https://arm.sputniknews.ru/20210827/xaxaxutyan-martik-hh-zinvac-ujeri-tim-haxtel-e-profesional-mrcadzevum-28805557.html
«Խաղաղության մարտիկ». ՀՀ զինված ուժերի թիմը հաղթել է «Պրոֆեսիոնալ» մրցաձևում
«Խաղաղության մարտիկ». ՀՀ զինված ուժերի թիմը հաղթել է «Պրոֆեսիոնալ» մրցաձևում
Sputnik Արմենիա
Մրցափուլի մասնակիցները, բացառապես քարտեզի և կողմնացույցի օգնությամբ, հաղթահարել են բարդ լեռնային տեղանքում կահավորված արգելագոտին` ստուգողական կետերում... 27.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-27T17:49+0400
2021-08-27T17:49+0400
2021-08-27T17:51+0400
հայաստան
հասարակություն
«խաղաղության մարտիկ» միջազգային մրցումներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/1b/28805168_0:0:1024:580_1920x0_80_0_0_432ab36ec05b15e4fa6a2bd9e5f71470.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի - Sputnik. Օգոստոսի 26-ին Դիլիջանում անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ» մրցաձևի երրորդ՝ «Կողմնորոշում տեղանքում» մրցափուլը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։«Պրոֆեսիոնալ» մրցաձևի երրորդ՝ «Կողմնորոշում տեղանքում» մրցափուլը
Մրցափուլի մասնակիցները, բացառապես քարտեզի և կողմնացույցի օգնությամբ, հաղթահարել են բարդ լեռնային տեղանքում կահավորված արգելագոտին` ստուգողական կետերում նշումներ կատարելով քարտեզի վրա: Մրցավարական հանձնաժողովը մասնակից թիմերի գործողությունները գնահատելիս հաշվի է առել մրցագոտու հաղթահարման ժամկետը և քարտեզի վրա կատարված նշումներով կողմնորոշվելու հմտությունները:«Պրոֆեսիոնալ» մրցաձևի երրորդ՝ «Կողմնորոշում տեղանքում» մրցափուլը
«Պրոֆեսիոնալ» մրցաձևի բոլոր երեք մրցափուլերի՝ «Մարտական պատրաստության համալիր վարժություններ», «Բուժօգնության կազմակերպում» և «Կողմնորոշում տեղանքում», արդյունքների ամփոփումից և համադրումից հետո մրցաձևի հաղթող է ճանաչվել ՀՀ զինված ուժերի հավաքական թիմը: Երկրորդ տեղում Ղազախստանի, երրորդ տեղում` Ռուսաստանի թիմերն են:Հիշեցնենք, որ «Խաղաղության մարտիկ» մրցույթի առաջին` «Տեր և տիկին» մրցաձևում նույնպես լավագույն արդյունք է գրանցել Հայաստանի թիմը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/1b/28805168_0:0:1024:644_1920x0_80_0_0_3975a6e5b386fda0035cc0eebe280655.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հասարակություն , «խաղաղության մարտիկ» միջազգային մրցումներ
հայաստան, հասարակություն , «խաղաղության մարտիկ» միջազգային մրցումներ
«Խաղաղության մարտիկ». ՀՀ զինված ուժերի թիմը հաղթել է «Պրոֆեսիոնալ» մրցաձևում
17:49 27.08.2021 (Թարմացված է: 17:51 27.08.2021) Մրցափուլի մասնակիցները, բացառապես քարտեզի և կողմնացույցի օգնությամբ, հաղթահարել են բարդ լեռնային տեղանքում կահավորված արգելագոտին` ստուգողական կետերում նշումներ կատարելով քարտեզի վրա:
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի - Sputnik. Օգոստոսի 26-ին Դիլիջանում անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ» մրցաձևի երրորդ՝ «Կողմնորոշում տեղանքում» մրցափուլը: Այս մասին տեղեկացնում են
ՀՀ պաշտպանության նախարարությունից։
«Պրոֆեսիոնալ» մրցաձևի երրորդ՝ «Կողմնորոշում տեղանքում» մրցափուլը
Մրցափուլի մասնակիցները, բացառապես քարտեզի և կողմնացույցի օգնությամբ, հաղթահարել են բարդ լեռնային տեղանքում կահավորված արգելագոտին` ստուգողական կետերում նշումներ կատարելով քարտեզի վրա: Մրցավարական հանձնաժողովը մասնակից թիմերի գործողությունները գնահատելիս հաշվի է առել մրցագոտու հաղթահարման ժամկետը և քարտեզի վրա կատարված նշումներով կողմնորոշվելու հմտությունները:
«Պրոֆեսիոնալ» մրցաձևի երրորդ՝ «Կողմնորոշում տեղանքում» մրցափուլը
«Պրոֆեսիոնալ» մրցաձևի բոլոր երեք մրցափուլերի՝ «Մարտական պատրաստության համալիր վարժություններ», «Բուժօգնության կազմակերպում» և «Կողմնորոշում տեղանքում», արդյունքների ամփոփումից և համադրումից հետո մրցաձևի հաղթող է ճանաչվել ՀՀ զինված ուժերի հավաքական թիմը: Երկրորդ տեղում Ղազախստանի, երրորդ տեղում` Ռուսաստանի թիմերն են:
Հիշեցնենք, որ «Խաղաղության մարտիկ» մրցույթի առաջին` «Տեր և տիկին» մրցաձևում նույնպես լավագույն արդյունք է գրանցել Հայաստանի թիմը: