2021-ի հուլիսին ՀՀ պետական պարտքը կազմել է 8.9 մլրդ դոլար՝ տարեսկզբի համեմատ ավելանալով 12%-ով: Հունիսի համեմատ պետական պարտքն աճել է 1.1%-ով, տեղեկացնում է EconoMood-ը։
Ընթացիկ տարվա հուլիսի 31-ի դրությամբ ՀՀ պետպարտքը կազմել է 8.9 մլրդ դոլար, որից արտաքին պարտքը կազմել է $6.6 մլրդ, իսկ ներքին՝ $2.3 մլրդ:
2021-ի հուլիսին պետպարտքն ավելացել է ներքին պարտքի հաշվին. դիտարկվող ժամանակահատվածում ներքին պարտքն ավելացել է 4.8%-ով, իսկ արտաքին պարտքն էական փոփոխություն չի կրել:
Կենտրոնական բանկի պարտքը հուլիսին կազմել է 465.2 մլն դոլար:
Պարտքի դիմաց Ռուսաստանին հանձնված ամբողջ գույքը մնացել է Հայաստանում. Քոչարյան