https://arm.sputniknews.ru/20210827/xaxaxapahnern-apahovumen-artsaxi-jrambari-karutsman-anvtangutyun-28799052.html
Խաղաղապահներն ապահովում են Արցախի ջրամբարի կառուցման անվտանգությունը
Խաղաղապահներն ապահովում են Արցախի ջրամբարի կառուցման անվտանգությունը
Sputnik Արմենիա
Ջրամբարի կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել այս տարվա վերջին: Ջրամբարում պահվելու են ստորգետնյա ու վերգետնյա քաղցրահամ ջրի պաշարները։ 27.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-27T09:46+0400
2021-08-27T09:46+0400
2021-08-27T10:28+0400
արցախ
լեռնային ղարաբաղ
խաղաղապահ
ջրամբար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/09/28607872_0:64:1100:686_1920x0_80_0_0_07be13607fe05ad89c2ca6ba4e2a4025.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի - Sputnik. ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովում են Արցախի բնակչության ու արդյունաբերության կարիքների համար կառուցվող ջրամբարի անվտանգությունը։«Տվյալ օբյեկտը սահմանազատման գծի մոտ է գտնվում, ինչի պատճառով ռուս խաղաղապահ զորակազմի ներկայությունն անհրաժեշտ է», - ասել է ռուս խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսեյ Կոլեսնիկովը:Հիդրոտեխնիկայի մասնագետները Մարտակերտի շրջանում, սահմանազատման գծի մոտ արդեն սկսել են արհեստական ջրամբարի ստեղծման ինժեներական աշխատանքները:«Այստեղ արտեզյան ջրի պահեստավորման ուղղությամբ աշխատանքներ ենք տանում։ Մենք դիմել ենք խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անվտանգությունն ապահովելու համար։ Խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը մեզ տրամադրել է ստորաբաժանում, որն այս պահին ապահովում է մեր ֆիզիկական անվտանգությունը, ինչպես նաև իրականացվող աշխատանքների անվտանգությունը: Շնորհակալ ենք խաղաղապահ զորախմբին ժամանակին աջակցություն ցուցաբերելու համար», - ասել է հանքարդյունաբերական ձեռնարկության ներկայացուցիչ Ադամ Գրիգորյանը։Քաղցրահամ ջրերի ստորգետնյա և վերգետնյա հոսքերի պաշարների պահպանման նպատակով ջրամբարի կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ:2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:Ադրբեջանում ռուս խաղաղապահների նկատմամբ հուժկու հակաքարոզչություն է գեներացվում. ՓաշինյանՌուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
https://arm.sputniknews.ru/20210826/xaxaxapahnern-artsaxi-vanq-gyuxum-sharjakan-artagna-yndunaranen-texadrel-28788858.html
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/09/28607872_0:29:1100:721_1920x0_80_0_0_6ec6f06df9be4a3cc13a3ea7f2b872b3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, լեռնային ղարաբաղ, խաղաղապահ, ջրամբար
արցախ, լեռնային ղարաբաղ, խաղաղապահ, ջրամբար
Խաղաղապահներն ապահովում են Արցախի ջրամբարի կառուցման անվտանգությունը
09:46 27.08.2021 (Թարմացված է: 10:28 27.08.2021) Ջրամբարի կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել այս տարվա վերջին: Ջրամբարում պահվելու են ստորգետնյա ու վերգետնյա քաղցրահամ ջրի պաշարները։
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի - Sputnik. ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովում են Արցախի բնակչության ու արդյունաբերության կարիքների համար կառուցվող ջրամբարի անվտանգությունը։
«Տվյալ օբյեկտը սահմանազատման գծի մոտ է գտնվում, ինչի պատճառով ռուս խաղաղապահ զորակազմի ներկայությունն անհրաժեշտ է», - ասել է ռուս խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսեյ Կոլեսնիկովը:
Հիդրոտեխնիկայի մասնագետները Մարտակերտի շրջանում, սահմանազատման գծի մոտ արդեն սկսել են արհեստական ջրամբարի ստեղծման ինժեներական աշխատանքները:
«Այստեղ արտեզյան ջրի պահեստավորման ուղղությամբ աշխատանքներ ենք տանում։ Մենք դիմել ենք խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անվտանգությունն ապահովելու համար։ Խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը մեզ տրամադրել է ստորաբաժանում, որն այս պահին ապահովում է մեր ֆիզիկական անվտանգությունը, ինչպես նաև իրականացվող աշխատանքների անվտանգությունը: Շնորհակալ ենք խաղաղապահ զորախմբին ժամանակին աջակցություն ցուցաբերելու համար», - ասել է հանքարդյունաբերական ձեռնարկության ներկայացուցիչ Ադամ Գրիգորյանը։
Քաղցրահամ ջրերի ստորգետնյա և վերգետնյա հոսքերի պաշարների պահպանման նպատակով ջրամբարի կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ:
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ
հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ
հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: