https://arm.sputniknews.ru/20210901/inch-iravijake-hayastanum-erexaneri-varakcutyan-arumov-28857182.html
Դպրոցը պետք է վերջինը փակվի. ի՞նչ իրավիճակ է Հայաստանում երեխաների վարակվածության առումով
Դպրոցը պետք է վերջինը փակվի. ի՞նչ իրավիճակ է Հայաստանում երեխաների վարակվածության առումով
Sputnik Արմենիա
Հայաստանում ամեն օր կորոնավիրուսային վարակի դեպքերի աճ է գրանցվում է, ավելացել է նաև երեխաների վարակվածության տոկոսը։ Սակայն մասնագետներին ավելի շատ մտահոգում... 01.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-01T22:50+0400
2021-09-01T22:50+0400
2021-09-01T22:51+0400
հասարակություն
հայաստան
կորոնավիրուս
երեխա
պատվաստում
թեստ
դպրոց
կավասակիի համախտանիշ
գրիպ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/1f/28842945_0:13:1600:913_1920x0_80_0_0_57667df76d5d175fed11273480eb334f.jpg
Ի՞նչ տեղ է զբաղեցնում Հայաստանը երեխաների շրջանում քովիդի վիճակագրության առումով, ի՞նչպես պաշտպանել երեխային վարակից, ի՞նչ է տեղի ունենում կավասակիի համախտանիշով հիվանդների հետ ու որ վիրուսն է առավել ակտիվ երկրում: Այս ամենի մասին Sputnik Արմենիային հոտ զրույցում խոսել է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկաբույժ Սերգեյ Սարգսյանը։ Զրուցեց Լաուրա Սարգսյանը։- COVID-19-ի դեպքերի թիվն աճում է։ Առողջապահության նախարարությունը հայտնում է դելտա շտամի ակտիվ տարածման մասին: Որքանո՞վ է այն վտանգավոր երեխաների համար՝ հաշվի առնելով դրա վարակիչ լինելն ու ավելի ծանր ընթացքը։- COVID-19-ի դելտա տարբերակը գերիշխում է ամբողջ աշխարհում, բացառություն չէ նաև Հայաստանը։ Այս շտամը հայտնի է բարձր աստիճանի վարակելիությամբ ու փոխանցվում է նաև երեխաներին։ Ամբողջ 2020 թվականի ընթացքում ու մինչև 2021 թվականի հուլիսը, երեխաների մոտ քովիդ թեստերի դրական պատասխանը տատանվել է 4-ից մինչև 4,5 տոկոս: Հուլիսին երկրում կորոնավիրուսային վարակով երեխաների թիվը կազմել է 228 հիվանդ, օգոստոսին այդ ցուցանիշը կրկնապատկվել՝ հասնելով 500-ի կամ բոլոր թեստավորվածների մոտ 6%-ի:Այսինքն՝ նկատվում է ակտիվացման որոշակի միտում։ Բայց քանի որ COVID-19-ը դրսևորումների բարդությամբ մանկական վարակ չէ, առայժմ ինչ-որ գերդրամատիկ փոփոխություններ տեղի չեն ունենում։ Ինչպես ամբողջ աշխարհում, այստեղ ծանր թոքաբորբի դեպքեր կան, մասնավորապես՝ դեռահասների մոտ։ Այլ շնչառական վիրուսները, որոնց մենք սովոր ենք, ավելի հաճախ և ավելի ծանր են ազդում երեխաների վրա, քան կորոնավիրուսը, ուստի այն մեզ համար հիմնական չի համարվում երեխաների սուր շնչառական վիրուսային վարակների շարքում։-Ի՞նչ տեղ է զբաղեցնում Հայաստանը աշխարհում և տարածաշրջանում երեխաների շրջանում քովիդի վիճակագրության ցուցանիշով:- Նման վերլուծություն ու համեմատություն ներկայիս պայմաններում դժվար է իրականացնել, քանի որ յուրաքանչյուր երկրում իրենց թեստավորման կանոնները կան: Օրինակ` Իսպանիայում ՊՌՇ թեստը հանձում են միայն հոսպիտալացման ենթակա հիվանդները, այլ երկրներում ավելի շատ թեստեր են անում, ու դեպքերն ավելի շատ են։ Ընդհանուր առմամբ, համաշխարհային միտումն այնպիսին է` դրական թեստերի ընդհանուր թվից երեխաներին բաժին է ընկնում 1-ից 10%-ը։ Մեր երկրում, ինչպես ասացի, 4-ից 6 տոկոս է, հետևաբար մենք մտնում ենք այդ վիճակագրության մեջ։-Հայաստանում գրանցվել են անչափահասների մահացության դեպքեր, այդ թվում ՝ կավասակիանման համախտանիշով տղայի դեպքը։ Ի՞նչն է հանգեցրել մահվան ու քանի հիվանդ ունենք նման բարդություններով:- Մեզ համար դա ցավոտ թեմա է։ Հայաստանում կորոնավիրուսային վարակի սկզբից, ցավոք, ունենք երկու անչափահասի մահ, որոնք այս կամ այն չափով կապված էին COVID-ի հետ։ Առաջին դեպքը եղել է 2020 թվականին։ Աղջիկը COVID-ի վարակից շատ առաջ գլխուղեղի ծանր վիրահատություն էր տարել ու գրեթե վեգետատիվ վիճակում էր, այնպես որ կորոնավիրուսի դերը այստեղ վերջին ճակատագրական կաթիլը եղավ:Քանի՞ մարդ է Հայաստանում պատվաստվել կորոնավիրուսի դեմ․ ԱՆ-ն նոր տվյալներ է հրապարակելԵրկրորդ դեպքը գրանցվել է մի քանի ամիս առաջ, ու դա կապված է մուլտիսիստեմային բորբոքային (կավասակիանման) համախտանիշի հետ, որն առաջ է գալիս կորոնավիրուսից մի քանի շաբաթ անց։ Պատանու մոտ հիվանդությունն արագ էր զարգանում և, չնայած բուժման ամբողջական սպեկտրին (որը հետագայում քննարկվել է գործընկերների հետ, այդ թվում՝ արտասահմանից), նրա մոտ սկսվել է անվերահսկելի առիթմիա, որը հանգեցրել է սրտի կանգի։Իրավիճակը հասկանալու համար ավելացնեմ, որ ԱՄՆ-ում մոտ 400 երեխա է մահացել, տասնյակ մահեր են գրանցվել նաև եվրոպական երկրներում:-Արդյո՞ք Հայաստանում COVID-19-ի դեմ երեխաների պատվաստում է նախատեսվում:- Այդ հարցը դեռ չի քննարկվում, քանի որ մենք ունենք ավելի խոցելի խմբեր, որոնք պատվաստման կարիք ունեն, դեռևս հետևում ենք համաշխարհային փորձին: Եվրոպայում, Ամերիկայում երեխաներին պատվաստելու փորձ կա (12 տարեկանից), տարիքային շեմն իջեցնելու միտում էլ կա։ Չինաստանում այս տարվա հունիսին պատվաստումը թույլ են տվել երեք տարեկանից, իսկ գործնական առումով դպրոցականների պատվաստում իրականացվում է:-Կան արդյո՞ք հղիության վրա կորոնավիրուսի ազդեցության ու COVID-19-ով երեխաների ծնվելու վերաբերյալ նախնական հետազոտություններ:ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկաբույժ Սերգեյ Սարգսյանը
-COVID-19-ի երկարատև հետևանքների մասին քիչ բան է հայտնի: Հիվանդները վարակվելու առաջին օրերին հիմնականում իրենց շատ վատ չեն զգում։ Իսկ հետևանքները կարող են լինել ցանկացած վիրուսից, որով երեխան վարակվում է կյանքի առաջին օրերի ընթացքում։- Ի՞նչ հիմնական վիրուսներ են հիմա շրջանառվում Հայաստանում երեխաների շրջանում:- Հիմնական մանկական վիրուսը, որը ներկայումս ակտիվ է, շնչառական սինցիտիալ վիրուսն է, որը բրոնխիտ է առաջացնում: Բացի այդ, շրջանառվում են ռինովիրուսը, ադենովիրուսը։ Սրանք են այն հիմնական վիրուսները, որոնք խնդիրներ են ստեղծում երեխաների ու մանկաբուժական համակարգի համար։ Այս ֆոնի վրա կորոնավիրուսի ազդեցությունը երեխաների վրա շատ ավելի քիչ է: Ընդհանուր առմամբ, հիմնական վիրուսների հետ կապված իրավիճակը լարված է:Բանն այն է, որ երեխաները կյանքի առաջին ամիսների ընթացքում, հանդիպելով տարբեր վիրուսների, սկսում են ձեռքբերովի իմունիտետ ձևավորել։ 2020 թվականին բնակչության շրջանում շփումների նվազման պատճառով համաճարակաբանական շղթայի ընդհատում է տեղի ունեցել:Սովորաբար սուր շնչառական վիրուսային վարակը ակտիվանում է աշնանն ու ձմռանը, սակայն այս ամռանը, օրինակ, ՌՍ-վիրուսն աննորմալ վիճակում է: Հետևաբար, մենք գրիպից բացի ունենք այլ վիրուսների բավականին բարձր մակարդակ, հիվանդանոցային մահճակալները դատարկ չեն: Այժմ մտածում ենք՝ ինչպես է «վարվելու» մեզ հետ գրիպի վիրուսն աշնանը։ Այս հարցը մտահոգում է ամբողջ աշխարհի համաճարակաբաններին, քանի որ 2020 թվականին գրեթե գրիպ չի եղել։ Մենք դեռ չգիտենք, թե ինչ հետևանքներ կլինեն գրիպի ու COVID-19-ի համադրության դեպքում: Ուստի հատկապես հիմա խիստ կարևոր է պահպանել բոլոր հակահամաճարակային նորմերը։- Ինչի՞ց են Հայաստանում երեխաներն ամենաշատը մահանում կյանքի առաջին տարվա ընթացքում:- Պետք է ասեմ, որ 2021 թվականի առաջին կեսին Հայաստանի ողջ պատմության ընթացքում երեխաների շրջանում գրանցվել է ամենացածր մահացությունը։ Ճիշտ է, կես տարին կարճ ժամկետ է ու շատ հնարավոր է, որ աշնանը աճ լինի։ Եթե 2020 թվականին մինչև մեկ տարեկան երեխաների մահացության ցուցանիշը 1000 երեխայի հաշվով կազմել է 9 դեպք, ապա 2021 թվականին այն իջել է մինչև 6,5: Համեմատության համար նշենք, որ 2013-ին այդ ցուցանիշը կազմել է 8,5, իսկ խորհրդային վերջին տարիներին այդ թիվը հասել է մոտ 20-ի։Մակարդակը միջին եվրոպականից բարձր է. կարդիովիրաբուժության հայկական դպրոցը՝ ըստ ԱլեքյանիՆվազումը կապված է մանկաբուժական հաստատությունների աշխատանքի, պետպատվերի առկայության, անվճար ծառայությունների ընդլայնման, բնակչության շրջանում գրագիտության բարձրացման ու որոշ չափով ընդհանուր համաճարակային շղթայի ընդհատման հետ:Վրաստանում գրանցվել է COVID-19-ի դեմ պատվաստված հիվանդի մահվան առաջին դեպքըԸնդհանուր առմամբ, մանկական մահերի 70-80%-ը լինում է նորածնի կյանքի առաջին շաբաթների ընթացքում։ Դրա վրա ազդում է մոր առողջությունը, հղիության ընթացքը, նեոնատալ խնամքի վիճակը, պոպուլյացիայի առանձնահատկությունները, գենետիկան։ Դրանից հետո պատճառը սուր շնչառական վիրուսային հիվանդություններն են, որոնց գումարվում են բնածին խնդիրները, անոմալիաները: Առաջին տարվանից հետո արդեն մահն ավելի շատ լինում է վնասվածքների, ուռուցքաբանության ու այլ պատճառով: Բացի այդ, ուղղակի հարաբերակցությունը կա ՀՆԱ-ի ու կյանքի որակի միջև։ Աշխարհում եզակի են այն երկրները, որտեղ, ինչպես Հայաստանում, այսպիսի ցածր ՀՆԱ-ի պարագայում մահացության մակարդակը բավական ցածր է թեև իհարկե, հարուստ երկրների մակարդակին հասնելու համար դեռ պետք է աշխատել։- Ինչպե՞ս պաշտպանել երեխաներին սուր շնչառական վարակներից և COVID-19-ից՝ հաշվի առնելով ուսումնական տարվա սկիզբը:- Երեխաների կրթությունն առաջնային է: Դպրոցը հաստատություն է, որը պետք է վերջինը փակվի: Այստեղ շատ բան կախված է ծնողների, դպրոցի անձնակազմի և պետության վերաբերմունքից։ Գլխավոր միջոցը հակահամաճարակային կանոններին հետևելն է՝ հեռավորության պահպանելը, դիմակներ դնելը և տարածքների ախտահանումը: Ծնողները պետք է հիշեն այդ մասին և հիվանդ վիճակում (կամ եթե ընտանիքում վարակակիրներ կան) երեխաներին դպրոց չուղարկեն։
https://arm.sputniknews.ru/20210831/koronavirusov-varakvatsnerin-hatkacvac-mahjakalneri-87-tokosy-zbaxvace-28846381.html
https://arm.sputniknews.ru/20210901/inchu-srti-hivandutyun-unecoxnery-patqe-anpayman-patvastven-28853628.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Լաուրա Սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0d/83940656_220:0:1074:854_100x100_80_0_0_40ad654bdab3ffdb548ce4517204c718.jpg
Լաուրա Սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0d/83940656_220:0:1074:854_100x100_80_0_0_40ad654bdab3ffdb548ce4517204c718.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/1f/28842945_99:0:1522:1067_1920x0_80_0_0_d373cb286a60f075bbbdc095860a1b10.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լաուրա Սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0d/83940656_220:0:1074:854_100x100_80_0_0_40ad654bdab3ffdb548ce4517204c718.jpg
հասարակություն , հայաստան, կորոնավիրուս, երեխա, պատվաստում, թեստ, դպրոց, կավասակիի համախտանիշ, գրիպ
հասարակություն , հայաստան, կորոնավիրուս, երեխա, պատվաստում, թեստ, դպրոց, կավասակիի համախտանիշ, գրիպ
Դպրոցը պետք է վերջինը փակվի. ի՞նչ իրավիճակ է Հայաստանում երեխաների վարակվածության առումով
22:50 01.09.2021 (Թարմացված է: 22:51 01.09.2021) Հայաստանում ամեն օր կորոնավիրուսային վարակի դեպքերի աճ է գրանցվում է, ավելացել է նաև երեխաների վարակվածության տոկոսը։ Սակայն մասնագետներին ավելի շատ մտահոգում է COVID-19-ի հնարավոր համադրումն այլ սեզոնային վիրուսների, մասնավորապես՝ գրիպի հետ։
Ի՞նչ տեղ է զբաղեցնում Հայաստանը երեխաների շրջանում քովիդի վիճակագրության առումով, ի՞նչպես պաշտպանել երեխային վարակից, ի՞նչ է տեղի ունենում կավասակիի համախտանիշով հիվանդների հետ ու որ վիրուսն է առավել ակտիվ երկրում: Այս ամենի մասին
Sputnik Արմենիային հոտ զրույցում խոսել է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկաբույժ Սերգեյ Սարգսյանը։ Զրուցեց Լաուրա Սարգսյանը։
- COVID-19-ի դեպքերի թիվն աճում է։ Առողջապահության նախարարությունը հայտնում է դելտա շտամի ակտիվ տարածման մասին: Որքանո՞վ է այն վտանգավոր երեխաների համար՝ հաշվի առնելով դրա վարակիչ լինելն ու ավելի ծանր ընթացքը։
- COVID-19-ի դելտա տարբերակը գերիշխում է ամբողջ աշխարհում, բացառություն չէ նաև Հայաստանը։ Այս շտամը հայտնի է բարձր աստիճանի վարակելիությամբ ու փոխանցվում է նաև երեխաներին։ Ամբողջ 2020 թվականի ընթացքում ու մինչև 2021 թվականի հուլիսը, երեխաների մոտ քովիդ թեստերի դրական պատասխանը տատանվել է 4-ից մինչև 4,5 տոկոս: Հուլիսին երկրում կորոնավիրուսային վարակով երեխաների թիվը կազմել է 228 հիվանդ, օգոստոսին այդ ցուցանիշը կրկնապատկվել՝ հասնելով 500-ի կամ բոլոր թեստավորվածների մոտ 6%-ի:
Այսինքն՝ նկատվում է ակտիվացման որոշակի միտում։ Բայց քանի որ COVID-19-ը դրսևորումների բարդությամբ մանկական վարակ չէ, առայժմ ինչ-որ գերդրամատիկ փոփոխություններ տեղի չեն ունենում։ Ինչպես ամբողջ աշխարհում, այստեղ ծանր թոքաբորբի դեպքեր կան, մասնավորապես՝ դեռահասների մոտ։ Այլ շնչառական վիրուսները, որոնց մենք սովոր ենք, ավելի հաճախ և ավելի ծանր են ազդում երեխաների վրա, քան կորոնավիրուսը, ուստի այն մեզ համար հիմնական չի համարվում երեխաների սուր շնչառական վիրուսային վարակների շարքում։
-Ի՞նչ տեղ է զբաղեցնում Հայաստանը աշխարհում և տարածաշրջանում երեխաների շրջանում քովիդի վիճակագրության ցուցանիշով:
- Նման վերլուծություն ու համեմատություն ներկայիս պայմաններում դժվար է իրականացնել, քանի որ յուրաքանչյուր երկրում իրենց թեստավորման կանոնները կան: Օրինակ` Իսպանիայում ՊՌՇ թեստը հանձում են միայն հոսպիտալացման ենթակա հիվանդները, այլ երկրներում ավելի շատ թեստեր են անում, ու դեպքերն ավելի շատ են։ Ընդհանուր առմամբ, համաշխարհային միտումն այնպիսին է` դրական թեստերի ընդհանուր թվից երեխաներին բաժին է ընկնում 1-ից 10%-ը։ Մեր երկրում, ինչպես ասացի, 4-ից 6 տոկոս է, հետևաբար մենք մտնում ենք այդ վիճակագրության մեջ։
-Հայաստանում գրանցվել են անչափահասների մահացության դեպքեր, այդ թվում ՝ կավասակիանման համախտանիշով տղայի դեպքը։ Ի՞նչն է հանգեցրել մահվան ու քանի հիվանդ ունենք նման բարդություններով:
- Մեզ համար դա ցավոտ թեմա է։ Հայաստանում կորոնավիրուսային վարակի սկզբից, ցավոք, ունենք երկու անչափահասի մահ, որոնք այս կամ այն չափով կապված էին COVID-ի հետ։ Առաջին դեպքը եղել է 2020 թվականին։ Աղջիկը COVID-ի վարակից շատ առաջ գլխուղեղի ծանր վիրահատություն էր տարել ու գրեթե վեգետատիվ վիճակում էր, այնպես որ կորոնավիրուսի դերը այստեղ վերջին ճակատագրական կաթիլը եղավ:
Երկրորդ դեպքը գրանցվել է մի քանի ամիս առաջ, ու դա կապված է մուլտիսիստեմային բորբոքային (կավասակիանման) համախտանիշի հետ, որն առաջ է գալիս կորոնավիրուսից մի քանի շաբաթ անց։ Պատանու մոտ հիվանդությունն արագ էր զարգանում և, չնայած բուժման ամբողջական սպեկտրին (որը հետագայում քննարկվել է գործընկերների հետ, այդ թվում՝ արտասահմանից), նրա մոտ սկսվել է անվերահսկելի առիթմիա, որը հանգեցրել է սրտի կանգի։
Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է այս համախտանիշի շուրջ 130 դեպք ու բացարձակ մեծամասնությամբ` երեխաների մոտ։ Չնայած այն հանգամանքին, որ դա իրապես ծանր հիվանդություն է, համախտանիշը լիովին բուժված է, այդ թվում այն բանի շնորհիվ, որ բոլոր երեխաները (բացառությամբ մի քանի դեպքերի) ներերակային իմունոգլոբուլին են ստացել: Պետք է ասեմ, որ բուժման նվազագույն կուրսը 1 միլիոն դրամից է սկսվում, և բնավ ոչ բոլոր երկրներում է այդպիսի բուժումն իրականացվում անվճար, իսկ Հայաստանը կարողացել է ապահովել հիվանդ երեխաների բուժումը։
Իրավիճակը հասկանալու համար ավելացնեմ, որ ԱՄՆ-ում մոտ 400 երեխա է մահացել, տասնյակ մահեր են գրանցվել նաև եվրոպական երկրներում:
-Արդյո՞ք Հայաստանում COVID-19-ի դեմ երեխաների պատվաստում է նախատեսվում:
- Այդ հարցը դեռ չի քննարկվում, քանի որ մենք ունենք ավելի խոցելի խմբեր, որոնք պատվաստման կարիք ունեն, դեռևս հետևում ենք համաշխարհային փորձին: Եվրոպայում, Ամերիկայում երեխաներին պատվաստելու փորձ կա (12 տարեկանից), տարիքային շեմն իջեցնելու միտում էլ կա։ Չինաստանում այս տարվա հունիսին պատվաստումը թույլ են տվել երեք տարեկանից, իսկ գործնական առումով դպրոցականների պատվաստում իրականացվում է:
-Կան արդյո՞ք հղիության վրա կորոնավիրուսի ազդեցության ու COVID-19-ով երեխաների ծնվելու վերաբերյալ նախնական հետազոտություններ:
ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկաբույժ Սերգեյ Սարգսյանը
-COVID-19-ի երկարատև հետևանքների մասին քիչ բան է հայտնի: Հիվանդները վարակվելու առաջին օրերին հիմնականում իրենց շատ վատ չեն զգում։ Իսկ հետևանքները կարող են լինել ցանկացած վիրուսից, որով երեխան վարակվում է կյանքի առաջին օրերի ընթացքում։
- Ի՞նչ հիմնական վիրուսներ են հիմա շրջանառվում Հայաստանում երեխաների շրջանում:
- Հիմնական մանկական վիրուսը, որը ներկայումս ակտիվ է, շնչառական սինցիտիալ վիրուսն է, որը բրոնխիտ է առաջացնում: Բացի այդ, շրջանառվում են ռինովիրուսը, ադենովիրուսը։ Սրանք են այն հիմնական վիրուսները, որոնք խնդիրներ են ստեղծում երեխաների ու մանկաբուժական համակարգի համար։ Այս ֆոնի վրա կորոնավիրուսի ազդեցությունը երեխաների վրա շատ ավելի քիչ է: Ընդհանուր առմամբ, հիմնական վիրուսների հետ կապված իրավիճակը լարված է:
Բանն այն է, որ երեխաները կյանքի առաջին ամիսների ընթացքում, հանդիպելով տարբեր վիրուսների, սկսում են ձեռքբերովի իմունիտետ ձևավորել։ 2020 թվականին բնակչության շրջանում շփումների նվազման պատճառով համաճարակաբանական շղթայի ընդհատում է տեղի ունեցել:
Սովորաբար սուր շնչառական վիրուսային վարակը ակտիվանում է աշնանն ու ձմռանը, սակայն այս ամռանը, օրինակ, ՌՍ-վիրուսն աննորմալ վիճակում է: Հետևաբար, մենք գրիպից բացի ունենք այլ վիրուսների բավականին բարձր մակարդակ, հիվանդանոցային մահճակալները դատարկ չեն: Այժմ մտածում ենք՝ ինչպես է «վարվելու» մեզ հետ գրիպի վիրուսն աշնանը։ Այս հարցը մտահոգում է ամբողջ աշխարհի համաճարակաբաններին, քանի որ 2020 թվականին գրեթե գրիպ չի եղել։ Մենք դեռ չգիտենք, թե ինչ հետևանքներ կլինեն գրիպի ու COVID-19-ի համադրության դեպքում: Ուստի հատկապես հիմա խիստ կարևոր է պահպանել բոլոր հակահամաճարակային նորմերը։
- Ինչի՞ց են Հայաստանում երեխաներն ամենաշատը մահանում կյանքի առաջին տարվա ընթացքում:
- Պետք է ասեմ, որ 2021 թվականի առաջին կեսին Հայաստանի ողջ պատմության ընթացքում երեխաների շրջանում գրանցվել է ամենացածր մահացությունը։ Ճիշտ է, կես տարին կարճ ժամկետ է ու շատ հնարավոր է, որ աշնանը աճ լինի։ Եթե 2020 թվականին մինչև մեկ տարեկան երեխաների մահացության ցուցանիշը 1000 երեխայի հաշվով կազմել է 9 դեպք, ապա 2021 թվականին այն իջել է մինչև 6,5: Համեմատության համար նշենք, որ 2013-ին այդ ցուցանիշը կազմել է 8,5, իսկ խորհրդային վերջին տարիներին այդ թիվը հասել է մոտ 20-ի։
Նվազումը կապված է մանկաբուժական հաստատությունների աշխատանքի, պետպատվերի առկայության, անվճար ծառայությունների ընդլայնման, բնակչության շրջանում գրագիտության բարձրացման ու որոշ չափով ընդհանուր համաճարակային շղթայի ընդհատման հետ:
Ընդհանուր առմամբ, մանկական մահերի 70-80%-ը լինում է նորածնի կյանքի առաջին շաբաթների ընթացքում։ Դրա վրա ազդում է մոր առողջությունը, հղիության ընթացքը, նեոնատալ խնամքի վիճակը, պոպուլյացիայի առանձնահատկությունները, գենետիկան։ Դրանից հետո պատճառը սուր շնչառական վիրուսային հիվանդություններն են, որոնց գումարվում են բնածին խնդիրները, անոմալիաները: Առաջին տարվանից հետո արդեն մահն ավելի շատ լինում է վնասվածքների, ուռուցքաբանության ու այլ պատճառով: Բացի այդ, ուղղակի հարաբերակցությունը կա ՀՆԱ-ի ու կյանքի որակի միջև։ Աշխարհում եզակի են այն երկրները, որտեղ, ինչպես Հայաստանում, այսպիսի ցածր ՀՆԱ-ի պարագայում մահացության մակարդակը բավական ցածր է թեև իհարկե, հարուստ երկրների մակարդակին հասնելու համար դեռ պետք է աշխատել։
- Ինչպե՞ս պաշտպանել երեխաներին սուր շնչառական վարակներից և COVID-19-ից՝ հաշվի առնելով ուսումնական տարվա սկիզբը:
- Երեխաների կրթությունն առաջնային է: Դպրոցը հաստատություն է, որը պետք է վերջինը փակվի: Այստեղ շատ բան կախված է ծնողների, դպրոցի անձնակազմի և պետության վերաբերմունքից։ Գլխավոր միջոցը հակահամաճարակային կանոններին հետևելն է՝ հեռավորության պահպանելը, դիմակներ դնելը և տարածքների ախտահանումը: Ծնողները պետք է հիշեն այդ մասին և հիվանդ վիճակում (կամ եթե ընտանիքում վարակակիրներ կան) երեխաներին դպրոց չուղարկեն։