործողությունները, ներառյալ՝ ադրբեջանական ԶՈւ ներթափանցումը Հայաստանի ինքնիշխան տարածք, լարվածության նոր օջախներ են ստեղծում և խաթարում տարածաշրջանային անվտանգությունը և կայունությունը: