00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:29
6 ր
Ուղիղ եթեր
12:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
В чем уникальность российской колонизации?
15:04
24 ր
Исторический ликбез
Корни элиты и еврейский вопрос. Как колонизация влияла на Россию?
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

ԼՂ հիմնախնդրից մինչև խաղաղության պայմանագիր. քաղաքագետը` Միրզոյանի մոսկովյան այցի մասին

© Sputnik / Aram NersesyanПолитолог Сурен Суренянц в гостях радио Sputnik
Политолог Сурен Суренянц в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 01.09.2021
Բաժանորդագրվել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Sputnik Արմենիայի եթերում նշել է, որ ՌԴ ԱԳ նախարարի ելույթից հասկանալի էր, որ հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում ռուսական քաղաքական էլիտան որոշակի ակնկալիքներ ունի Արարատ Միրզոյանից։
ԼՂ հիմնախնդրից մինչև «Խաղաղության պայմանագիր». քաղաքագետ Սուրենյանցը` Միրզոյանի մոսկովյան այցի մասին
Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների բանակցությունները Մոսկվայում հետաքրքիր էին թե՛ Հայաստանի նորանշանակ նախարարի ընդունելության, թե՛ արցախյան հիմնախնդրի շեշտադրման տեսանկյունից: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց  քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:
Նրա խոսքով` Սերգեյ Լավրովի ելույթում նկատելի էր, որ հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում ռուսական քաղաքական էլիտան որոշակի ակնկալիքներ ունի Արարատ Միրզոյանից։
Министр иностранных дел России Сергей Лавров во время встречи с армянским коллегой (31 августа 2021). Москвa - Sputnik Արմենիա, 1920, 01.09.2021
Մեկ օրվա գործ չէ. Սերգեյ Լավրովը` եռակողմ հայտարարությունների իրագործման մասին
«Ստույգ չեմ կարող ասել, թե դրանք ինչ ակնկալիքներ են, բայց նկատելի էր, որ նրա նշանակմանը ռուսական կողմը դրական է վերաբերվում»,- ասաց նա։ 
Ինչ վերաբերում է ԼՂ  հիմնախնդրին, ապա, ըստ քաղաքագետի, ակնհայտ է, որ Երևանն ու Մոսկվան հավատարիմ են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցությունները վերականգնելուն։ Պաշտոնական Մոսկվան հակված է մտածելու, որ Ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման հարցը լուծված չէ: Սուրենյանցը համոզված է, որ հակամարտության լուծումը գտնվում է Մոսկվայի ձեռքում, քանի որ Ռուսաստանն ամենամեծ ազդեցությունն ունի տարածաշրջանում:
«Վերջին պատերազմից հետո ԼՂ կարգավորման գործընթացը շատ բազմաշերտ է դարձել։ Այստեղ կարևոր դեր ունի Մինսկի խմբի համանախագահությունը որպես ֆորմալ ինստիտուտ, և իհարկե չենք կարող անտեսել նաև Թուրքիայի աճող գործոնը և ռուս-թուրքական հարաբերություններն այս համատեքստում»,-ասում է փորձագետը:
Հնարավոր է` մինչև տարեվերջ նոր եռակողմ հանդիպում լինի. ռուս փորձագետ
Անդրադառնալով Միրզոյանի այն հայտարարությանը, թե Հայաստանը չի բանակցում Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիր» կնքելու շուրջ` Սուրենյանցը նշեց, որ իշխանությունների այս դիրքորոշման վերաբերյալ հայ հասարակության ու քաղաքական ուժերի շրջանում կա կոնսենսուս։ 
Քաղաքագետը, սակայն վստահ չէ, որ Հայաստանը կկարողանա ամբողջությամբ և հաջողությամբ առաջ տանել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման օրակարգը միջազգային ասպարեզում:
«Վստահ չեմ, որ Հայաստանն ունի բավականաչափ սուբյեկտիվություն կարգավիճակի հարցում լիարժեք արտաքին աջակցություն ստանալու համար: Բացի այդ` եռակողմ ձևաչափով որոշ քննարկումներ են ընթանում`ենթակառուցվածքների ապաշրջափակման, սահմանազատման և սահմանագծման շուրջ, որին Հայաստանը ուղղակի կամ անուղղակի մասնակցում է: Հիմա այդ գործընթացի անունը կդնենք «խաղաղության գործընթաց», թե կարգավորման գործընթաց, դա արդեն խնդրի այլ կողմն է», - ընդգծեց Սուրենյանցը: 
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ չեն ընթանում. Միրզոյան
Սուրենյանցի կարծիքով` Ռուսաստանի համար առաջնային խնդիրը շարունակում է մնալ ենթակառուցվածքների ապաշրջափակումը: Ահա այստեղ է, որ Հայաստանը պետք է առաջ տանի իր օրակարգը և բացառի ցանկացած «միջանցքային» տրամաբանություն: 
Հիշեցնենք` օգոստոսի 30-31-ը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում էր: Սա Միրզոյանի՝ որպես արտգործնախարար, առաջին արտասահմանյան այցն էր։  
 
Լրահոս
0