https://arm.sputniknews.ru/20210901/hayastani-havaqakany-haxtele-xaxaxutyan-martik-razmakan-mrcuytum-28849782.html
Հայաստանի հավաքականը հաղթել է «Խաղաղության մարտիկ» ռազմական մրցույթում
Հայաստանի հավաքականը հաղթել է «Խաղաղության մարտիկ» ռազմական մրցույթում
Sputnik Արմենիա
Հայաստանի ՊՆ հրամանով մրցույթի կազմակերպիչները պարգևատրվեցին գերատեսչական մեդալներով ու անհատականացված նվերներով: 01.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-01T12:00+0400
2021-09-01T12:00+0400
2021-09-01T12:27+0400
հայաստան
աշխարհ
«խաղաղության մարտիկ» միջազգային մրցումներ
դիլիջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/01/28849807_0:40:1601:944_1920x0_80_0_0_2a23e0ebda33d46081ed9740220c1201.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում անցկացվող Միջազգային բանակային խաղեր - 2021–ի շրջանակներում, անցկացվող «Խաղաղության մարտիկ» մրցույթն այսօր ավարտվեց լավագույն թիմերի մրցանակաբաշխությամբ:Ընդհանուր հաշվարկում առաջին տեղը զբաղեցրեց Հայաստանի, երկրորդ տեղը Ռուսաստանի, երրորդը` կիսել են Ղազախստանի և Բելառուսի հավաքականները:Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի փակման արարողությանը ելույթ ունեցավ ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը։«Հայ ժողովուրդը դժվար ժամանակներ է ապրում, բայց չնայած դրան, մենք փորձեցինք ամեն ինչ անել, որպեսզի բանակային մրցույթն անցկացվի: Եվ այն կայացավ»,– ասաց նախարարը։Ինչպես նշեց Կարապետյանը, Միջազգային բանակային խաղերի շրջանակներում անցկացվող մրցումներն արդեն ավանդական են դառնում, մրցույթի մասնակիցների աշխարհագրությունն ընդլայնվում է: Այս տարի առաջին անգամ մրցույթին մասնակցեց Կատարի պատվիրակությունը` առայժմ` որպես դիտորդ: Նախարարը վստահություն հայտնեց, որ մրցույթը կնպաստի նաև հետագա ռազմական համագործակցությանը:Իր հերթին, Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկը մրցույթն անվանեց «անզիջում պայքար»: Նա շնորհավորեց Հայաստանի հավաքականին հաղթանակի կապակցությամբ:«Այն, ինչ արեց այս տարի Հայաստանը, ուղղակի անգնահատելի է», - ասաց նա:Հայաստանի թիմը հաղթել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի «Աթլետ» մրցաձևումԲելառուս դիվանագետը նույնիսկ խոստովանեց, որ հենց սկզբից մեծ հույս էր կապել Հայաստանի հավաքականի հետ:Միջոցառման ավարտին Հայաստանի պաշտպանության նախարարի հրամանով մրցույթի կազմակերպիչները պարգևատրվեցին գերատեսչական մեդալներով ու անհատականացված նվերներով:«Խաղաղության մարտիկ». ՀՀ զինված ուժերի թիմը հաղթել է «Պրոֆեսիոնալ» մրցաձևումՌուսական կողմն իր հերթին կազմակերպիչներին նվիրեց անհատականացված «Կալաշնիկով» AK-12 ինքնաձիգներ։Հիշեցնենք՝ «Խաղաղության մարտիկը» մեկնարկել է օգոստոսի 19-ին։ Մասնակցում է 6 պետություն՝ Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Հունաստանը և Կատարը։
https://arm.sputniknews.ru/20210828/rusastan-mrcuyt-haxtanak-xaxaxutyan-martik-28818114.html
դիլիջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/01/28849807_0:0:1601:1006_1920x0_80_0_0_5a5c6e066cb5b7e1e004c1bb2ec84d70.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, աշխարհ, «խաղաղության մարտիկ» միջազգային մրցումներ, դիլիջան
հայաստան, աշխարհ, «խաղաղության մարտիկ» միջազգային մրցումներ, դիլիջան
Հայաստանի հավաքականը հաղթել է «Խաղաղության մարտիկ» ռազմական մրցույթում
12:00 01.09.2021 (Թարմացված է: 12:27 01.09.2021) Հայաստանի ՊՆ հրամանով մրցույթի կազմակերպիչները պարգևատրվեցին գերատեսչական մեդալներով ու անհատականացված նվերներով:
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում անցկացվող Միջազգային բանակային խաղեր - 2021–ի շրջանակներում, անցկացվող «Խաղաղության մարտիկ» մրցույթն այսօր ավարտվեց լավագույն թիմերի մրցանակաբաշխությամբ:
Ընդհանուր հաշվարկում առաջին տեղը զբաղեցրեց Հայաստանի, երկրորդ տեղը Ռուսաստանի, երրորդը` կիսել են Ղազախստանի և Բելառուսի հավաքականները:
Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի փակման արարողությանը ելույթ ունեցավ ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը։
«Հայ ժողովուրդը դժվար ժամանակներ է ապրում, բայց չնայած դրան, մենք փորձեցինք ամեն ինչ անել, որպեսզի բանակային մրցույթն անցկացվի: Եվ այն կայացավ»,– ասաց նախարարը։
Ինչպես նշեց Կարապետյանը, Միջազգային բանակային խաղերի շրջանակներում անցկացվող մրցումներն արդեն ավանդական են դառնում, մրցույթի մասնակիցների աշխարհագրությունն ընդլայնվում է: Այս տարի առաջին անգամ մրցույթին մասնակցեց Կատարի պատվիրակությունը` առայժմ` որպես դիտորդ: Նախարարը վստահություն հայտնեց, որ մրցույթը կնպաստի նաև հետագա ռազմական համագործակցությանը:
Իր հերթին, Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկը մրցույթն անվանեց «անզիջում պայքար»: Նա շնորհավորեց Հայաստանի հավաքականին հաղթանակի կապակցությամբ:
«Այն, ինչ արեց այս տարի Հայաստանը, ուղղակի անգնահատելի է», - ասաց նա:
Բելառուս դիվանագետը նույնիսկ խոստովանեց, որ հենց սկզբից մեծ հույս էր կապել Հայաստանի հավաքականի հետ:
Միջոցառման ավարտին Հայաստանի պաշտպանության նախարարի հրամանով մրցույթի կազմակերպիչները պարգևատրվեցին գերատեսչական մեդալներով ու անհատականացված նվերներով:
Ռուսական կողմն իր հերթին կազմակերպիչներին նվիրեց անհատականացված «Կալաշնիկով» AK-12 ինքնաձիգներ։
Հիշեցնենք՝ «Խաղաղության մարտիկը» մեկնարկել է օգոստոսի 19-ին։ Մասնակցում է 6 պետություն՝ Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Հունաստանը և Կատարը։