https://arm.sputniknews.ru/20210901/adrbejany-sadranqie-dimel-erasxum-zoh-28852736.html
Ադրբեջանը սադրանքի է դիմել Երասխի հատվածում. պայմանագրային զինծառայող է զոհվել
Ադրբեջանը սադրանքի է դիմել Երասխի հատվածում. պայմանագրային զինծառայող է զոհվել
Sputnik Արմենիա
Պաշտպանության նախարարությունը նախազգուշացնում է` ադրբեջանական կողմի քայլերն անպատասխան չեն մնա։ 01.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-01T14:49+0400
2021-09-01T14:49+0400
2021-09-01T14:57+0400
հայաստան
երասխ
զոհ
ադրբեջան
կրակոց
https://cdn.am.sputniknews.ru/img/129/50/1295065_0:41:1000:604_1920x0_80_0_0_f97e3ab2ad050bca71a5bf80ab8a3a4a.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանն այսօր սադրանքի է դիմել Երասխի հատվածում, ինչի հետևանքով պայմանագրային զինծառայող է զոհվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։«Սեպտեմբերի 1-ին, ժամը 11։10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել, հրաձգային զինատեսակներից և դիպուկահար հրացաններից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, 1982 թ. ծնված, կրտսեր սերժանտ Գեղամ Լյովայի Սահակյանը զոհվել է»,–նշված է հաղորդագրության մեջ։Պաշտպանության նախարարությունը խստիվ դատապարտում է ադրբեջանական կողմի գործողությունները և նախազգուշացնում, որ դրանք անպատասխան չեն մնա։ Միաժամանակ, ՊՆ–ն շեշտում է` իրադրության սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա։«Ադրբեջանցիները լուցկի են գցում, հրդեհում մեր խոտն ու հետո ծիծաղում». Սոթքի բնակիչՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Գեղամ Սահակյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
https://arm.sputniknews.ru/20210901/kutecinery-urents-ujeroven-pordzum-marel-hrdehy-28852597.html
երասխ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/129/50/1295065_70:0:930:645_1920x0_80_0_0_2258cd511001b4a6c98aa02277b08d98.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երասխ, զոհ, ադրբեջան, կրակոց
հայաստան, երասխ, զոհ, ադրբեջան, կրակոց
Ադրբեջանը սադրանքի է դիմել Երասխի հատվածում. պայմանագրային զինծառայող է զոհվել
14:49 01.09.2021 (Թարմացված է: 14:57 01.09.2021) Պաշտպանության նախարարությունը նախազգուշացնում է` ադրբեջանական կողմի քայլերն անպատասխան չեն մնա։
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանն այսօր սադրանքի է դիմել Երասխի հատվածում, ինչի հետևանքով պայմանագրային զինծառայող է զոհվել։ Տեղեկությունը
հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Սեպտեմբերի 1-ին, ժամը 11։10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել, հրաձգային զինատեսակներից և դիպուկահար հրացաններից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, 1982 թ. ծնված, կրտսեր սերժանտ Գեղամ Լյովայի Սահակյանը զոհվել է»,–նշված է հաղորդագրության մեջ։
Պաշտպանության նախարարությունը խստիվ դատապարտում է ադրբեջանական կողմի գործողությունները և նախազգուշացնում, որ դրանք անպատասխան չեն մնա։ Միաժամանակ, ՊՆ–ն շեշտում է` իրադրության սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա։
ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Գեղամ Սահակյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: