https://arm.sputniknews.ru/20210828/ararat-mirzoyany-khandipi-lavrovi-het-28812305.html
Արարատ Միրզոյանը կհանդիպի Սերգեյ Լավրովի հետ. հայտնի է հանդիպման օրն ու օրակարգը
Արարատ Միրզոյանը կհանդիպի Սերգեյ Լավրովի հետ. հայտնի է հանդիպման օրն ու օրակարգը
Sputnik Արմենիա
Սա Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի առաջին արտասահմանյան այցն է այդ պաշտոնում նշանակվելուց հետո։ 28.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-28T11:19+0400
2021-08-28T11:19+0400
2021-08-28T11:36+0400
հայաստան
ռուսաստան
աշխարհ
արարատ միրզոյան
սերգեյ լավրով
ապաշրջափակում
լեռնային ղարաբաղ
սահման
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/15/28738303_0:0:1601:901_1920x0_80_0_0_7fe70d95a8b4ad2be2260f241d9c5da4.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 31-ին Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Ինչպես հայտնում են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից, ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն աշխատանքային այցով է մեկնում Ռուսաստանի Դաշնություն։Նախատեսվում է, որ նախարարները հանգամանալից կքննարկեն բոլոր ոլորտներում ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների զարգացման, ընդհանուր ինտեգրացիոն միավորումներում ՝ ԱՊՀ, ՀԱՊԿ և ԵԱՏՄ, ինչպես նաև ՄԱԿ – ում, ԵԱՀԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում դիրքորոշումների համակարգման ուղղությամբ հետագա քայլերը:Կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ին պայմանավորվածությունների կատարման ընթացքը` ներառյալ հումանիտար հարցերը եւ Հարավային Կովկասում տնտեսական ր տրանսպորտային կապերի ապաշրջափակումը:Նշենք, որ սա Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի առաջին արտասահմանյան այցն է այդ պաշտոնում նշանակվելուց հետո։Գորիս-Կապան ավտոճանապարհին ռուս֊ադրբեջանական անցակետ չի տեղակայվելՌԴ ԱԳՆ–ն ակնկալում է, որ Մոսկվայում կայանալիք բանակցությունները կնպաստեն Երևանի հետ դաշնակցային փոխգործակցության խորացմանը, տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդմանը:
https://arm.sputniknews.ru/20210828/nikol-pashinyany-heraxosazruyce-unecel-putini-het-28811843.html
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/15/28738303_44:0:1497:1090_1920x0_80_0_0_b37cb2a20ee58b0a7045f501e476daa8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, աշխարհ, արարատ միրզոյան, սերգեյ լավրով, ապաշրջափակում, լեռնային ղարաբաղ, սահման
հայաստան, ռուսաստան, աշխարհ, արարատ միրզոյան, սերգեյ լավրով, ապաշրջափակում, լեռնային ղարաբաղ, սահման
Արարատ Միրզոյանը կհանդիպի Սերգեյ Լավրովի հետ. հայտնի է հանդիպման օրն ու օրակարգը
11:19 28.08.2021 (Թարմացված է: 11:36 28.08.2021) Սա Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի առաջին արտասահմանյան այցն է այդ պաշտոնում նշանակվելուց հետո։
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 31-ին Մոսկվայում տեղի կունենա
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Ինչպես
հայտնում են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից, ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն աշխատանքային այցով է մեկնում Ռուսաստանի Դաշնություն։
Նախատեսվում է, որ նախարարները հանգամանալից կքննարկեն բոլոր ոլորտներում ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների զարգացման, ընդհանուր ինտեգրացիոն միավորումներում ՝ ԱՊՀ, ՀԱՊԿ և ԵԱՏՄ, ինչպես նաև ՄԱԿ – ում, ԵԱՀԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում դիրքորոշումների համակարգման ուղղությամբ հետագա քայլերը:
Կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ին պայմանավորվածությունների կատարման ընթացքը` ներառյալ հումանիտար հարցերը եւ Հարավային Կովկասում տնտեսական ր տրանսպորտային կապերի ապաշրջափակումը:
Նշենք, որ սա Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի առաջին արտասահմանյան այցն է այդ պաշտոնում նշանակվելուց հետո։
ՌԴ ԱԳՆ–ն ակնկալում է, որ Մոսկվայում կայանալիք բանակցությունները կնպաստեն Երևանի հետ դաշնակցային փոխգործակցության խորացմանը, տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդմանը: