https://arm.sputniknews.ru/20210901/rus-xaxaxapahner-artsax-dproc-28848595.html
Ռուս խաղաղապահները Գիտելիքի օրը ապահովել են կարգուկանոնն ու անվտանգությունն Արցախում
Ռուս խաղաղապահները Գիտելիքի օրը ապահովել են կարգուկանոնն ու անվտանգությունն Արցախում
Sputnik Արմենիա
Հարյուրից ավելի ռուս զինծառայող է ներգրավվել Լեռնային Ղարաբաղի դպրոցների և մանկապարտեզների պահպանության գործում։ 01.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-01T10:00+0400
2021-09-01T10:00+0400
2021-09-01T10:04+0400
արցախ
լեռնային ղարաբաղ
ռուս
խաղաղապահ
դպրոց
աշակերտ
ստեփանակերտ
խաղաղապահներն արցախում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/01/28848146_0:14:1000:580_1920x0_80_0_0_0abdff1edef662fab78f382f2dbf0f85.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները Գիտելիքի օրն ապահովել են Արցախի բնակչության, այդ թվում երեխաների և ուսուցիչների կարգուկանոնն ու անվտանգությունը: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։Ռուս խաղաղապահները Գիտելիքի օրը ապահովել են կարգուկանոնն ու անվտանգությունն Արցախում
Նշվում է, որ ավելի քան 100 զինծառայող է ներգրավվել Ստեփանակերտի բոլոր դպրոցների և մանկապարտեզների տարածքում, ինչպես նաև Արցախի Մարտունու և Մարտակերտի շրջաններում անվտանգությունն ապահովելու գործում:Քսանյոթ դիտակետերում ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի պատասխանատվության գոտում իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն են իրականացնում: Դիտակետերի պատասխանատվության գոտիներում ռուս խաղաղապահներն ապահովում են նաև ավտոմեքենաների անվտանգ տեղաշարժը:«Ռուսական խաղաղապահ զորակազմի ռազմական ոստիկանության ստորաբաժանումները Լեռնային Ղարաբաղի տարածքով ավտոմոբիլային շարասյուների ուղեկցումն են նաև իրականացնում: Ռուս խաղաղապահների կողմից պարեկություն է իրականացվում հինգ երթուղիներով»,-պատմել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Վլադիսլավ Դեմկինը։2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։Արցախի դպրոցներից մեկում
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:Խաղաղապահ զորախումբը ԼՂ–ում բնականոն կյանքին վերադառնալու պայմաններ է ստեղծում. Միրզոյան
https://arm.sputniknews.ru/20210831/artsaxci-dprocakanner-xaxaxapahner-28837380.html
լեռնային ղարաբաղ
ստեփանակերտ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/01/28848146_0:0:1000:628_1920x0_80_0_0_c0797700e0205bbd32be522d6bab8013.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, լեռնային ղարաբաղ, ռուս, խաղաղապահ, դպրոց, աշակերտ, ստեփանակերտ, խաղաղապահներն արցախում
արցախ, լեռնային ղարաբաղ, ռուս, խաղաղապահ, դպրոց, աշակերտ, ստեփանակերտ, խաղաղապահներն արցախում
Ռուս խաղաղապահները Գիտելիքի օրը ապահովել են կարգուկանոնն ու անվտանգությունն Արցախում
10:00 01.09.2021 (Թարմացված է: 10:04 01.09.2021) Հարյուրից ավելի ռուս զինծառայող է ներգրավվել Լեռնային Ղարաբաղի դպրոցների և մանկապարտեզների պահպանության գործում։
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները Գիտելիքի օրն ապահովել են Արցախի բնակչության, այդ թվում երեխաների և ուսուցիչների կարգուկանոնն ու անվտանգությունը: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Ռուս խաղաղապահները Գիտելիքի օրը ապահովել են կարգուկանոնն ու անվտանգությունն Արցախում
Նշվում է, որ ավելի քան 100 զինծառայող է ներգրավվել Ստեփանակերտի բոլոր դպրոցների և մանկապարտեզների տարածքում, ինչպես նաև Արցախի Մարտունու և Մարտակերտի շրջաններում անվտանգությունն ապահովելու գործում:
Քսանյոթ դիտակետերում ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի պատասխանատվության գոտում իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն են իրականացնում: Դիտակետերի պատասխանատվության գոտիներում ռուս խաղաղապահներն ապահովում են նաև ավտոմեքենաների անվտանգ տեղաշարժը:
«Ռուսական խաղաղապահ զորակազմի ռազմական ոստիկանության ստորաբաժանումները Լեռնային Ղարաբաղի տարածքով ավտոմոբիլային շարասյուների ուղեկցումն են նաև իրականացնում: Ռուս խաղաղապահների կողմից պարեկություն է իրականացվում հինգ երթուղիներով»,-պատմել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Վլադիսլավ Դեմկինը։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով: