«Բանակ-2021»–ի ռազմական նորությունները. հազարավոր նմուշներ են ցուցադրված Կուբինկայում
«Բանակ-2021»–ի ռազմական նորությունները. հազարավոր նմուշներ են ցուցադրված Կուբինկայում
Sputnik Արմենիա
Ռազմական տեխնիկայի հազարավոր նմուշներ, տասնյակ անդամ երկրներ, միլիարդների պայմանագրեր. «Բանակ-2021» միջազգային համաժողովն է, որն ավարտվում է Մերձմոսկովյան... 28.08.2021, Sputnik Արմենիա
Ռազմական տեխնիկայի արտադրողները համաժողովին ներկայացնելու են բերել սպառազինության ավելի քան 28 հազար ցուցանմուշ, այդ թվում հեռանկարային նմուշներ։Առաջին անգամ ցուցադրվեց զրահապատ ինժեներական մեքենան։ Այն խելացի է, ամբողջությամբ ավտոմատացված, իր մեջ նորագույն տեխնիկական լուծումներ է ներառում։ Զրահապատ ինժեներական մեքենան համալրված է նաև անօդաչուով, որը թույլ կտա ավելի արագ և արդյունավետ հայտնաբերել զինամթերքը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։«Կալաշնիկով» կոնցեռնը առաջին անգամ ցուցադրեց օդաչուների համար նախատեսված և «Витязь-СН»–ի հենքով ստեղծված ППК-20 գնդացիր- ատրճանակի փորձնական նմուշը։ Արտադրողներն էապես փոքրացրել են զենքի չափերը, բարձրացրել հուսալիությունը, ու նորությունը համալրել խլացուցիչով։ Ծալված վիճակում ППК-20–ը հեշտությամբ տեղավորվում է ինքնաթիռների և ուղղաթիռների անձնակազմների վթարային պահուստատուփում։«Բանակ-2021». 97 երկրի պատվիրակություններ և 7 մլրդ դոլարի պայմանագրեր«Կալաշնիկովի» մեկ այլ սպասվող արտադրությունը հատուկջոկատայինների համար ստեղծված АК-12 СП ինքնաձիգն է։ Այն տարբերվում է կառավարվող նոր երկարավուն կոթով և բուն ատրճանակի կոթով, ինչպես նաև ունի կրակի երկկողմանի ապահովիչ, ինչը զենքն ավելի հարմար է դարձնում թե՛ աջ, թե՛ ձախ ձեռքով օգտագործելու համար։Ցուցահանդեսին կարելի էր տեսնել նաև «Ռազմարդյունաբերական ընկերության» կողմից ստեղծած նոր թեթև «Соболь NN»–երը։ Այն ներկայացրել են երկու մոդիֆիկացիաներով` հեռակառավարվող սպառազինության համալիրով պիկապ և հրամանատարաշտաբային մեքենա։Բացի այդ, համաժողովի ընթացքում առաջին անգամ ռոբոտատեխնիկայի փառատոն անցկացրին։ Այցելուներին մարդանման ռոբոտ են ներկայացրել, որն ապագայում կկարողանա աշխատել սահմանային հսկիչ անցակետում։ Robo-c–ի անդրոիդի համար ձանձրալի և մոնոտոն գործողությունները, օրինակ, անցագրերի տրամադրումը, խորհրդատվությունն ու վարչարարությունը խնդիր չեն։ Այն կարողանում է շփվել մարդկանց հետ, պատասխանել հարցերին, սքանավորել փաստաթղթերը, ինչպես նաև ինտեգրվել կողմնակի համակարգերի և սերվիսների հետ։Եվ մի շարք այլ բաներ իհարկե։ Դա արժե տեսնել։Ուկրաինական բանակ-2021․ սպառազինություն և մարտունակություն
Ռազմական տեխնիկայի հազարավոր նմուշներ, տասնյակ անդամ երկրներ, միլիարդների պայմանագրեր. «Բանակ-2021» միջազգային համաժողովն է, որն ավարտվում է Մերձմոսկովյան շրջանում կազմակերպված ցուցահանդեսով։
Ռազմական տեխնիկայի արտադրողները համաժողովին ներկայացնելու են բերել սպառազինության ավելի քան 28 հազար ցուցանմուշ, այդ թվում հեռանկարային նմուշներ։
Առաջին անգամ ցուցադրվեց զրահապատ ինժեներական մեքենան։ Այն խելացի է, ամբողջությամբ ավտոմատացված, իր մեջ նորագույն տեխնիկական լուծումներ է ներառում։ Զրահապատ ինժեներական մեքենան համալրված է նաև անօդաչուով, որը թույլ կտա ավելի արագ և արդյունավետ հայտնաբերել զինամթերքը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Կալաշնիկով» կոնցեռնը առաջին անգամ ցուցադրեց օդաչուների համար նախատեսված և «Витязь-СН»–ի հենքով ստեղծված ППК-20 գնդացիր- ատրճանակի փորձնական նմուշը։ Արտադրողներն էապես փոքրացրել են զենքի չափերը, բարձրացրել հուսալիությունը, ու նորությունը համալրել խլացուցիչով։ Ծալված վիճակում ППК-20–ը հեշտությամբ տեղավորվում է ինքնաթիռների և ուղղաթիռների անձնակազմների վթարային պահուստատուփում։
«Կալաշնիկովի» մեկ այլ սպասվող արտադրությունը հատուկջոկատայինների համար ստեղծված АК-12 СП ինքնաձիգն է։ Այն տարբերվում է կառավարվող նոր երկարավուն կոթով և բուն ատրճանակի կոթով, ինչպես նաև ունի կրակի երկկողմանի ապահովիչ, ինչը զենքն ավելի հարմար է դարձնում թե՛ աջ, թե՛ ձախ ձեռքով օգտագործելու համար։
Ցուցահանդեսին կարելի էր տեսնել նաև «Ռազմարդյունաբերական ընկերության» կողմից ստեղծած նոր թեթև «Соболь NN»–երը։ Այն ներկայացրել են երկու մոդիֆիկացիաներով` հեռակառավարվող սպառազինության համալիրով պիկապ և հրամանատարաշտաբային մեքենա։
Բացի այդ, համաժողովի ընթացքում առաջին անգամ ռոբոտատեխնիկայի փառատոն անցկացրին։ Այցելուներին մարդանման ռոբոտ են ներկայացրել, որն ապագայում կկարողանա աշխատել սահմանային հսկիչ անցակետում։ Robo-c–ի անդրոիդի համար ձանձրալի և մոնոտոն գործողությունները, օրինակ, անցագրերի տրամադրումը, խորհրդատվությունն ու վարչարարությունը խնդիր չեն։ Այն կարողանում է շփվել մարդկանց հետ, պատասխանել հարցերին, սքանավորել փաստաթղթերը, ինչպես նաև ինտեգրվել կողմնակի համակարգերի և սերվիսների հետ։