https://arm.sputniknews.ru/20210830/katoxikos-garegin-b-hayoc-ekecxecu-patmutyun-28828487.html
«Պարտադիր է»․ կաթողիկոսը խոսել է «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման մասին
«Պարտադիր է»․ կաթողիկոսը խոսել է «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման մասին
Sputnik Արմենիա
2021-2022 թթ. ուսումնական նոր տարվան ընդառաջ Մայր աթոռ սուրբ Էջմիածնում կատարվել է ուսուցիչների ու դասախոսների օրհնության կարգ։ 30.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-30T15:40+0400
2021-08-30T15:40+0400
2021-08-30T18:19+0400
հասարակություն
հայաստան
եկեղեցու պատմություն
դպրոց
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/1e/28827979_0:29:1400:820_1920x0_80_0_0_62cc5a934d93b9a425c4ca815b1e5a54.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի - Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Մայր աթոռ սուրբ Էջմիածնում կատարել է ուսուցիչների ու դասախոսների օրհնության կարգ։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի լրատվական ծառայությունը։Արարողությանը ներկա են եղել ՀՀ կրթության տեսչական մարմնի ներկայացուցիչներ, մարզային կրթության վարչությունների ղեկավարներ, բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներ, ՀՀ ԶՈւ ռազմակրթական համալսարանների պետեր, Երևանի և մարզերի հանրակրթական դպրոցների տնօրեններ, բազմաթիվ մանկավարժներ:Մայր աթոռ սուրբ Էջմիածնում կատարվել է ուսուցիչների ու դասախոսների օրհնության կարգ
Oրհնության կարգի ավարտին կաթողիկոսը խոսք է հղել, որում կարևորել է մանկավարժների գործը հատկապես երկրի համար այս ծանր օրերին։«Մեր հայրենիքի կյանքում տեղ գտած վերջին զարգացումները, արցախյան պատերազմը, հայրենիքի ներկայիս ծանր ու անկայուն վիճակը վկայում են, թե որքան մեծ տեղ պետք է տրվի կրթությանը և մրցունակ գիտելիքին մեր կյանքում։ Կրթությունը ամենահզոր զենքն է։ Դարերի ընթացքում մեր ժողովուրդը մաքառել ու գոյատևել է և իր կյանքը կերտել ու վերակերտել է ամբարած գիտելիքի, ճանաչողության ու հմտությունների շնորհիվ։ Այսօր նույնպես հայրենիքի անվտանգությունն ու ապահովությունը պետք է խարսխված լինեն մեր երիտասարդների ձեռք բերած գիտելիքների, ինքնաճանաչողության, հայրենասիրության ու ազգասիրության վրա», - ասել է կաթողիկոսը։Փաշինյանն ավելորդ է համարում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան. տեսանյութՆա շեշտել է, որ հայ երեխային մատուցվող գիտելիքը և կրթությունը ամուր կերպով հաստատված պիտի լինեն ազգային-ավանդական արժեհամակարգի վրա։Մայր աթոռ սուրբ Էջմիածնում կատարվել է ուսուցիչների ու դասախոսների օրհնության կարգ
«Մեր խնդիրը այսպես կոչված աշխարհաքաղաքացի պատրաստելը չէ, այլ հայրենասեր, բարոյական բարձր հատկանիշներով օժտված, ազգային դիմագիծ ունեցող, ուսյալ, բարեկիրթ անձ և նախանձախնդիր քաղաքացի։ Այս առումով կարևորում ենք ամբողջական ծրագրով «Հայ Եկեղեցու պատմության» պարտադիր դասավանդումը դպրոցում», - ասել է Գարեգին Բ-ն։Մայր աթոռ սուրբ Էջմիածնում կատարվել է ուսուցիչների ու դասախոսների օրհնության կարգ
Կաթողիկոսը կոչ է արել ուսուցիչներին առաջնորդել իրենց սաներին հավատքով։«Բանավեճը կմտնի փակուղի». «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ճակատագիրն անորոշ է
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/1e/28827979_0:0:1400:880_1920x0_80_0_0_78c9d6857fafdc5242e3ab418f97c4e6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հասարակություն , հայաստան, եկեղեցու պատմություն, դպրոց, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
հասարակություն , հայաստան, եկեղեցու պատմություն, դպրոց, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
«Պարտադիր է»․ կաթողիկոսը խոսել է «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման մասին
15:40 30.08.2021 (Թարմացված է: 18:19 30.08.2021) 2021-2022 թթ. ուսումնական նոր տարվան ընդառաջ Մայր աթոռ սուրբ Էջմիածնում կատարվել է ուսուցիչների ու դասախոսների օրհնության կարգ։
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի - Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Մայր աթոռ սուրբ Էջմիածնում կատարել է ուսուցիչների ու դասախոսների օրհնության կարգ։ Տեղեկությունը հայտնում է
Մայր աթոռի լրատվական ծառայությունը։
Արարողությանը ներկա են եղել ՀՀ կրթության տեսչական մարմնի ներկայացուցիչներ, մարզային կրթության վարչությունների ղեկավարներ, բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներ, ՀՀ ԶՈւ ռազմակրթական համալսարանների պետեր, Երևանի և մարզերի հանրակրթական դպրոցների տնօրեններ, բազմաթիվ մանկավարժներ:
Մայր աթոռ սուրբ Էջմիածնում կատարվել է ուսուցիչների ու դասախոսների օրհնության կարգ
Oրհնության կարգի ավարտին կաթողիկոսը խոսք է հղել, որում կարևորել է մանկավարժների գործը հատկապես երկրի համար այս ծանր օրերին։
«Մեր հայրենիքի կյանքում տեղ գտած վերջին զարգացումները, արցախյան պատերազմը, հայրենիքի ներկայիս ծանր ու անկայուն վիճակը վկայում են, թե որքան մեծ տեղ պետք է տրվի կրթությանը և մրցունակ գիտելիքին մեր կյանքում։ Կրթությունը ամենահզոր զենքն է։ Դարերի ընթացքում մեր ժողովուրդը մաքառել ու գոյատևել է և իր կյանքը կերտել ու վերակերտել է ամբարած գիտելիքի, ճանաչողության ու հմտությունների շնորհիվ։ Այսօր նույնպես հայրենիքի անվտանգությունն ու ապահովությունը պետք է խարսխված լինեն մեր երիտասարդների ձեռք բերած գիտելիքների, ինքնաճանաչողության, հայրենասիրության ու ազգասիրության վրա», - ասել է կաթողիկոսը։
Նա շեշտել է, որ հայ երեխային մատուցվող գիտելիքը և կրթությունը ամուր կերպով հաստատված պիտի լինեն ազգային-ավանդական արժեհամակարգի վրա։
Մայր աթոռ սուրբ Էջմիածնում կատարվել է ուսուցիչների ու դասախոսների օրհնության կարգ
«Մեր խնդիրը այսպես կոչված աշխարհաքաղաքացի պատրաստելը չէ, այլ հայրենասեր, բարոյական բարձր հատկանիշներով օժտված, ազգային դիմագիծ ունեցող, ուսյալ, բարեկիրթ անձ և նախանձախնդիր քաղաքացի։ Այս առումով կարևորում ենք ամբողջական ծրագրով «Հայ Եկեղեցու պատմության» պարտադիր դասավանդումը դպրոցում», - ասել է Գարեգին Բ-ն։
Մայր աթոռ սուրբ Էջմիածնում կատարվել է ուսուցիչների ու դասախոսների օրհնության կարգ
Կաթողիկոսը կոչ է արել ուսուցիչներին առաջնորդել իրենց սաներին հավատքով։