https://arm.sputniknews.ru/20210902/eahk-mx-rusastan-xovaev-yerevan-28871360.html
ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի նոր համանախագահ Իգոր Խովաևը Երևան կայցելի
ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի նոր համանախագահ Իգոր Խովաևը Երևան կայցելի
Sputnik Արմենիա
Մոսկվան իր մանդատի հիման վրա պահպանում է Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հարցով ԵԱՀԿ ՄԽ աշխատանքի ակտիվությունը։ 02.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-02T19:08+0400
2021-09-02T19:08+0400
2021-09-02T19:09+0400
ռուսաստան
աշխարհ
հայաստան
լեռնային ղարաբաղ
ղարաբաղյան հակամարտություն
մարիա զախարովա
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/1d/28481299_0:27:1600:932_1920x0_80_0_0_1a990306c426cb474637cbd7476de2b0.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի նոր համանախագահ Իգոր Խովաևը առաջիկայում Հայաստան կայցելի։ Տեղեկությունը ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնեց այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ։«Ներկայումս ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի նոր համանախագահ Իգոր Խովաևը տարածաշրջանային այց է իրականացնում, նա արդեն բանակցություններ է ունեցել Ադրբեջանի ղեկավարության հետ, առջևում նմանատիպ հանդիպումներ են սպասվում Երևանում», – ասել է Զախարովան։ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ Մոսկվան իր մանդատի հիման վրա պահպանում է Ղարաբաղյան խնդրի լուծման հարցով ԵԱՀԿ ՄԽ աշխատանքի ակտիվությունը։ Նրա խոսքով` եռյակը կարող է նպաստել Երևանի և Բաքվի միջև վստահության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև հումանիտար հարցերի լուծմանը, ինչը թույլ կտա անցում կատարել քաղաքական թեմաների քննարկմանը։Զախարովան ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների և Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Մոսկվայի ուշադրության կենտրոնում են։«Սրանք նաև Երևանի և Բաքվի քաղաքականության կենտրոնական թեմաներն են, այդ թվում բարձր մակարդակով։ Մեր ջանքերը կենտրոնացած են եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը», – ասել է Զախարովան։Նրա խոսքով` առաջնահերթություն է տրվում Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծմանը, հայ-ադրբեջանական սահմանին լարվածության դեէսկալացիային, Անդրկովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը։Հիշեցնենք, որ Մոսկվան հուլիսի վերջին փոխեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահին։ Իգոր Պոպովի փոխարեն նշանակվեց 59-ամյա դիվանագետ Իգոր Խովաևը։Խովաևը 2015-2020 թթ. զբաղեցնում էր Ֆիլիպիններում Ռուսաստանի դեսպանի պաշտոնը` համատեղությամբ աշխատում էր (2015-2020) Պալաուի Հանրապետությունում և Միկրոնեզիայի Ֆեդերատիվ Նահանգներում։
լեռնային ղարաբաղ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/1d/28481299_0:0:1600:1006_1920x0_80_0_0_8108347b7c6df5ecdf33853c3c7577ea.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, աշխարհ, հայաստան, լեռնային ղարաբաղ, ղարաբաղյան հակամարտություն, մարիա զախարովա, ադրբեջան
ռուսաստան, աշխարհ, հայաստան, լեռնային ղարաբաղ, ղարաբաղյան հակամարտություն, մարիա զախարովա, ադրբեջան
ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի նոր համանախագահ Իգոր Խովաևը Երևան կայցելի
19:08 02.09.2021 (Թարմացված է: 19:09 02.09.2021) Մոսկվան իր մանդատի հիման վրա պահպանում է Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հարցով ԵԱՀԿ ՄԽ աշխատանքի ակտիվությունը։
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի նոր համանախագահ Իգոր Խովաևը առաջիկայում Հայաստան կայցելի։ Տեղեկությունը ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնեց այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ։
«Ներկայումս ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի նոր համանախագահ Իգոր Խովաևը տարածաշրջանային այց է իրականացնում, նա արդեն բանակցություններ է ունեցել Ադրբեջանի ղեկավարության հետ, առջևում նմանատիպ հանդիպումներ են սպասվում Երևանում», – ասել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ Մոսկվան իր մանդատի հիման վրա պահպանում է Ղարաբաղյան խնդրի լուծման հարցով ԵԱՀԿ ՄԽ աշխատանքի ակտիվությունը։ Նրա խոսքով` եռյակը կարող է նպաստել Երևանի և Բաքվի միջև վստահության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև հումանիտար հարցերի լուծմանը, ինչը թույլ կտա անցում կատարել քաղաքական թեմաների քննարկմանը։
Զախարովան ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների և Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Մոսկվայի ուշադրության կենտրոնում են։
«Սրանք նաև Երևանի և Բաքվի քաղաքականության կենտրոնական թեմաներն են, այդ թվում բարձր մակարդակով։ Մեր ջանքերը կենտրոնացած են եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը», – ասել է Զախարովան։
Նրա խոսքով` առաջնահերթություն է տրվում Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծմանը, հայ-ադրբեջանական սահմանին լարվածության դեէսկալացիային, Անդրկովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը։
Հիշեցնենք, որ Մոսկվան հուլիսի վերջին փոխեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահին։ Իգոր Պոպովի փոխարեն նշանակվեց 59-ամյա դիվանագետ Իգոր Խովաևը։
Խովաևը 2015-2020 թթ. զբաղեցնում էր Ֆիլիպիններում Ռուսաստանի դեսպանի պաշտոնը` համատեղությամբ աշխատում էր (2015-2020) Պալաուի Հանրապետությունում և Միկրոնեզիայի Ֆեդերատիվ Նահանգներում։