https://arm.sputniknews.ru/20210827/erdoxan-qavor-harsaniq-28810675.html
Էրդողանը դարձել է բոսնիացի առաջնորդի դստեր հարսանիքի քավորը. լուսանկար, տեսանյութ
Էրդողանը դարձել է բոսնիացի առաջնորդի դստեր հարսանիքի քավորը. լուսանկար, տեսանյութ
Sputnik Արմենիա
Նախագահ Էրդողանին Բոսնիայում դիմավորել են աննկարագրելի ոգևորությամբ: Տեղի բնակիչները Սարաևոն զարդարել են Թուրքիայի դրոշներով ու վանկարկել «Թուրքիա»: 27.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-27T23:46+0400
2021-08-27T23:46+0400
2021-08-27T23:48+0400
աշխարհ
ռեջեփ թայիփ էրդողան
հարսանիք
բոսնիա և հերցեգովինա
https://cdn.am.sputniknews.ru/img/1786/85/17868561_0:103:1600:1003_1920x0_80_0_0_9170ea845d78de277562bda157a214bd.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի - Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բոսնիա և Հերցեգովինայի նախագահ, բոսնիական «Դեմոկրատական գործողություններ» կուսակցության առաջնորդ Բաքիր Իզետբեգովիչի դստեր` Յասմինայի հարսանիքի քավորն է դարձել։ Տեղեկությունը հայտնում է Radiosarajevo- ն` հավելելով, որ փեսան գործարար Չամիլ Հումաչկիչն է։Թուրք առաջնորդը Սարաևո հարսանեկան արարողության է ժամանել ընտանիքի անդամների հետ, ու ամբողջ օրը եղել է տեղի լրատվականների ուշադրության կենտրոնում։Տեղացիները Էրդողանին, նրա կնոջը, որդուն ու հարսին դիմավորել են «Թուրքիա՛, Թուրքիա՛» վանկարկելով, իսկ մայրաքաղաքի փողոցները զարդարված են եղել Թուրքիայի դրոշներով։Տեղական լրատվամիջոցները նշում են, որ հարսանիքն անցկացվել է շարիաթի կանոններին համապատասխան։Նկատենք, որ Բաքիր Իզեթբեգովիչը համարվում է Բոսնիա և Հերցեգովինայի ամենաազդեցիկ մահմեդական քաղաքական գործիչներից մեկը:Էրդողանների և Իզեթբեգովիչների բարեկամական հարաբերությունները պահպանվում են ոչ միայն ընտանիքի ավագ անդամների, այլև նրանց երեխաների միջև:
բոսնիա և հերցեգովինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1786/85/17868561_33:0:1600:1175_1920x0_80_0_0_9210f71d847f1b6c614a7e926e0d44f3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աշխարհ, ռեջեփ թայիփ էրդողան, հարսանիք, բոսնիա և հերցեգովինա
աշխարհ, ռեջեփ թայիփ էրդողան, հարսանիք, բոսնիա և հերցեգովինա
Էրդողանը դարձել է բոսնիացի առաջնորդի դստեր հարսանիքի քավորը. լուսանկար, տեսանյութ
23:46 27.08.2021 (Թարմացված է: 23:48 27.08.2021) Նախագահ Էրդողանին Բոսնիայում դիմավորել են աննկարագրելի ոգևորությամբ: Տեղի բնակիչները Սարաևոն զարդարել են Թուրքիայի դրոշներով ու վանկարկել «Թուրքիա»:
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի - Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բոսնիա և Հերցեգովինայի նախագահ, բոսնիական «Դեմոկրատական գործողություններ» կուսակցության առաջնորդ Բաքիր Իզետբեգովիչի դստեր` Յասմինայի հարսանիքի քավորն է դարձել։ Տեղեկությունը հայտնում է Radiosarajevo- ն` հավելելով, որ փեսան գործարար Չամիլ Հումաչկիչն է։
Թուրք առաջնորդը Սարաևո հարսանեկան արարողության է ժամանել ընտանիքի անդամների հետ, ու ամբողջ օրը եղել է տեղի լրատվականների ուշադրության կենտրոնում։
Տեղացիները Էրդողանին, նրա կնոջը, որդուն ու հարսին դիմավորել են «Թուրքիա՛, Թուրքիա՛» վանկարկելով, իսկ մայրաքաղաքի փողոցները զարդարված են եղել Թուրքիայի դրոշներով։
Տեղական լրատվամիջոցները նշում են, որ հարսանիքն անցկացվել է շարիաթի կանոններին համապատասխան։
Նկատենք, որ Բաքիր Իզեթբեգովիչը համարվում է Բոսնիա և Հերցեգովինայի ամենաազդեցիկ մահմեդական քաղաքական գործիչներից մեկը:
Էրդողանների և Իզեթբեգովիչների բարեկամական հարաբերությունները պահպանվում են ոչ միայն ընտանիքի ավագ անդամների, այլև նրանց երեխաների միջև: