https://arm.sputniknews.ru/20210830/qim-kardashyani-naxkin-amusnun-prodyusernery-xabelen-28833593.html
Քիմ Քարդաշյանի նախկին ամուսնուն պրոդյուսերները խաբել են․Քանյե Ուեսթը ափերից դուրս է եկել
Քիմ Քարդաշյանի նախկին ամուսնուն պրոդյուսերները խաբել են․Քանյե Ուեսթը ափերից դուրս է եկել
Sputnik Արմենիա
Universal Music-ը Քանյե Ուեսթի նոր ալբոմը թողարկել է առանց նրա համաձայնության։ 30.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-30T23:59+0400
2021-08-30T23:59+0400
2021-08-30T23:46+0400
աշխարհ
ամն
քանյե ուեսթ
քիմ քարդաշյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1758/83/17588333_0:0:1600:901_1920x0_80_0_0_4081738b717c8cd804bffc7851d8e963.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի - Sputnik. Universal Music ձայնագրման ընկերությունը թողարկել է ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի Donda տասներորդ ստուդիական ալբոմը՝ առանց երաժշտի իմացության և համաձայնության։ Այս մասին Ուեսթը գրել է Instagram-ի իր էջում՝ հրապարակումից մի քանի ժամ անց։«Ալբոմը Universal-ը թողարկել է առանց իմ թույլտվության, նրանք նաև արգելափակել են Jail 2 կոմպոզիցիան», - գրել է Քանյեն։Զգացվում է, որ արտիստը խիստ բարկացած է և, հնարավոր է, լուրջ քայլերի դիմի։ Հայտնի է, որ Ուեսթը նյարդային մարդ է, նա մի քանի անգամ բախումներ է ունեցել պապարացիների հետ, մի անգամ նրան իր պահվածքի պատճառով տանը փակի տակ է պահել նախկին կինը՝ ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը։Մեկնաբանություններում երկրպագուները որոշել են աջակցել Քանյեին՝ ասելով, որ ալբոմի թողարկումը ոչինչ չի փոխում իրենց համար։Համացանցում դեռ շարունակում են քննարկել Քանյե Ուեսթի շոուն Չիկագոյում, որը կազմակերպվել էր ի աջակցություն իր նոր Donda ալբոմի: Այս համերգի ամենաանսպասելի պահը, թերևս, ռեփերի նախկին կնոջ հայտնվելն էր Balenciaga նորաձևության նոր հավաքածուի հարսանյաց զգեստով:
https://arm.sputniknews.ru/20210613/qardashyani-hamar-cavote-27914129.html
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1758/83/17588333_0:0:1404:1053_1920x0_80_0_0_baaf30ccf757cce93eeb78c74d411672.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աշխարհ, ամն, քանյե ուեսթ, քիմ քարդաշյան
աշխարհ, ամն, քանյե ուեսթ, քիմ քարդաշյան
Քիմ Քարդաշյանի նախկին ամուսնուն պրոդյուսերները խաբել են․Քանյե Ուեսթը ափերից դուրս է եկել
Universal Music-ը Քանյե Ուեսթի նոր ալբոմը թողարկել է առանց նրա համաձայնության։
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի - Sputnik. Universal Music ձայնագրման ընկերությունը թողարկել է ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի Donda տասներորդ ստուդիական ալբոմը՝ առանց երաժշտի իմացության և համաձայնության։ Այս մասին Ուեսթը գրել է Instagram-ի իր էջում՝ հրապարակումից մի քանի ժամ անց։
«Ալբոմը Universal-ը թողարկել է առանց իմ թույլտվության, նրանք նաև արգելափակել են Jail 2 կոմպոզիցիան», - գրել է Քանյեն։
Զգացվում է, որ արտիստը խիստ բարկացած է և, հնարավոր է, լուրջ քայլերի դիմի։ Հայտնի է, որ Ուեսթը նյարդային մարդ է, նա մի քանի անգամ բախումներ է ունեցել պապարացիների հետ, մի անգամ նրան իր պահվածքի պատճառով տանը փակի տակ է պահել նախկին կինը՝ ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը։
Մեկնաբանություններում երկրպագուները որոշել են աջակցել Քանյեին՝ ասելով, որ ալբոմի թողարկումը ոչինչ չի փոխում իրենց համար։
Համացանցում դեռ շարունակում են քննարկել Քանյե Ուեսթի շոուն Չիկագոյում, որը կազմակերպվել էր ի աջակցություն իր նոր Donda ալբոմի: Այս համերգի ամենաանսպասելի պահը, թերևս, ռեփերի նախկին կնոջ հայտնվելն էր Balenciaga նորաձևության նոր հավաքածուի
հարսանյաց զգեստով: