«Կռվարար» ԱԺ, փակ ճանապարհներ, ֆուտբոլային հանդիպում. շաբաթը՝ լուսանկարներով
21:52 29.08.2021 (Թարմացված է: 21:54 29.08.2021)
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիան ներկայացնում է ընթացիկ շաբաթվա ուշարժան իրադարձությունները լուսանկարների տեսքով։
Այս շաբաթ մի շարք կարևոր և աղմկոտ իրադարձություններ տեղի ունեցան, որոնք չեն վրիպել Sputnik Արմենիայի լուսանկարիչների ֆոտոխցիկից։
Այս շաբաթ բավական բուռն իրավիճակ էր Ազգային ժողովում, որտեղ քննարկվում էր կառավարության առաջիկա 5 տարիների ծրագիրը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա էր նիստերին` նա էր ներկայացնում ծրագիրը։ Քանի գնում` ԱԺ մթնոլորտը թեժանում էր. սկզբում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի վրա (ավելի հայտնի որպես «Շիշ բռնող») շիշ նետեց «Հայաստան» դաշինքի ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այն բանից հետո, երբ Սարգսյանն անհարգալից արտահյտվեց պաշտպանության նախկին նախարարների մասին։
Իսկ դրանից հետո ՔՊ–ական Վահագն Ալեքսանյանը ոտքով հարվածեց «Հայաստան» դաշինքից Վահե Հակոբյանին, ու սկսվեց «շշամարտն» ու ձեռնամարտը։
Իսկ, ահա, գյուղերում շատերն իրենց կենդանիներին սկսել են վաճառել, քանի որ անասնակերի խնդիր կա։ Տարին չորային է եղել, և խոտ շատ չկա, եղածն էլ թանկ են վաճառում։ Գյուղացիների համար անասանապահությունն այլևս ձեռնտու չէ, և գյուղացիները չգիտեն` ձմեռն ինչպես են «հանելու» կենդանիներն առանց խոտի համապատասխան պաշարների։
Ամենաաղմկահարույց իրադարձությունն անցած շաբաթ դարձավ Ադրբեջանի զինուժի կողմից ամսի 25-ին Կապան-Գորիս միջպետական մայրուղու Կարմրաքար-Շուռնուխ, իսկ ամսի 26-ին՝ Գորիս-Որոտան ճանապարհահատվածների փակումը։ Արդյունքում հարյուրավոր բեռնատարներ չկարողացան ճանապարհ ընկնել կամ այն շարունակել Հայաստանում ու Իրանում։ Ճիշտ է, կա այլընտրանքային Աղվանի-Մեղրի ճանապարհը, որը մեղմ ասած, անմխիթար վիճակում է ու նախատեսված չէ միջպետական բեռնափոխադրմումների հանմար։
Ֆուտբոլասերների համար շաբաթը հիշարժան էր` Եվրոպայի լիգայի փլեյ օֆֆ-ի պատասխան խաղում «Ալաշկերտը» ոչ-ոքի ավարտեց հանդիպումը շոտլանդական «Ռեյնջերսի» հետ ու դուրս մնաց հետագա պայքարից։
Ուժային եռամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, «Դյուցազնագրքի» կրկնակի ռեկորդակիր, համաշխարհային ռեկորդների հեղինակ 30-ամյա Զորիկ Պողոսյանն էլ վերջերս ինքն իր ռեկորդը ևս մեկ անգամ գերազանցեց՝ համաշխարհային արդեն եռակի ռեկորդ սահմանելով։ Նա 200 կգ ծանրաձողով կքանիստ վարժություն կատարեց 10 անգամ:
© Sputnik / Asatur YesayantsԴատարկ աթոռներ խորհրդարանում
1/11
© Sputnik / Asatur Yesayants
Դատարկ աթոռներ խորհրդարանում
© Sputnik / Asatur YesayantsԽորհրդարանի նիստի ժամանակ. 24 օգոստոսի
2/11
© Sputnik / Asatur Yesayants
Խորհրդարանի նիստի ժամանակ. 24 օգոստոսի
© Sputnik / Asatur YesayantsՀՀ վարչապետի ու փոխվարչապետի արտացոլանքը խորհրդարանի դահլիճի ապակու վրա
3/11
© Sputnik / Asatur Yesayants
ՀՀ վարչապետի ու փոխվարչապետի արտացոլանքը խորհրդարանի դահլիճի ապակու վրա
© Sputnik / Asatur YesayantsՁեռնամարտ՝ խորհրդարանում
4/11
© Sputnik / Asatur Yesayants
Ձեռնամարտ՝ խորհրդարանում
© Sputnik / Asatur YesayantsՎարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում
5/11
© Sputnik / Asatur Yesayants
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում
© Sputnik / Andranik GhazaryanԵրբեմնի ավտոմեքենա՝ գյուղական բակում
6/11
© Sputnik / Andranik Ghazaryan
Երբեմնի ավտոմեքենա՝ գյուղական բակում
© Sputnik / David GalstyanՈլորաններ Որոտան ու Շուռնուխ գյուղերի միջև
7/11
© Sputnik / David Galstyan
Ոլորաններ Որոտան ու Շուռնուխ գյուղերի միջև
© Sputnik / David GalstyanՃանապարհ Որոտան ու Շուռնուխ գյուղերի միջև
8/11
© Sputnik / David Galstyan
Ճանապարհ Որոտան ու Շուռնուխ գյուղերի միջև
© Sputnik / David GalstyanԲեռնատար ավտոմեքենա Որոտան ու Շուռնուխ գյուղերի միջև
9/11
© Sputnik / David Galstyan
Բեռնատար ավտոմեքենա Որոտան ու Շուռնուխ գյուղերի միջև
© Sputnik / Asatur Yesayants«Ալաշկերտը» ոչ-ոքի ավարտեց հանդիպումը շոտլանդական «Ռեյնջերսի» հետ
10/11
© Sputnik / Asatur Yesayants
«Ալաշկերտը» ոչ-ոքի ավարտեց հանդիպումը շոտլանդական «Ռեյնջերսի» հետ
© Sputnik / Asatur YesayantsՌեկորդակիր Զորիկ Պողոսյանը
11/11
© Sputnik / Asatur Yesayants
Ռեկորդակիր Զորիկ Պողոսյանը