https://arm.sputniknews.ru/20210901/rdn-patrast-e-cankacac-pahi-verakangnel-vrastani-het-divanagitakan-haraberutyunner-28852693.html
ՌԴ-ն պատրաստ է ցանկացած պահի վերականգնել Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները
ՌԴ-ն պատրաստ է ցանկացած պահի վերականգնել Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները
Sputnik Արմենիա
Սերգեյ Լավրովը պատմել է, թե ինչպես եղավ, որ ՌԴ–ն հրաժարվեց Վրաստանի հետ անանցագրային ռեժիմ հաստատելու ու օդային փոխադրումները վերականգնելու մտադրությունից։ 01.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-01T14:48+0400
2021-09-01T14:48+0400
2021-09-01T15:28+0400
աշխարհ
տարածաշրջան
վրաստանի հանրապետություն
սերգեյ լավրով
https://cdn.am.sputniknews.ru/img/2110/81/21108107_0:0:1600:906_1920x0_80_0_0_d8e37b0c7c0f87714e48a7cab6f4c635.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանն ու Վրաստանը հարաբերություններ չունեն, ունեն փոխադարձ հետաքրքրություններ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` այսօր Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի(МГИМО) ուսանողների հետ հանդիպմանը` պատասխանելով Վրաստանի հետ հարաբերությունների մասին հարցին։Փոխադարձ հետաքրքրությունների շարքում Լավրովը նշեց առևտուրը` հիշեցնելով, որ Ռուսաստանն այս բնագավառում Վրաստանում առաջատարն է, ինչպես նաև զբոսաշրջությունը։«Մեր հայրենակիցները սիրում են այցելել Վրաստան։ Ես ինքս էլ շատ սիրում եմ այդ երկիրը։ Բայց ինչ վերաբերում է պաշտոնական, միջպետական, դիվանագիտական հարաբերություններին, այդպիսիք չկան։ Դրանք ըստ էության, խզված են` վրացական կողմի նախաձեռնությամբ»,– ասաց Լավրովը` հավելելով, որ ռուսական կողմը մի քանի անգամ փորձել է վերականգնել դրանք, բայց առայժմ անարդյունք։«1.5 տարի առաջ մենք նույնիսկ պատրաստ էինք անանցագրային ռեժիմ սահմանել Վրաստան այցելող ՌԴ քաղաքացիների համար։ Բայց այնտեղ շատ տհաճ միջադեպ տեղի ունեցավ` կոպիտ սադրանք ՌԴ խորհրդարանական պատվիրակության նկատմամբ, որոնք Թբիլիսի էին ժամանել` ուղղափառության միջազգային համաժողովին մասնակցելու։Հայտնի է՝ երբ կավարտվեն Հայաստան-Վրաստան մայրուղու վերանորոգման աշխատանքներըՄեր պատգամավորը համաժողովի նախագահն էր, և նրան վրացական խորհրդարանի դահլիճում հենց տանտերերը նստեցրել էին խորհրդարանի նախագահի աթոռին։ Անմիջապես դռներից ներս էին լցվել բանսարկուների խմբեր` պահանջելով չմիջամտել Վրաստանի ներքին գործերին, դադարեցնել վրացական խորհրդարանի բռնազավթումը»,– ասաց Լավրովը` հավելելով, որ միջադեպն ավարտվել էր ձեռնամարտով, որից հետո վրացական կողմը անգամ ներողություն չէր խնդրել։ Դրանից հետո, ըստ Լավրովի, Ռուսաստանը որոշում էր ընդունել հետաձգելու ոչ միայն անարտոնագիր ռեժիմի հաստատումը, այլև օդային փոխադրումների վերականգնումը։«Եթե Վրաստանը չի խաղարկում ռուսական խաղաքարտը` Արևմուտքի հովանավորչությունը պահպանելու մտադրությամբ, այլ իսկապես ցանկանում է մեզ հետ` որպես իր հարևանի, նորմալ ապրել, մենք պատրաստ ենք դրան ամեն վայրկյան»,– ասաց Լավրովը։Լավրովը գնահատել է Բայդենի հայտարարությունը այլ երկրների գործերին չխառնվելու մասին
https://arm.sputniknews.ru/20210901/lavrovy-divanageti-knoj-djvarutyunneri-masin-28852996.html
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2110/81/21108107_0:0:1600:1006_1920x0_80_0_0_2963f3b6ccc4f80bbdaa62e8dd3fee19.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աշխարհ, տարածաշրջան , վրաստանի հանրապետություն, սերգեյ լավրով
աշխարհ, տարածաշրջան , վրաստանի հանրապետություն, սերգեյ լավրով
ՌԴ-ն պատրաստ է ցանկացած պահի վերականգնել Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները
14:48 01.09.2021 (Թարմացված է: 15:28 01.09.2021) Սերգեյ Լավրովը պատմել է, թե ինչպես եղավ, որ ՌԴ–ն հրաժարվեց Վրաստանի հետ անանցագրային ռեժիմ հաստատելու ու օդային փոխադրումները վերականգնելու մտադրությունից։
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանն ու Վրաստանը հարաբերություններ չունեն, ունեն փոխադարձ հետաքրքրություններ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` այսօր Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի(МГИМО) ուսանողների հետ հանդիպմանը` պատասխանելով Վրաստանի հետ հարաբերությունների մասին հարցին։
Փոխադարձ հետաքրքրությունների շարքում Լավրովը նշեց առևտուրը` հիշեցնելով, որ Ռուսաստանն այս բնագավառում Վրաստանում առաջատարն է, ինչպես նաև զբոսաշրջությունը։
«Մեր հայրենակիցները սիրում են այցելել Վրաստան։ Ես ինքս էլ շատ սիրում եմ այդ երկիրը։ Բայց ինչ վերաբերում է պաշտոնական, միջպետական, դիվանագիտական հարաբերություններին, այդպիսիք չկան։ Դրանք ըստ էության, խզված են` վրացական կողմի նախաձեռնությամբ»,– ասաց Լավրովը` հավելելով, որ ռուսական կողմը մի քանի անգամ փորձել է վերականգնել դրանք, բայց առայժմ անարդյունք։
«1.5 տարի առաջ մենք նույնիսկ պատրաստ էինք անանցագրային ռեժիմ սահմանել Վրաստան այցելող ՌԴ քաղաքացիների համար։ Բայց այնտեղ շատ տհաճ միջադեպ տեղի ունեցավ` կոպիտ սադրանք ՌԴ խորհրդարանական պատվիրակության նկատմամբ, որոնք Թբիլիսի էին ժամանել` ուղղափառության միջազգային համաժողովին մասնակցելու։
Մեր պատգամավորը համաժողովի նախագահն էր, և նրան վրացական խորհրդարանի դահլիճում հենց տանտերերը նստեցրել էին խորհրդարանի նախագահի աթոռին։ Անմիջապես դռներից ներս էին լցվել բանսարկուների խմբեր` պահանջելով չմիջամտել Վրաստանի ներքին գործերին, դադարեցնել վրացական խորհրդարանի բռնազավթումը»,– ասաց Լավրովը` հավելելով, որ միջադեպն ավարտվել էր ձեռնամարտով, որից հետո վրացական կողմը անգամ ներողություն չէր խնդրել։ Դրանից հետո, ըստ Լավրովի, Ռուսաստանը որոշում էր ընդունել հետաձգելու ոչ միայն անարտոնագիր ռեժիմի հաստատումը, այլև օդային փոխադրումների վերականգնումը։
«Եթե Վրաստանը չի խաղարկում ռուսական խաղաքարտը` Արևմուտքի հովանավորչությունը պահպանելու մտադրությամբ, այլ իսկապես ցանկանում է մեզ հետ` որպես իր հարևանի, նորմալ ապրել, մենք պատրաստ ենք դրան ամեն վայրկյան»,– ասաց Լավրովը։