https://arm.sputniknews.ru/20210901/romanos-petrosyan-bnapahpanakan-axet-28856608.html
Ռոմանոս Պետրոսյանն ահազանգում է բնապահպանական աղետի մասին. լուսանկար
Ռոմանոս Պետրոսյանն ահազանգում է բնապահպանական աղետի մասին. լուսանկար
Sputnik Արմենիա
Նախարարը բնապահպանական աղետի վայրը հատուկ չի մատնանշել, հայտարարելով, որ իր այցին կհաջորդեն միջգերատեսչական հանձնաժողովի և տեսչական մարմինների կողմից օրենքով... 01.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-01T17:49+0400
2021-09-01T17:49+0400
2021-09-01T18:05+0400
հայաստան
ռոմանոս պետրոսյան
լուսանկար
բնապահպանական
https://cdn.am.sputniknews.ru/img/2228/67/22286742_0:0:1600:901_1920x0_80_0_0_0fc5f3653a28b86ef875f4315f6a1b5a.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ահազանգում է բնապահպանական աղետի մասին։ Նա Facebook-ի իր էջում գրառում է արել և լուսանկարներ հրապարակել։«Մեր երկրի գողտրիկ անկյուններից մեկում եմ. գետը կանգնած է ակնհայտ բնապահպանական աղետի եզրին (գուցե արդեն մասամբ անվերադարձ)։ Նկարներն արված են ուղիղ 5 րոպե տարբերությամբ»,–գրել է նախարարը։Պետրոսյանը վայրը հատուկ չի մատնանշել, հայտարարելով, որ իր այցին կհաջորդեն միջգերատեսչական հանձնաժողովի և տեսչական մարմինների կողմից օրենքով սահմանված համալիր ստուգումներ և վարչարարություն։Նշենք, որ առաջին նկարում գետի ջրազրկված հունն է՝ ափին գործող փոքր ՀԷԿ-երից մեկի պատվարով հանդերձ։«Երկրորդ նկարում նույն պատվարն է` մեր այցելության լուրը տարածքում գործող փոքր ՀԷԿ-երի սեփականատերերին ու օպերատորներին հասնելուց անմիջապես հետո»,–նշել է նախարարը։Պետրոսյանը շեշտել է, որ բնապահպանական օրենսդրության պահպանման` ՇՄԱԳ փորձաքննության դրական եզրակացությամբ սահմանված պահանջների պահպանման, և, առհասարակ, բնապահպանական շահի պաշտպանման գործում անողոք պայքար են ծավալում։Չափազանց կարևոր. Ադրբեջանի հարվածները կարող են բնապահպանական աղետ առաջացնել
https://arm.sputniknews.ru/20210309/bnapahpan-pashtonyanery-syunikum-aporini-vorsen-arel-26733096.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2228/67/22286742_176:0:1600:1068_1920x0_80_0_0_e39fe6e0258ccef444a3da2eb2a5e02d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռոմանոս պետրոսյան, լուսանկար, բնապահպանական
հայաստան, ռոմանոս պետրոսյան, լուսանկար, բնապահպանական
Ռոմանոս Պետրոսյանն ահազանգում է բնապահպանական աղետի մասին. լուսանկար
17:49 01.09.2021 (Թարմացված է: 18:05 01.09.2021) Նախարարը բնապահպանական աղետի վայրը հատուկ չի մատնանշել, հայտարարելով, որ իր այցին կհաջորդեն միջգերատեսչական հանձնաժողովի և տեսչական մարմինների կողմից օրենքով սահմանված՝ համալիր ստուգումներ և վարչարարություն։
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ահազանգում է բնապահպանական աղետի մասին։ Նա
Facebook-ի իր էջում գրառում է արել և լուսանկարներ հրապարակել։
«Մեր երկրի գողտրիկ անկյուններից մեկում եմ. գետը կանգնած է ակնհայտ բնապահպանական աղետի եզրին (գուցե արդեն մասամբ անվերադարձ)։ Նկարներն արված են ուղիղ 5 րոպե տարբերությամբ»,–գրել է նախարարը։
Պետրոսյանը վայրը հատուկ չի մատնանշել, հայտարարելով, որ իր այցին կհաջորդեն միջգերատեսչական հանձնաժողովի և տեսչական մարմինների կողմից օրենքով սահմանված համալիր ստուգումներ և վարչարարություն։
Նշենք, որ առաջին նկարում գետի ջրազրկված հունն է՝ ափին գործող փոքր ՀԷԿ-երից մեկի պատվարով հանդերձ։
«Երկրորդ նկարում նույն պատվարն է` մեր այցելության լուրը տարածքում գործող փոքր ՀԷԿ-երի սեփականատերերին ու օպերատորներին հասնելուց անմիջապես հետո»,–նշել է նախարարը։
Պետրոսյանը շեշտել է, որ բնապահպանական օրենսդրության պահպանման` ՇՄԱԳ փորձաքննության դրական եզրակացությամբ սահմանված պահանջների պահպանման, և, առհասարակ, բնապահպանական շահի պաշտպանման գործում անողոք պայքար են ծավալում։