https://arm.sputniknews.ru/20210827/ayd-janaparhi-vorosh-hatvatsner-adrbejanakan-xsh-taracqumenin-kerobyan-28800998.html
Այդ ճանապարհի որոշ հատվածներ ադրբեջանական ԽՍՀ տարածքում էին. Քերոբյանը` Գորիս-Կապանի մասին
Այդ ճանապարհի որոշ հատվածներ ադրբեջանական ԽՍՀ տարածքում էին. Քերոբյանը` Գորիս-Կապանի մասին
Sputnik Արմենիա
Վահան Քերոբյանը նշեց նաև, որ Սյունիքի գյուղերի պարենային հարցերը լուծվում են. այսօր պարենային անվտանգության թեմայով խորհրդակցություն են արել։ 27.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-27T13:03+0400
2021-08-27T13:03+0400
2021-08-27T13:05+0400
հայաստան
վահան քերոբյան
սյունիք
ճանապարհ
ադրբեջան
սնունդ
սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/06/28580760_0:0:1600:901_1920x0_80_0_0_7901dfa8c61060c239b3d9e1f2874605.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Էկոնոմիկայի նախարարության կազմում գործող պարենային անվտանգության վարչությունն այսօր նիստ է գումարել` ադրբեջանցի զինվորների կողմից փակված Գորիս-Կապան ճանապարհի հետևանքով այդ շրջանների բնակիչների պարենային հարցերը լուծելու համար։ Կառավարության նիստերից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։«Քննարկել ենք նաև ՀՀ–ի պարենային անվտանգության հարցը, նախանշել ենք ծրագիր, որպեսզի պարենային անվտանգությունն ուժեղացնենք` այդ ոլորտում որևէ խնդիր չունենալու համար։ Այս պահին Սյունիքի գյուղերը ստանում են սնունդ»,–ասաց Քերոբյանը։Հարցին, թե ռուս սահմանապահնե՞րն են սնունդ տանում` Քերոբյանը դրական պատասխան տվեց` ասելով, որ դա էլ ճանապարհներից մեկն է։ Բայց, նրա խոսքով, շրջանցող ճանապարհի միջոցով են փորձում այդ հարցը լուծել։Նախարարը նշեց, որ ամեն բնակավայրի առումով գիտակ չէ, բայց թիմն աշխատում է այդ ուղղությամբ։ «Սովետական միության այն սահմանները, որոնք եղել են մինչև ԽՍՀՄ փլուզումը, այդ ճանապարհի որոշ հատվածներ ընկնում են ադրբեջանական ԽՍՀ տարածքում` դուք էլ լավ գիտեք»,–ասաց Քերոբյանը` հավելելով, որ խոսքը 1988-ի քարտեզի մասին է։Ի պատասխան լրագրողները նշեցին, որ նախարարը ծանո՞թ չէ մինչև 1930-ականների քարտեզների գոյությանը` Քերոբյանը նշեց, որ, ոչ, ինքը դրա մասնագետը չէ։Ինչպես արդեն տեղեկացրել ենք` օգոստոսի 25-ին ադրբեջանցի զինվորականները փակել են Կապան-Գորիս ավտոմայրուղու Կարմրաքար-Շուռնուխ հատվածի երթևեկությունը:Տարածքում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են։ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է, որ աշխատանքներ են տարվում ավտոմայրուղում երթևեկությունը վերականգնելու ուղղությամբ:Օգոստոսի 26–ին հակառակորդի զինվորականները փակել են Գորիս-Որոտան հատվածը։Հենց Գորիսում իրավիճակն այժմ ընդհանուր առմամբ հանգիստ է, սակայն Քարահունջ գյուղից դեպի Որոտան, Շուռնուխ, ինչպես նաև Կապանի ճանապարհներն ամբողջությամբ փակ են։Հետագա գործողությունների և ծրագրերի մասին ոչ ոք չգիտի, տեղի բնակիչները նույնպես որևէ տեղեկություն չունեն։ Տեղում են հայ և ռուս սահմանապահները։Ադրբեջանական կողմի հետ բանակցությունները շարունակվում են. Շուռնուխի գյուղապետԿապանի համայնքապետ Գևորգ Պարսյանն այսօր առավոտյան Sputnik Արմենիային ասել է, որ ճանապարհների բացման բանակցությունները դեռ չեն վերսկսվել։
https://arm.sputniknews.ru/20210827/goris-kapan-mayruxu-shurj-banakcutyunnery-bardacelen-28800822.html
սյունիք
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/06/28580760_118:0:1541:1067_1920x0_80_0_0_a04d8630f062f0b732e8dfdb2dadb4e3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վահան քերոբյան, սյունիք, ճանապարհ, ադրբեջան, սնունդ, սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում
հայաստան, վահան քերոբյան, սյունիք, ճանապարհ, ադրբեջան, սնունդ, սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում
Այդ ճանապարհի որոշ հատվածներ ադրբեջանական ԽՍՀ տարածքում էին. Քերոբյանը` Գորիս-Կապանի մասին
13:03 27.08.2021 (Թարմացված է: 13:05 27.08.2021) Վահան Քերոբյանը նշեց նաև, որ Սյունիքի գյուղերի պարենային հարցերը լուծվում են. այսօր պարենային անվտանգության թեմայով խորհրդակցություն են արել։
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Էկոնոմիկայի նախարարության կազմում գործող պարենային անվտանգության վարչությունն այսօր նիստ է գումարել` ադրբեջանցի զինվորների կողմից փակված Գորիս-Կապան ճանապարհի հետևանքով այդ շրջանների բնակիչների պարենային հարցերը լուծելու համար։ Կառավարության նիստերից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Քննարկել ենք նաև ՀՀ–ի պարենային անվտանգության հարցը, նախանշել ենք ծրագիր, որպեսզի պարենային անվտանգությունն ուժեղացնենք` այդ ոլորտում որևէ խնդիր չունենալու համար։ Այս պահին Սյունիքի գյուղերը ստանում են սնունդ»,–ասաց Քերոբյանը։
Հարցին, թե ռուս սահմանապահնե՞րն են սնունդ տանում` Քերոբյանը դրական պատասխան տվեց` ասելով, որ դա էլ ճանապարհներից մեկն է։ Բայց, նրա խոսքով, շրջանցող ճանապարհի միջոցով են փորձում այդ հարցը լուծել։
Նախարարը նշեց, որ ամեն բնակավայրի առումով գիտակ չէ, բայց թիմն աշխատում է այդ ուղղությամբ։ «Սովետական միության այն սահմանները, որոնք եղել են մինչև ԽՍՀՄ փլուզումը, այդ ճանապարհի որոշ հատվածներ ընկնում են ադրբեջանական ԽՍՀ տարածքում` դուք էլ լավ գիտեք»,–ասաց Քերոբյանը` հավելելով, որ խոսքը 1988-ի քարտեզի մասին է։
Ի պատասխան լրագրողները նշեցին, որ նախարարը ծանո՞թ չէ մինչև 1930-ականների քարտեզների գոյությանը` Քերոբյանը նշեց, որ, ոչ, ինքը դրա մասնագետը չէ։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք` օգոստոսի 25-ին ադրբեջանցի զինվորականները փակել են Կապան-Գորիս ավտոմայրուղու Կարմրաքար-Շուռնուխ հատվածի երթևեկությունը:
Տարածքում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են։ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է, որ աշխատանքներ են տարվում ավտոմայրուղում երթևեկությունը վերականգնելու ուղղությամբ:Օգոստոսի 26–ին հ
ակառակորդի զինվորականները փակել են Գորիս-Որոտան հատվածը։Հենց Գորիսում իրավիճակն այժմ ընդհանուր առմամբ հանգիստ է, սակայն Քարահունջ գյուղից դեպի Որոտան, Շուռնուխ, ինչպես նաև Կապանի ճանապարհներն ամբողջությամբ փակ են։
Հետագա գործողությունների և ծրագրերի մասին ոչ ոք չգիտի, տեղի բնակիչները նույնպես որևէ տեղեկություն չունեն։ Տեղում են հայ և ռուս սահմանապահները։
Կապանի համայնքապետ Գևորգ Պարսյանն այսօր առավոտյան
Sputnik Արմենիային ասել է, որ ճանապարհների բացման բանակցությունները դեռ չեն վերսկսվել։