00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մե՞նք ենք վիճարկելի դարձրել, ո՛չ». Փաշինյանը Որոտան– Շուռնուխի համար մեղադրեց նախկիններին

© Sputnik / Asatur YesayantsПремьер-министр Никол Пашинян на очередном заседания Парламента (25 августа 2021). Еревaн
Премьер-министр Никол Пашинян на очередном заседания Парламента (25 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 26.08.2021
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում դիմեց դահլիճում ներկա նախկին իշխանության ներկայացուցիչ` ընդդիմադիր խմբակցությունների անդամներին։
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik. Այն մասին, որ Գորիս– Կապան հատվածում կան խնդիրներ ու կարող են ծագել տրանսպորտային լոգիստիկ բարդություններ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է դեռ 2020թ–ի իր ուղերձում։ Այս մասին այսօր ԱԺ–ում իր ելույթում խոսելով Սյունքիում ծագած խնդրի ու ներկա իրավիճակի մասին, հիշեցրեց ինքը` Փաշինյանը։
«Դեկտեմբերի 19-ին ես հանդես եմ եկել ուղերձով, ասել եմ , որ Գորիս–Կապան հատվածում մենք խնդիր ունենք, և, ըստ էության, ասել եմ հետագայում, որ մենք ամբողջությամբ այդ պատասխանատվությունը կրում ենք»,– ասաց նա։
Փաշինյանը նաև շեշտեց, որ նույն ուղերձում ինքը հայտարարել էր, որ ճանապարհային խնդիրները լուծեու համար անհրաժեշտ է ունենալ եռակողմ փաստաթուղթ։
Глава администрации села Шурнух Акоп Аршакян показывает карту (18 декабря 2020). - Sputnik Արմենիա, 1920, 26.08.2021
Ադրբեջանական կողմի հետ բանակցությունները շարունակվում են. Շուռնուխի գյուղապետ
«Հիմա դուք ինձ կհարցնեք` մենք ունեցա՞նք եռակողմ փաստաթուղթ։ Ո՛չ, չունեցանք։ Փոխարենը ՊՆ–ն դեկտեմբերի 19-ին հայտարարություն տարածեց, որտեղ ասվում էր. «Սյունիքի մարզի Գորիս–Կապան ավտոճանապարհի 21կմ–անոց հատվածը որոշ տեղերում անցնում է վիճարկելի տարածքով։ Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության` Գորիս–Դավիթ Բեկ ճանապարհային հատվածում երթևեկության անխափան կազմակերպման նկատառումով տեղակայվում են ռուս սահմանապահ ուժեր։ Գորիս Կապան ավտոճանապարհի անվտանգությունը, որն անցնում է վիճարկելի տարածքով, կապահովվի ռուս սահմանապահների միջոցով»,– ասաց Փաշինյանը` մեջբերելով ՊՆ–ի փաստաթուղթը։
Ինչ վերաբերում է «վիճարկելի» եզրույթին, Փաշինյանը պարզաբանեց, որ այդ հատվածը վիճարկելի է դարձել «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքով։ Բացի այդ, Փաշինյանը նաև հիշեցրեց, որ դեռ 2010թ–ին նախագծված Հյուսիս–հարավ ճանապարհը չէր անցնում Որոտան–Շուռնուխ հատվածով։
Վարչապետը պաշտոնապես հերքեց Ադրբեջանի տարածած տեղեկությունները
«Բա որ դուք Հյուսիս–հարավի նախագիծը կազմում էիք, ինչո՞ւ Հյուսիս–հարավ ճանապարհը չէր անցնում Որոտան– Շուռնուխ հատվածով։ Այլ նախագծված է այնպես, որ պետք է թունելներ կառուցվեն, որը նախագիծը մի քանի տոկոսով թանկացնում է։ Բա ինչո՞ւ չեք տարել նախագիծն այդ կողմով։ Մե՞նք ենք վիճարկելի դարձրել։ Ո՛չ»,– ասաց Փաշինյանը` դիմելով դահլիճում ներկա նախկին իշխանության ներկայացուցիչ` ընդդիմադիր խմբակցույունների անդամներին։
Омбудсмен Арман Татоян во время сбора фактов по обстрелу со стороны Азербайджана в районе села Верин Шоржа (29 июля 2021). Гегаркуник - Sputnik Արմենիա, 1920, 26.08.2021
Ադրբեջանցի զինվորների արարքները հանցավոր են․ ՀՀ ՄԻՊ-ը՝ Գորիս-Կապան ճանապարհը փակելու մասին
Վարչապետը նաև հայտարարեց, որ Հյուսիս–հարավ ճանապարհի նախագծում չի նախատեսվել նաև Երասխ–Տիգրանակերտ–Զանգակատուն հատվածը։ Նրա խոսքով` այսօր բարձրացվվում է անկլավների փոխանակման խնդիրը, մինչդեռ տարիներ առաջ այդ հատվածը ինչ–որ անհայտ պատճառներով դուրս է թողնվել ճանապարհաշինական նախագծից։
Հիշեցնենք` ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն այսօր հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ օգոստոսի 25-ին ժամը 23:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: Նշված հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են: Աշխատանքներ են իրականացվում ճանապարհը բացելու, մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ:
Ինչու Վարդենիսը, Ծաղկաձորը թուրքերեն անուններ ունեին. նույնկերպ Բաքվի Արմենքենդին էլ ՀՀ է
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը սրվել է մայիսի 12-ից։ Ադրբեջանցի զինվորականները գտնվում են Սև լճի շրջանում ՝ փորձելով ամրանալ այստեղ հայկական տարածքների հաշվին։ Նման իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում ՝ Վարդենիսի մոտակայքում։
Հայ զինծառայողներն ադրբեջանցի զինծառայողի վրա չեն հարձակվել. ՊՆ-ն հերքում է
Լարվածության ևս մեկ օջախ Արարատի մարզի Երասխ գյուղի մոտակայքում է։ Այդ հատվածներում պարբերաբար տեղի են ունենում միջադեպեր, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։
Լրահոս
0