https://arm.sputniknews.ru/20210831/vor-mterqn-e-barelavum-tarec-mardkanc-hishoxutyun-nyardabanneri-haytnagorcutyun-28822010.html
Ո՞ր մթերքն է բարելավում տարեց մարդկանց հիշողությունը․ նյարդաբանների հայտնագործությունը
Ո՞ր մթերքն է բարելավում տարեց մարդկանց հիշողությունը․ նյարդաբանների հայտնագործությունը
Sputnik Արմենիա
ԱՄՆ Կենտուկի համալսարանին կից բժշկական քոլեջի նյարդաբանների անցկացրած հետազոտությունը ցույց է տվել՝ որոշ մթերքներ կարող են բարելավել տարեցների ճանաչողական... 31.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-31T08:58+0400
2021-08-31T08:58+0400
2021-08-30T15:47+0400
հայաստան
հասարակություն
հիշողություն
տարեց
մթերք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/0d/26784438_0:34:1600:934_1920x0_80_0_0_c45dd67b74c489db982913286b79ba95.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի - Sputnik. Ամերիկացի գիտնականները որոշել են պարզել՝ ինչը կարող է դանդաղեցնել ուղեղում երկաթի մակարդակի տարիքային աճը։ Բացի այդ, մասնագետները գնահատել են 61-ից մինչև 86 տարեկան առողջ տարեցների խմբում սննդի ընդունման, ուղեղի վիճակի ու ճանաչողական գործառույթների միջև փոխկապակցվածությունը:Հետազոտությունը ցույց է տվել, որ որոշակի սննդանյութերի ավելի շատ օգտագործումը նվազեցնում է ուղեղի ոչ հեմային (հեմոգլոբինի հետ կապ չունեցող) երկաթի կոնցենտրացիան ու բարելավում է տարեցների հիշողությունը, ուշադրությունը և այլ ճանաչողական գործառույթները:Ուղեղի ոչ հեմային երկաթի ավելցուկը կապված է տարիքի հետ մտավոր ունակությունների վատթարացման, ինչպես նաև ծանր նյարդաբանական հիվանդությունների հետ, ինչպիսիք են ցրված սկլերոզն ու Ալցհեյմերի հիվանդությունը:Հետազոտության բոլոր մասնակիցները իրենց սննդակարգի վերաբերյալ հարցաթերթիկներ են լրացրել, անցել են մի քանի թեստ՝ աշխատանքային հիշողության կատարման գնահատման համար և ՄՌՏ սքանավորում՝ ուղեղի հյուսվածքներում երկաթի կոնցենտրացիան չափելու համար:Neurobiology of Aging -ում հրապարակված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ տարեց մասնակիցները, որոնք հաճախ օգտագործում են վիտամին E-ի, լիզինի (անփոխարինելի ամինաթթու) ու օմեգա-3 ճարպային թթուների բարձր պարունակությամբ մթերքներ, ուղեղի մեջ զգալիորեն ավելի քիչ ոչ հեմային երկաթ ունեն, նրանց աշխատանքային հիշողության արդյունավետությունն ավելի բարձր է, քան այն մարդկանց մոտ, որոնց սննդակարգը հարուստ չէ վերը նշված սննդանյութերով:Գիտնականները հերքել են գիրանալու մասին ամենատարածված միֆերից մեկըՄասնագետները հիշեցրել են, որ ամենից շատ վիտամին E-ն, օմեգա-3 ճարպաթթուները և լիզինը պարունակում են ընկուզեղենի, սոյայի, ձիթապտղի ձեթի ու յուղոտ ձկան մեջ:
https://arm.sputniknews.ru/20210822/gitnakannery-bacahaytelen-apagan-kanxagushakelu-uxexi-hnaravorutyuny-28742193.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/0d/26784438_176:0:1600:1068_1920x0_80_0_0_498f70b0e8497b602c8d38fc60a4209f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հասարակություն , հիշողություն, տարեց, մթերք
հայաստան, հասարակություն , հիշողություն, տարեց, մթերք
Ո՞ր մթերքն է բարելավում տարեց մարդկանց հիշողությունը․ նյարդաբանների հայտնագործությունը
ԱՄՆ Կենտուկի համալսարանին կից բժշկական քոլեջի նյարդաբանների անցկացրած հետազոտությունը ցույց է տվել՝ որոշ մթերքներ կարող են բարելավել տարեցների ճանաչողական գործառույթները:
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի - Sputnik. Ամերիկացի գիտնականները որոշել են պարզել՝ ինչը կարող է դանդաղեցնել ուղեղում երկաթի մակարդակի տարիքային աճը։ Բացի այդ, մասնագետները գնահատել են 61-ից մինչև 86 տարեկան առողջ տարեցների խմբում սննդի ընդունման, ուղեղի վիճակի ու ճանաչողական գործառույթների միջև փոխկապակցվածությունը:
Հետազոտությունը ցույց է տվել, որ որոշակի սննդանյութերի ավելի շատ օգտագործումը նվազեցնում է ուղեղի ոչ հեմային (հեմոգլոբինի հետ կապ չունեցող) երկաթի կոնցենտրացիան ու բարելավում է տարեցների հիշողությունը, ուշադրությունը և այլ ճանաչողական գործառույթները:
Ուղեղի ոչ հեմային երկաթի ավելցուկը կապված է տարիքի հետ մտավոր ունակությունների վատթարացման, ինչպես նաև ծանր նյարդաբանական հիվանդությունների հետ, ինչպիսիք են ցրված սկլերոզն ու Ալցհեյմերի հիվանդությունը:
Հետազոտության բոլոր մասնակիցները իրենց սննդակարգի վերաբերյալ հարցաթերթիկներ են լրացրել, անցել են մի քանի թեստ՝ աշխատանքային հիշողության կատարման գնահատման համար և ՄՌՏ սքանավորում՝ ուղեղի հյուսվածքներում երկաթի կոնցենտրացիան չափելու համար:
Neurobiology of Aging -ում հրապարակված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ տարեց մասնակիցները, որոնք հաճախ օգտագործում են վիտամին E-ի, լիզինի (անփոխարինելի ամինաթթու) ու օմեգա-3 ճարպային թթուների բարձր պարունակությամբ մթերքներ, ուղեղի մեջ զգալիորեն ավելի քիչ ոչ հեմային երկաթ ունեն, նրանց աշխատանքային հիշողության արդյունավետությունն ավելի բարձր է, քան այն մարդկանց մոտ, որոնց սննդակարգը հարուստ չէ վերը նշված սննդանյութերով:
Մասնագետները հիշեցրել են, որ ամենից շատ վիտամին E-ն, օմեգա-3 ճարպաթթուները և լիզինը պարունակում են ընկուզեղենի, սոյայի, ձիթապտղի ձեթի ու յուղոտ ձկան մեջ: