https://arm.sputniknews.ru/20210826/spanutyan-pordz-gyumrium-28793854.html
Սպանության փորձ Գյումրիում. երիտասարդը կացնով հարձակում է գործել, ապա նկարել և տարածել այն
Սպանության փորձ Գյումրիում. երիտասարդը կացնով հարձակում է գործել, ապա նկարել և տարածել այն
Sputnik Արմենիա
«Ազգային արժեք» ակումբի անդամները նշում են, որ սպանության փորձը քաղաքական դրդապատճառով է արվել։ 26.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-26T18:25+0400
2021-08-26T18:25+0400
2021-08-26T20:35+0400
հասարակություն
հայաստան
պատահարներ
գյումրի
սպանություն
տեսանյութ
համացանց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/1a/28793588_0:84:1601:984_1920x0_80_0_0_d80f99d2636872cf565cda43776fd531.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. «Ազգային արժեք» ակումբի «Գյումրին կըռնա» քաղաքակրթական շարժման անդամ Արմեն Ներսիսյանի հանդեպ սպանության փորձ է կատարվել։ Տեղեկությունն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեցին «Գյումրին կըռնա» շարժման անդամները` պնդելով, որ սպանության փորձը կատարվել է քաղաքական դրդապատճառներով:Ըստ ակումբի անդամների` սադրիչը կացնով հարձակվել է Ներսիսյանի վրա, նկարել ու ինքն էլ գործողությունը համացանցում տարածել:Կադր` տարածած տեսանյութից
«Խիստ ցավալի դեպք է, որն անմիջականորեն կապված է այսօր քաղաքական դաշտում տեղի ունեցող պրոցեսների, ԱԺ-ում տեղի ունեցող ծեծկռտուքների և ներհասարակական մթնոլորտի հետ»,- նշեց ակումբի անդամ Վարդան Սրտաշյանը։Նա պատմեց, որ ամեն ինչ սկսվել է իրենց մասնակցությամբ հեռուստահաղորդաշարի հղման տակ մի երիտասարդի վիրավորական արտահայտություններով մեկնաբանությունից: Ակումբի անդամներին հաջողվում է պարզել երիտասարդի ինքնությունը: Երիտասարդի հետ հեռախոսազրույցի արդյունքում պարզվում է, որ նա կողմ չէ «Ազգային արժեք»-ի քաղաքական հայացքներին:«Մենք որոշեցինք հանդիպել և զրույցել: Թեև վիրավորանքը հիմնականում ուղղված էր ինձ ու Վարդան Գրիգորյանին, բայց որպես ավագ ընկեր, Արմեն Ներսիսյանն ինքը որոշեց գնալ և հարցը հարթել, սակայն երիտասարդը մեքենայից իջնելիս կացինը ձեռքին հարձակվեց Ներսիսյանի վրա և փորձեց հարվածներ հասցնել: Այդ ընթացքում Ներսիսյանի ձեռքը վնասվեց: Ավելի լուրջ կլիներ ամեն ինչ, եթե մենք չիջնեինք մեքենաներից ու չփորձեիքն միջամտել»,-պատմում է Վարդան Սրտաշյանը։Դաժան սպանություն Երևանում. 33–ամյա տղամարդը 34–ամյա կնոջը դանակի մոտ 10 հարված է հասցրելՆրա խոսքով` մի քանի օր անց, այդ երիտասարդը, փորձելով ընկերների մոտ գլուխ գովալ, դեպքի տեսագրությունը՝ մեքենայի տեսագրող սարքի արած, տարածել է:«Չգիտեմ, թե որ ուժին է հարում, բայց ինքն իրեն դրել է «հեղափոխության պաշտպանի» տեղը»,-նշեց Արմեն Ներսիսյանը՝ գործողությունը սադրանք որակելով:Արմեն Ներսիսյանը
Նրա խոսքով` իրենց նպատակը ոչ թե մարդուն պատժելն է, այլ ցույց տալ, որ նրա արածը հերոսություն չէ։ «Երիտասարդը մտածում է, թե հերոսություն է արել։ Նա ոչ միայն ինքն է նկարել կացինով հարձակվելու գործընթացը, այլ նաև հաջորդիվ տարածել է համացանցում՝ «Ազգային արժեք» -ի էջերի տակ»,–ասաց նա:Բանախոսները վերջում նշեցին, որ այս դեպքն իրենց հետ չի պահի իրենց կարծիքը հայտնելուց, ավելին` իրենք ամրապնդվել և ավելի վճռական են դարձել: «Ազգային արժեք»-ի ներկայացուցիչները վստահեցրին, որ իրավապահ համակարգը եղելությունից արդեն տեղյակ է՝ քանի որ տեսանյութը համացանցում է։
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/1a/28793588_88:0:1511:1067_1920x0_80_0_0_a40ab67f0793c715da80ddc0fe6fc691.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հասարակություն , հայաստան, պատահարներ, գյումրի, սպանություն, տեսանյութ, համացանց
հասարակություն , հայաստան, պատահարներ, գյումրի, սպանություն, տեսանյութ, համացանց
Սպանության փորձ Գյումրիում. երիտասարդը կացնով հարձակում է գործել, ապա նկարել և տարածել այն
18:25 26.08.2021 (Թարմացված է: 20:35 26.08.2021) «Ազգային արժեք» ակումբի անդամները նշում են, որ սպանության փորձը քաղաքական դրդապատճառով է արվել։
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. «Ազգային արժեք» ակումբի «Գյումրին կըռնա» քաղաքակրթական շարժման անդամ Արմեն Ներսիսյանի հանդեպ սպանության փորձ է կատարվել։ Տեղեկությունն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեցին «Գյումրին կըռնա» շարժման անդամները` պնդելով, որ սպանության փորձը կատարվել է քաղաքական դրդապատճառներով:
Ըստ ակումբի անդամների` սադրիչը կացնով հարձակվել է Ներսիսյանի վրա, նկարել ու ինքն էլ գործողությունը համացանցում տարածել:
Կադր` տարածած տեսանյութից
«Խիստ ցավալի դեպք է, որն անմիջականորեն կապված է այսօր քաղաքական դաշտում տեղի ունեցող պրոցեսների, ԱԺ-ում տեղի ունեցող ծեծկռտուքների և ներհասարակական մթնոլորտի հետ»,- նշեց ակումբի անդամ Վարդան Սրտաշյանը։
Նա պատմեց, որ ամեն ինչ սկսվել է իրենց մասնակցությամբ հեռուստահաղորդաշարի հղման տակ մի երիտասարդի վիրավորական արտահայտություններով մեկնաբանությունից: Ակումբի անդամներին հաջողվում է պարզել երիտասարդի ինքնությունը: Երիտասարդի հետ հեռախոսազրույցի արդյունքում պարզվում է, որ նա կողմ չէ «Ազգային արժեք»-ի քաղաքական հայացքներին:
«Մենք որոշեցինք հանդիպել և զրույցել: Թեև վիրավորանքը հիմնականում ուղղված էր ինձ ու Վարդան Գրիգորյանին, բայց որպես ավագ ընկեր, Արմեն Ներսիսյանն ինքը որոշեց գնալ և հարցը հարթել, սակայն երիտասարդը մեքենայից իջնելիս կացինը ձեռքին հարձակվեց Ներսիսյանի վրա և փորձեց հարվածներ հասցնել: Այդ ընթացքում Ներսիսյանի ձեռքը վնասվեց: Ավելի լուրջ կլիներ ամեն ինչ, եթե մենք չիջնեինք մեքենաներից ու չփորձեիքն միջամտել»,-պատմում է Վարդան Սրտաշյանը։
Նրա խոսքով` մի քանի օր անց, այդ երիտասարդը, փորձելով ընկերների մոտ գլուխ գովալ, դեպքի տեսագրությունը՝ մեքենայի տեսագրող սարքի արած, տարածել է:
«Չգիտեմ, թե որ ուժին է հարում, բայց ինքն իրեն դրել է «հեղափոխության պաշտպանի» տեղը»,-նշեց Արմեն Ներսիսյանը՝ գործողությունը սադրանք որակելով:
Նրա խոսքով` իրենց նպատակը ոչ թե մարդուն պատժելն է, այլ ցույց տալ, որ նրա արածը հերոսություն չէ։ «Երիտասարդը մտածում է, թե հերոսություն է արել։ Նա ոչ միայն ինքն է նկարել կացինով հարձակվելու գործընթացը, այլ նաև հաջորդիվ տարածել է համացանցում՝ «Ազգային արժեք» -ի էջերի տակ»,–ասաց նա:
Բանախոսները վերջում նշեցին, որ այս դեպքն իրենց հետ չի պահի իրենց կարծիքը հայտնելուց, ավելին` իրենք ամրապնդվել և ավելի վճռական են դարձել: «Ազգային արժեք»-ի ներկայացուցիչները վստահեցրին, որ իրավապահ համակարգը եղելությունից արդեն տեղյակ է՝ քանի որ տեսանյութը համացանցում է։