https://arm.sputniknews.ru/20210830/hayastani-timy-haxtele-xaxaxutyam-martik-mrcuyti-atlet-marcadzevum-28832409.html
Հայաստանի թիմը հաղթել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի «Աթլետ» մրցաձևում
Հայաստանի թիմը հաղթել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի «Աթլետ» մրցաձևում
Sputnik Արմենիա
Կանանց անհատական հաշվարկով ՀՀ ԶՈւ թիմից ավագ լեյտենանտ Արմինե Գրիգորյանը լավագույնն է, տղամարդկանցից լավագույնը`՝ ավագ լեյտենանտ Հայկ Հակոբյանը։ 30.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-30T20:15+0400
2021-08-30T20:15+0400
2021-08-30T20:16+0400
հայաստան
հաղթանակ
«խաղաղության մարտիկ» միջազգային մրցումներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/1e/28831956_0:61:1024:640_1920x0_80_0_0_d6e3e09b58b2d4377a9e8d3bcfeba887.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունում անցկացվող «Խաղաղության մարտիկ» մրցույթի շրջանակում երկօրյա մրցումների արդյունքների համադրմամբ «Աթլետ» մրցաձևում ընդհանուր հաշվարկով հաղթող է ճանաչվել Հայաստանի թիմը:Երկրորդ տեղում Բելառուսն է: Ղազախստանի զինված ուժերի թիմը եզրափակել է ուժեղագույն եռյակը:«Աթլետ» մրցաձևի հաղթողները
Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից և հավելում, որ երկու մրցափուլով է անցկացվել ռազմամարզական «Աթլետ» մրցաձևը:«Առաջին օրը զորամասերից մեկի տարածքում մասնակիցներն ուժերն են չափել մի քանի վարժաձևերում՝ վազք 100 մետր, ձգումներ պտտաձողի վրա, նռնակի նետում՝ դիպուկության և հեռահարության հաշվառմամբ, որից հետո թիմերի կին զինծառայողներն ավարտել են ելույթները տվյալ մրցաձևում: Կանանց անհատական հաշվարկով ՀՀ զինված ուժերի թիմից ավագ լեյտենանտ Արմինե Գրիգորյանը տվյալ մրցաձևում լավագույնն է»,–ասված է հաղորդագրության մեջ:«Աթլետ» մրցաձևի հաղթողները
Տեղեկացվում է, որ երկրորդ օրը տղամարդիկ ուժերն են չափել նաև ռազմամարզական հնգամարտում և մասնագիտական պատրաստության համալիր մրցումներում: Մասնակիցները, վազքով հաղթահարելով ռելիեֆային բարդ տեղանքը, ԱԿ-74 ինքնաձիգով կատարել են թիրախների խոցում, նռնակի, դանակի նետում և այլ վարժություններ:«Աթլետ» մրցաձևի հաղթողները
Տղամարդկանց անհատական հաշվարկով նույնպես լավագույն արդյունք ունի ՀՀ զինված ուժերի թիմի մասնակիցը՝ ավագ լեյտենանտ Հայկ Հակոբյանը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/1e/28831956_0:29:1024:672_1920x0_80_0_0_4b748b09afcf17648018e5e410e33e2d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հաղթանակ, «խաղաղության մարտիկ» միջազգային մրցումներ
հայաստան, հաղթանակ, «խաղաղության մարտիկ» միջազգային մրցումներ
Հայաստանի թիմը հաղթել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի «Աթլետ» մրցաձևում
20:15 30.08.2021 (Թարմացված է: 20:16 30.08.2021) Կանանց անհատական հաշվարկով ՀՀ ԶՈւ թիմից ավագ լեյտենանտ Արմինե Գրիգորյանը լավագույնն է, տղամարդկանցից լավագույնը`՝ ավագ լեյտենանտ Հայկ Հակոբյանը։
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունում անցկացվող «Խաղաղության մարտիկ» մրցույթի շրջանակում երկօրյա մրցումների արդյունքների համադրմամբ «Աթլետ» մրցաձևում ընդհանուր հաշվարկով հաղթող է ճանաչվել Հայաստանի թիմը:
Երկրորդ տեղում Բելառուսն է: Ղազախստանի զինված ուժերի թիմը եզրափակել է ուժեղագույն եռյակը:
«Աթլետ» մրցաձևի հաղթողները
Տեղեկությունը
հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից և հավելում, որ երկու մրցափուլով է անցկացվել ռազմամարզական «Աթլետ» մրցաձևը:
«Առաջին օրը զորամասերից մեկի տարածքում մասնակիցներն ուժերն են չափել մի քանի վարժաձևերում՝ վազք 100 մետր, ձգումներ պտտաձողի վրա, նռնակի նետում՝ դիպուկության և հեռահարության հաշվառմամբ, որից հետո թիմերի կին զինծառայողներն ավարտել են ելույթները տվյալ մրցաձևում: Կանանց անհատական հաշվարկով ՀՀ զինված ուժերի թիմից ավագ լեյտենանտ Արմինե Գրիգորյանը տվյալ մրցաձևում լավագույնն է»,–ասված է հաղորդագրության մեջ:
«Աթլետ» մրցաձևի հաղթողները
Տեղեկացվում է, որ երկրորդ օրը տղամարդիկ ուժերն են չափել նաև ռազմամարզական հնգամարտում և մասնագիտական պատրաստության համալիր մրցումներում: Մասնակիցները, վազքով հաղթահարելով ռելիեֆային բարդ տեղանքը, ԱԿ-74 ինքնաձիգով կատարել են թիրախների խոցում, նռնակի, դանակի նետում և այլ վարժություններ:
«Աթլետ» մրցաձևի հաղթողները
Տղամարդկանց անհատական հաշվարկով նույնպես լավագույն արդյունք ունի ՀՀ զինված ուժերի թիմի մասնակիցը՝ ավագ լեյտենանտ Հայկ Հակոբյանը: