https://arm.sputniknews.ru/20210901/hromi-papvladimir-putin-28854716.html
Հռոմի պապը սխալմամբ մեջբերել է Պուտինի խոսքերը և հիացմունք հայտնել
Հռոմի պապը սխալմամբ մեջբերել է Պուտինի խոսքերը և հիացմունք հայտնել
Sputnik Արմենիա
Հռոմի պապը նշել է, որ իրեն հուզել են համաշխարհային քաղաքականության մեծագույն գործիչներից մեկի՝ Մերկելի խոսքերը, մինչդեռ մեջբերել է ՌԴ նախագահին։ 01.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-01T16:18+0400
2021-09-01T16:18+0400
2021-09-01T16:13+0400
աշխարհ
հռոմի պապ
վլադիմիր պուտին
անգելա մերկել
https://cdn.am.sputniknews.ru/img/1127/26/11272687_0:0:1500:844_1920x0_80_0_0_40614974001ba0be8bdfa51b03773368.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, խոսելով Աֆղանստանում տիրող իրավիճակի մասին, մեջբերել Է Վլադիմիր Պուտինի հայտարարությունը՝ վստահ լինելով, որ մեջբերում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի խոսքը: Հռոմի պապը իսպանական ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ գնահատելով Աֆղանստանում ստեղծված իրավիճակը, նշել է, որ «իրեն հուզել են համաշխարհային քաղաքականության մեծագույն գործիչներից մեկի ՝ Մերկելի խոսքերը»: «Հույս ունեմ, որ թարգմանությունը ճիշտ է։ Նա ասել է.« Անհրաժեշտ է վերջ տալ արտաքին միջամտությունն այլ երկրներում ժողովրդավարության կառուցման անպատասխանատու քաղաքականությանը՝ անտեսելով տվյալ ժողովրդի ավանդույթները»։ Համառոտ և համոզիչ։ Դա շատ բան է ասում։ Յուրաքանչյուրը կարող է յուրովի մեկնաբանել, բայց ես իմաստնություն եմ տեսնում այդ կնոջ խոսքերում», - ասել է Հռոմի պապը։Իրականում Մերկելը երբեք նման բան չի ասել։ Այս հայտարարությունը արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` Գերմանիայի կանցլերի հետ հանդիպման ժամանակ:«Կներեք, մոռացել եմ»․ Անգելա Մերկելի տեսագրությունը «վիրուսային» է դարձել սոցցանցերումԵրկրներին «դրսից» պարտադրելու անպատասխանատու քաղաքականության մասին հայտարարությունը ներկայացված է ՌԴ նախագահի պաշտոնական կայքում, որտեղ զետեղված է հանդիպման սղագրությունը։Գուցե Ռուսաստանում ինչ-որ աշխատանք ստանա. Ժիրինովսկին` Մերկելի մասին
https://arm.sputniknews.ru/20210901/putinn-asele-incher-erazum-darnal-poqr-jamanak-28854659.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1127/26/11272687_0:0:1500:1126_1920x0_80_0_0_0b081514bd083dfff360721705522d9f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աշխարհ, հռոմի պապ, վլադիմիր պուտին, անգելա մերկել
աշխարհ, հռոմի պապ, վլադիմիր պուտին, անգելա մերկել
Հռոմի պապը սխալմամբ մեջբերել է Պուտինի խոսքերը և հիացմունք հայտնել
Հռոմի պապը նշել է, որ իրեն հուզել են համաշխարհային քաղաքականության մեծագույն գործիչներից մեկի՝ Մերկելի խոսքերը, մինչդեռ մեջբերել է ՌԴ նախագահին։
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, խոսելով Աֆղանստանում տիրող իրավիճակի մասին, մեջբերել Է Վլադիմիր Պուտինի հայտարարությունը՝ վստահ լինելով, որ մեջբերում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի խոսքը: Հռոմի պապը իսպանական ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ գնահատելով Աֆղանստանում ստեղծված իրավիճակը, նշել է, որ «իրեն հուզել են համաշխարհային քաղաքականության մեծագույն գործիչներից մեկի ՝ Մերկելի խոսքերը»:
«Հույս ունեմ, որ թարգմանությունը ճիշտ է։ Նա ասել է.« Անհրաժեշտ է վերջ տալ արտաքին միջամտությունն այլ երկրներում ժողովրդավարության կառուցման անպատասխանատու քաղաքականությանը՝ անտեսելով տվյալ ժողովրդի ավանդույթները»։ Համառոտ և համոզիչ։ Դա շատ բան է ասում։ Յուրաքանչյուրը կարող է յուրովի մեկնաբանել, բայց ես իմաստնություն եմ տեսնում այդ կնոջ խոսքերում», - ասել է Հռոմի պապը։
Իրականում Մերկելը երբեք նման բան չի ասել։ Այս հայտարարությունը արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` Գերմանիայի կանցլերի հետ հանդիպման ժամանակ:
Երկրներին «դրսից» պարտադրելու անպատասխանատու քաղաքականության մասին հայտարարությունը ներկայացված է ՌԴ նախագահի պաշտոնական կայքում, որտեղ զետեղված է հանդիպման սղագրությունը։