https://arm.sputniknews.ru/20210902/hayazgi-urugvayci-futbolist-diego-rosi-marashlyan-handes-kga-turqakan-fenerbaxcheum-28869726.html
Հայազգի ուրուգվայցի ֆուտբոլիստ Դիեգո Ռոսի Մարաշլյանը հանդես կգա թուրքական «Ֆեներբախչեում»
Հայազգի ուրուգվայցի ֆուտբոլիստ Դիեգո Ռոսի Մարաշլյանը հանդես կգա թուրքական «Ֆեներբախչեում»
Sputnik Արմենիա
Ոչ վաղ անցյալում Դիեգո Ռոսի Մարաշլյանին հրավիրել էին Հայաստանի ազգային հավաքական, սակայն նա մերժել էր առաջարկը: 02.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-02T18:07+0400
2021-09-02T18:07+0400
2021-09-02T18:15+0400
աշխարհ
ֆուտբոլ
ուրուգվայ
թուրքիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/02/28869036_0:84:1601:984_1920x0_80_0_0_d656c8b069e14dc32bee441f9ba97ef3.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի - Sputnik. 23-ամյա հարձակվող Դիեգո Ռոսի Մարաշլյանը հեռացել է Los Ángeles FC–ից: Երեք մրցաշրջան ամերիկյան թիմում հանդես գալուց հետո օգոստոսի 31-ին նա վայրէջք է կատարել Ստամբուլի օդանավակայանում ՝ թուրքական «Ֆեներբախչեի» հետ պայմանագիր կնքելու համար: Տեղեկությունը հայտնում է diarioarmenia.org-ը։Տրանսֆերը կատարվել է մեկ տարով:Ռոսին սկսել է իր կարիերան «Պենյարոլում»: Այնտեղ նա անցկացրել է 36 խաղ և դարձել 10 գոլի հեղինակ:2017 թվականին Los Ángeles FC-ն նրան ձեռք բերեց 4,5 միլիոն դոլարով: ԱՄՆ -ում Դիեգոն անց է կացրել 113 խաղ և գրանցել 59 գոլ, ինչն էլ թուրքական ամենամեծ ակումբներից մեկի ուշադրությունը գրավեց:Այս պահին «Ֆեներբախչեն» 9 միավորով երկրի մրցաշարային աղյուսակում երկրորդն է և հանդես կգա ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի D խմբու` «Օլիմպիակոսի», Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» և բելգիական «Անտվերպենի» հետ միասին:Ոչ վաղ անցյալում Դիեգո Ռոսի Մարաշլյանին հրավիրել էին Հայաստանի ազգային հավաքական, սակայն նա մերժել էր առաջարկը:Ստանիսլավ Բուչնևը համալրել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի շարքերը«Առաջարկ ստացել եմ, բայց քանի որ ես ծնվել եմ Ուրուգվայում, ինձ ավելի շատ ուրուգվայցի եմ զգում, քան հայ: Ես միշտ երազել եմ բաց կապույտ շապիկ հագնել: Երախտապարտ եմ , որ նրանք ցանկանում էին ինձ Հայաստանի հավաքական տանել, բայց ես արդեն խոսել եմ նրանց հետ և հասկացրել, որ իմ ցանկությունն է խաղալ Ուրուգվայի հավաքականում»:
https://arm.sputniknews.ru/20210902/karoxe-hs-makedonian-haxtel-hayastanin-28855821.html
ուրուգվայ
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/02/28869036_88:0:1511:1067_1920x0_80_0_0_cfa88b08dc2b27bfbcbee2250088f78b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աշխարհ, ֆուտբոլ, ուրուգվայ, թուրքիա
աշխարհ, ֆուտբոլ, ուրուգվայ, թուրքիա
Հայազգի ուրուգվայցի ֆուտբոլիստ Դիեգո Ռոսի Մարաշլյանը հանդես կգա թուրքական «Ֆեներբախչեում»
18:07 02.09.2021 (Թարմացված է: 18:15 02.09.2021) Ոչ վաղ անցյալում Դիեգո Ռոսի Մարաշլյանին հրավիրել էին Հայաստանի ազգային հավաքական, սակայն նա մերժել էր առաջարկը:
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի - Sputnik. 23-ամյա հարձակվող Դիեգո Ռոսի Մարաշլյանը հեռացել է Los Ángeles FC–ից: Երեք մրցաշրջան ամերիկյան թիմում հանդես գալուց հետո օգոստոսի 31-ին նա վայրէջք է կատարել Ստամբուլի օդանավակայանում ՝ թուրքական «Ֆեներբախչեի» հետ պայմանագիր կնքելու համար: Տեղեկությունը հայտնում է
diarioarmenia.org-ը։
Տրանսֆերը կատարվել է մեկ տարով:
Ռոսին սկսել է իր կարիերան «Պենյարոլում»: Այնտեղ նա անցկացրել է 36 խաղ և դարձել 10 գոլի հեղինակ:
2017 թվականին Los Ángeles FC-ն նրան ձեռք բերեց 4,5 միլիոն դոլարով: ԱՄՆ -ում Դիեգոն անց է կացրել 113 խաղ և գրանցել 59 գոլ, ինչն էլ թուրքական ամենամեծ ակումբներից մեկի ուշադրությունը գրավեց:
Այս պահին «Ֆեներբախչեն» 9 միավորով երկրի մրցաշարային աղյուսակում երկրորդն է և հանդես կգա ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի D խմբու` «Օլիմպիակոսի», Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» և բելգիական «Անտվերպենի» հետ միասին:
Ոչ վաղ անցյալում Դիեգո Ռոսի Մարաշլյանին հրավիրել էին Հայաստանի ազգային հավաքական, սակայն նա մերժել էր առաջարկը:
«Առաջարկ ստացել եմ, բայց քանի որ ես ծնվել եմ Ուրուգվայում, ինձ ավելի շատ ուրուգվայցի եմ զգում, քան հայ: Ես միշտ երազել եմ բաց կապույտ շապիկ հագնել: Երախտապարտ եմ , որ նրանք ցանկանում էին ինձ Հայաստանի հավաքական տանել, բայց ես արդեն խոսել եմ նրանց հետ և հասկացրել, որ իմ ցանկությունն է խաղալ Ուրուգվայի հավաքականում»: