00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամեն ինչ անհետ կորած չէ. Արցախի թեմի առաջնորդը կոչ է անում հարգել նահատակների պատգամը

© Photo : Facebook / Vahram Qahana MelikyanЕпископ Вртанес Абраамян
Епископ Вртанес Абраамян - Sputnik Արմենիա, 1920, 02.09.2021
Բաժանորդագրվել
Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հորդորում է նրանց, ովքեր հարկադրված են եղել թողնել իրենց տներն ու հողերը, վերադառնալ Արցախ։
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ուղերձ է հղել Արցախի անկախության օրվա կապակցությամբ` դրանում բարձրացնելով այսօր թերևս շատերին հուզող հարցը` «արդյո՞ք պետք է տոնենք կամ հիշատակենք այն տոները, որոնց ձեռքբերումներն այսօր կարծես թե չկան»։
ՀՀ ԱԳՆ - Sputnik Արմենիա, 1920, 02.09.2021
ՀՀ–ն պաշտպանելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը. ԱԳՆ
«Մարդկային պարզ տրամաբանությամբ՝ չկա ո՛չ կարիք, ո՛չ էլ տոնելու սիրտ։ Բայց արդյո՞ք մեր ազգային կյանքը միայն մարդկային տրամաբանությանն է ենթակա: Ո՛չ իհարկե, մեր ժողովրդի կյանքը, բացի նյութական իրողություն լինելուց, ավելի շատ հոգևոր իրողություն է։
«Հիմա, երբ կանգնած ենք մեր կարևոր ձեռքբերումներից մեկի հիշատակի առջև, լավագույն առիթն ունենք մտորելու, դասեր քաղելու, մեր բացթողումները վեր հանելու և առաջ շարժվելու կամքը ավելի հզորացնելու համար։ Այսօր մենք պետք է մեր անձը մոռանանք, միանանք հոգեկան հաղորդությամբ և մեր աղոթքներն ու ջանքերը ուղղենք մեր հայրենիքի հզորացման վրա, որովհետև ամեն ինչ անհետ կորած չէ։ Աստված թողել է այս մնացորդացը, որի վրա պետք է ամուր կանգնենք ու առաջ շարժվենք»,– նշում է Արցախի Թեմի Առաջնորդը։
30 տարի առաջ Արցախը կայացրել է իր պատմական որոշումը. Սերժ Սարգսյանը` կարգավիճակի մասին
Նրա համոզմամբ, մեր նվիրյալ նահատակների պատգամն է, որ մեր կյանքով հարգենք այն, ինչ նրանք հարգեցին մահով և արյունով։
Վրթանես եպիսկոպոսը կոչ է անում հայ ժողովրդի բոլոր զավակներին` միասնական կեցվածքով, ամբողջական և անվերապահ աջակցությամբ զորավիգ լինել Արցախի արիասիրտ ժողովրդին, հաճախակի այցելություններով ու հանձնառու մասնակցությամբ ներդրումներ կատարել Արցախի զորացման ու Արցախում կյանքի բարգավաճման համար։
Իսկ Արցախի ժողովրդին հոգևոր առաջնորդը հորդորում է մնալ տոկուն, անխախտ իրենց քրիստոնեական հավատքի մեջ ու հավատարիմ՝ Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցուն ու իրենց պապերի սուրբ հողին։
Здание Национального собрания Карабаха - Sputnik Արմենիա, 1920, 02.09.2021
44–օրյա պատերազմը չհասավ իր նպատակին. ՀՀ նախագահը և վարչապետը շնորհավորել են Արցախի տոնը
«Հորդորում ենք Արցախի մեր այն զավակներին, ովքեր պատերազմի և այլ պատճառներով հարկադրված են եղել թողնել իրենց տներն ու հողերը, վերադառնալ Արցախ և տեր կանգնել իրենց հայրենական ժառանգությանը»,– նշում է Արցախի թեմի առաջնորդը` վստահություն հայտնելով, որ որքան աճի Արցախի բնակչությունը, որքան շատ մշակվի հող, զարգանա տնտեսությունը, հոգևոր, կրթական, մշակութային կյանքը, այնքան ավելի կամրանա ազատ ապրելու կամքը, որը սիրտը Արցախյան ազատագրական պայքարն է ու 30 տարի առաջ վերագտած անկախությունը։
«Մեր ժողովուրդն ընտրեց արժանապատիվ ապրելու ուղին՝ գիտակցելով թե ինչ թանկ գին պետք է վճարի այդ ընտրության համար, կամավոր ընտրեց և վճարեց այդ գինը, բազում փորձություններ հաղթահարելով ազատեց Արցախը, որպեսզի այնտեղ կարողանա իրականություն դարձնել իր հռչակագիրը»,– Արցախի ժողովրդին ուղղված ուղերձում արձանագրում է Արցախի հոգևոր առաջնորդը։
Հիշեցնենք, որ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ) նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում:
Լրահոս
0