00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
30 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:28
5 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Արայիկ Հարությունյան
Եթե իշխանությունը Գյումրին վերցնելու մտադրություն ունենար, ընտրություններին ուրիշ միջոցներ կկիրառեր. Արայիկ Հարությունյան
18:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կրթությունն ազգային ապրելակերպ պետք է դարձնենք. Փաշինյանն ուղերձ է հղել

© Photo / official site of the Prime minister of RAПремьер-министр Никол Пашинян общается с первоклассниками
Премьер-министр Никол Пашинян общается с первоклассниками - Sputnik Արմենիա, 1920, 01.09.2021
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը նշել է, որ առաջիկա կարևորագույն անելիքներից է մանկավարժական և ռազմական կրթության համակարգերի բարեփոխումները, աշխատավարձերի բարձրացումը։
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա առիթով։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։
«Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարության մեջ մենք ռազմավարական նպատակ ենք հռչակել կրթությունն ազգային ապրելակերպ դարձնելը և հիմնավորել, որովհետև կրթությունն է այն միակ գործիքը, որով մարդը ճանաչում է խնդիրները և գտնում դրանց լուծումները»,–ասված է վարչապետի ուղերձում։
Президент Армен Саркисян в окружении школьников - Sputnik Արմենիա, 1920, 01.09.2021
«Հավատարի՛մ եղեք անցյալի ժառանգությանը». նախագահն ուղերձ է հղել աշակերտների, ուսուցիչներին
Նրա խոսքով`  գիտելիքի, իմացության, հմտության, կրթության և գիտության ասպարեզում մեր այսօրվա օրակարգը և այդ օրակարգի իրացման որակը կանխորոշում է մեր խնդիրները ճանաչելու և դրանք լուծելու մեր կարողությունը։ Սա էլ, ըստ Փաշինյանի,  կանխորոշում է մեր տեղը, դերը, կշիռն աշխարհում։
«Կարևորում եմ նաև միջին մասնագիտական կրթության դերը, որը նախակրթության, հանրակրթության, բարձրագույն և ետբուհական կրթության հետ պետության ու տնտեսության զարգացման ամբողջական համակարգ է ձևավորում»,–գրել է վարչապետը։
Նրա խոսքով` այսօր Հայաստանում մի կողմից գործազրկության ու աղքատության լուրջ խնդիր ունենք, մյուս կողմից մասնագետների պակաս։ Մեր աշխատաշուկայում որակյալ ճարտարագետների, գյուղատնտեսների, ֆինանսիստների, բայց նաև խոհարարների, զոդողների, խառատների մեծ պահանջարկ կա, որ հնարավոր չի լինում լրացնել մասնագետների պակասի պատճառով։
«Այս է պատճառը, որ կրթական ոլորտի բարեփոխումները կառավարության առաջնային անելիքների ցանկում են։
Ռուս խաղաղապահները Գիտելիքի օրը ապահովել են կարգուկանոնն ու անվտանգությունն Արցախում
Մենք արդեն ընդունել ենք նախադպրոցական կրթության և հանրակրթության պետական չափորոշիչները, բարձրորակ մանկավարժական կադրերին խրախուսելու և մանկավարժական կադրերի որակավորման շարունակական բարձրացման մեխանիզմներ ենք գործարկել, որը պիտի զուգորդվի աշխատավարձերի բարձրացման հետ, էական փոփոխություններ ենք նախաձեռնել միջին մասնագիտական և բարձրագույն կրթության ոլորտում, բարեփոխել ենք գիտության ֆինանսավորման համակարգը։ Մեր առաջիկա կարևորագույն անելիքներից է մանկավարժական և ռազմական կրթության համակարգերի բարեփոխումները»,-ասված է վարչապետի ուղերձում։
 Единый экзамен по английскому языку в старшей школе № 29 им. Андраника Маргаряна (2 июля 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 01.09.2021
Դասախոսները պատվաստվում են, ուսանողները` չեն շտապում. ի՞նչ իրավիճակ է բուհերում
Նա տեղեկացրել է, որ առաջիկա 5 տարիների ընթացքում պատրաստվում են կառուցել կամ նորոգել շուրջ 500 մանկապարտեզ և 300 դպրոց, հանրապետության բոլոր 1400 դպրոցներում ստեղծել ժամանակակից բնագիտական ու ինժեներական լաբորատորիաներ։
«Այս ամենի նպատակը մեկն է՝ որակյալ կրթությունը պիտի սկսվի մանկապարտեզից և պիտի հասանելի լինի բոլոր մարզերի, բոլոր բնակավայրերի բոլոր երեխաներին, որոնք պիտի իրենց կրթությունը միջին մասնագիտական և/կամ բարձրագույն կրթական հաստատություններում շարունակելու իրագործելի հնարավորություն ունենան։ Կրթության շարունակականության տեսակետից կարևորում եմ մասնագիտական վերապատրաստումների, որակավորման շարունակական բարձրացման գործընթացը, որովհետև կառավարության պատկերացմամբ՝ կրթությունը ցկյանս պրոցես է։ Այս համատեքստում պիտի ընդգծեմ նաև աշխատաշուկայի պահանջներին համապատասխան՝ վերամասնագիտացման համակարգերի կարևորությունը»,–ասել է Փաշինյանը։
Նա հիշեցրել է, որ համավարակով պայմանավորված այս ուսումնական տարում ևս պետք է խստորեն պահպանել հակահամաճարակային կանոնները, կանխելով դպրոցների և բուհերի՝ վարակի տարածման օջախ դառնալու հնարավորությունը, ինչը թույլ կտա բնականոն ճանապարհով իրականացնել ուսումնական գործընթացը։
Կարմրավան գյուղի միակ 1-ին դասարանցին. Շիրակի 4 գյուղում այս տարի նոր դպրոցականներ չկան
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն էլ իր հերթին շնորհավորական ուղերձ է հղել` ասելով, որ այժմ կրթական ոլորտի բարեփոխումների փուլում ենք: «Բարեփոխումներ, որոնք միտված են յուրաքանչյուր սովորողից հայրենասեր անհատի, օրինապահ քաղաքացու, արհեստավարժ մասնագետի կերտմանը. վստահ եմ՝ միասին կհաջողենք»,–ասել է նախարարը։
Նա, դիմելով մանկավարժներին, շնորհակալություն է հայտնել դժվարին օրերը միասին հաղթահարելու, առկա մարտահրավերների առաջ չընկրկելու և բազմապատիկ նվիրումով աշխատելու համար: Դումանյանի խոսքով` պետությունը շատ ունի նրանց կարիքը։
Լրահոս
0