00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոչ ոքի, որն «Ալաշկերտին» «ուղարկեց» Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլ

© Sputnik / Asatur YesayantsОтветный матч раунда плей-офф Лиги Европы между командами "Алашкерт" и "Рейнджерс" (26 августа 2021). Еревaн
Ответный матч раунда плей-офф Лиги Европы между командами Алашкерт и Рейнджерс (26 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 26.08.2021
Բաժանորդագրվել
Անկախ «Ալաշկերտ» - «Ռեյնջերս» դիմակայության վերջնական արդյունքից, Հայաստանի գործող չեմպիոնը ապահովել էր իր տեղը ՈւԵՖԱ-ի հովանո ներքո անցկացվող եվրոգավաթներից մեկի՝ Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության խմբային փուլում։ Բայց Եվրոպայի լիգայի խմբային փուլը ավելի բարձր կարգի է գնահատվում, և դրա համար պայքարեցին Հայաստանի և Շոտլանդիայի չեմպիոնները։
Перепалка между армянскими и шотландскими футбольными болельщиками - Sputnik Արմենիա, 1920, 26.08.2021
«Ալաշկերտի» ու «Ռենջերսի» երկրպագուները մարզադաշտում շշեր են նետել միմյանց վրա. տեսանյութ
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik. Եվրոպայի լիգայի փլեյ օֆֆ-ի պատասխան խաղում «Ալաշկերտը» ոչ-ոքի՝ 0։0 ավարտեց հանդիպումը շոտլանդական «Ռեյնջերսի» հետ և երկու խաղերի արդյունքում պարտվեց, բայց Հայաստանի չեմպիոնը կխաղա Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում։

Առաջին կեսը

Այն, որ «Ալաշկերտին» հեշտ խաղ չէր սպասվում, հասկանալի էր խաղից առաջ։ «Ռեյնջերսը» առաջին խաղակեսում ապացուցեց, որ չնայած զգալի կորուստներին՝ Շոտլանդիայի բազմակի չեմպիոնը կարգով շատ բարձր է։ Հայկական թիմը համարձակ էր գործում, բայց առջևի գծում հիմնականում հույսը կապում էր Ժոզե Էմբալոյի հետ, որը խաղից դուրս վիճակում էր հայտնվում համարյա միշտ։ Ամեն դեպքում մերոնք սպառնալիքներ ստեղծում էին, բայց հյուրերը դրան պատասխան ռեալ գոլային պահեր ունեցան։
Մրցակցի ճամբարում կատարվածն առավելություն չի մեզ համար. «Ալաշկերտի» մարզիչը` խաղի մասին
Իսկ մինչև ընդմիջում Ջեյմս Սանթոսի անբացատրելի մոտեցումը խաղային դրվագին «Ալաշկերտին» թողեց տասը ֆուտբոլիստներով։ «Ռեյնջերսի» դարպասապահը տիրեց գնդակին, իսկ Սանթոսը արագության տակ չհասցրեց արգելակել ու հարվածեց դարպասապահի գլխին։ Երկրորդ դեղին ու հետևաբար կարմիր քարտը փաստացի այն արդյունքն էր, որին հասավ մեր թիմը մինչև ընդմիջում։

Թեթև իրարանցում տրիբունայում

Կրկնվեց առաջին խաղի պատմությունը, բայց լրիվ հակառակ կողմից։ Առաջին խաղում սեփական հարկի տակ տասը ֆուտբոլիստներով մնացած «Ռեյնջերսը» կարողացավ կորզել հաղթանակը։ Հիմա էլ «Ալաշկերտը» պետք է ապացուցեր, որ կարող է փոքր սխրանք գործել։ Սակայն մինչև ընդմիջում խաղին վերաբերվող իրադարձություները կարճ ժամանակով տեղափոխվեցին տրիբունա։ Հայ և շոտլանդացի ֆաների միջև թեթև բախում տեղի ունեցավ, որը անվտանգոյյթան աշխատակիցները կարճ ժամանակում հարթեցին։

Էմբալոյի շանսերը

Հանդիպման 55-րդ րոպեին Էմբալով պարտավոր էր առաջ մղել «Ալաշկերտին»։ Բայց հարձակվողը դիպուկ հարվածել չկարողացավ ու հետո դա փորձեց բացատրել, որ խոտածածկի վատ որակը խանգարեց իրեն։ Քիչ անց Էմբալոն արագ հակագրոհը ավարտելիս արդեն դիպուկ ու ուժեղ հարվածեց, բայց ուղիղ դարպասապահի վրա։ Մեր թիմի հիմնական զենքը այս խաղում հաջողության հասնելու համար դարձավ հակագրոհը։

Տասը 11-ի դիմաց

Матч отборочного турнира ЧМ по футболу между сборными Армении и Румынии (31 марта 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 15.08.2021
Ինչպիսի մարզավիճակով են մոտենում հավաքականի ֆուտբոլիստներն ընտրական առաջիկա խաղերին
«Ռեյնջերսի» թվային առավելությունը խաղադաշտում չզգացվեց։ Դրա հիմնական պատճառը «Ալաշկերտի» ֆուտբոլիստներն էին, որոնք ոչ միայն կարողանում էին լավ պաշտպանվել, այլև ձեռքից բաց չէին թողնում հակագրոհելու հնարավորությունը։ Մեր թիմը արեց հնարավորինը ուժեղ մրցակցին հաղթելու համար, բայց գլխից վեր թռնել չհաջողվեց՝ 0։0, և պայքարը Եվրոպայի լիգայի խմբային փուլում կշարունակի «Ռեյնջերսը»։ Մենք կխաղանք այլ մրցաշարում։

«Ալաշկերտի» մրցակիցը՝ «Ռեյնջերս»

«Ալաշկերտի» մրցակիցը Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության փլեյ օֆֆ-ում՝ «Ռեյնջերսը», հարուստ պատմություն ունեցող ակումբ է։ «Ռեյնջերսը» համաշխարհային ֆուտբոլային քարտեզի վրա հայտնվել է 19-րդ դարի վերջին՝ 1872-ին։ Հիմնադրումից հետո մինչև օրս Շոտլանդիայի ամենատիտղոսակիր թիմն է, որը 55 անգամ դարձել է իր երկրի չեմպիոն, 33 անգամ նվաճել Շոտլանդիայի գավաթը։ Եվրոպական մրցասպարեզում Չեմպիոնների լիգայի կամ Եվրոպայի լիգայի համարյա մշտական մասնակից է։ Առաջին մեծ հաջողությունը միջազգային մրցասպարեզում տոնել է 1971/72 մրցաշրջանում, երբ Գավաթակիրների գավաթի խաղարկության եզրափակիչում հաղթելով Մոսկվայի «Դինամոյին»՝ դարձել է մրցաշարի հաղթող։
Գավաթակիրների գավաթի խաղարկությունում ևս երկու անգամ խաղացել է եզրափակիչում՝ 1960/61 և 1966/67 թվականներին։ Բայց եզրափակիչներում զիջել է իտալական «Ֆիորենտինային» և Մյունխենի «Բավարիային»։ 1959/60 մրցաշրջանում Չեմպիոնների գավաթի (ներկայիս Չեմպիոնների լիգա) հասել է կիսաեզրափակիչ, որտեղ պարտվել է Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»։ 2007/08 մրցաշրջանում էլ հասել է ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ պարտվել է Սանկտ Պետերբուրգի «Զենիթին»։
Խոակին Կապառոսը վերջին շտկումներն է անում խաղադաշտում. հավաքական է հրավիրվել 27 ֆուտբոլիստ
2021 թվականի մարտի 7-ին ապահովել է չեմպիոնական հերթական տիտղոսը Շոտլանդիայում՝ մնալով անպարտելի ամբողջ առաջնությունում ու վաստակել 102 միավոր, ինչը ռեկորդ է այդ երկրի ֆուտբոլային պատմության համար։
Լրահոս
0