https://arm.sputniknews.ru/20210826/jamil-babaev-martakert-varchakan-xekavar-28788993.html
Ջամիլ Բաբաևը երկու օր անցկացրել է քաղաքի տարբեր տներում. մանրամասներ Մարտակերտի դեպքից
Ջամիլ Բաբաևը երկու օր անցկացրել է քաղաքի տարբեր տներում. մանրամասներ Մարտակերտի դեպքից
Sputnik Արմենիա
Մարտակերտի վարչական ղեկավարը նշեց, որ ադրբեջանցի զինծառայողը մինչև ձերբակալվելը անչափահաս երեխաներին մոտ 2 ժամ փակի տակ է պահել։ 26.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-26T13:50+0400
2021-08-26T13:50+0400
2021-09-12T18:34+0400
ռադիո
մարտակերտ
ադրբեջանցի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/0b/24863190_0:137:1600:1041_1920x0_80_0_0_e53fbd23c432c8abc7218fa0f7a218ea.jpg
Ադրբեջանցի զինծառայողն անչափահաս երեխաներին մոտ 2 ժամ փակի տակ է պահել. մանրամասներ` Մարտակերտի միջադեպից
Sputnik Արմենիա
Ադրբեջանցի զինծառայողն անչափահաս երեխաներին մոտ 2 ժամ փակի տակ է պահել. մանրամասներ` Մարտակերտի միջադեպից
Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ջամիլ Բաբաևը մինչև ձերբակալվելը երկու օր անցկացրել է ԱՀ Մարտակերտ քաղաքի տարբեր տներում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Մարտակերտի վարչական ղեկավար Արսեն Ավանեսյանը։Վարչական ղեկավարի խոսքով`օգոստոսի 23-ին գիշերել է Տերյան փողոցի չբնակեցված տներից մեկում, իսկ օգոստոսի 24-ի լույս 25-ի գիշերը ներխուժել է արդեն բնակեցված տներից մեկի նկուղ, օգտվել այնտեղ եղած պահածոներից։ Առավոտյան, երբ ընտանիքի անդամներն արդեն տանը չեն եղել, բարձրացել է տուն։«Տան անդամները գիշերը ինչ-որ ձայներ են լսել, բայց կարծել են` շուն է կամ կատու, և ուշադրություն չեն դարձրել։ Ընտանիքի հայրն աշխատում է Մարտակերտի ոսկու հանքում, մայրը` հիվանդանոցում։ Սովորականի նման առավոտյան ամուսիններն աշխատանքի են գնացել, իսկ երեխաները դուրս են եկել բակ խաղալու»,- պատմեց նա։Երբ ընտանիքի երկու անչափահաս տղաները վերադարձել են տուն, տեսել են տանը ադրբեջանցի զինծառայողին, որն ամիջապես դանակով սպառնացել է անչափահաս եղբայրներին, հետո ժեստերով հասկացրել, որ ուտելիք է ուզում։ Երեխաները հաց ու ջուր են տվել թշնամու զինծառայողին։Բարեբախտաբար ոստիկանները ժամանակին տեղ են հասել, ադրբեջանցի զինծառայողին ձերբակալել։Բաբաևը ծնվել է 2001 թվականին։ Ավանեսյանի խոսքով` Ադրբեջանի ԶՈւ-ում ժամկետային զինծառայությունն ավարտելուց հետո անցել է պայմանագրային ծառայության։ Հարցաքննության ժամանակ ադրբեջանցի զինծառայողն ասել է, որ Մատաղիսի մարտական գործողություններին մասնակցելու համար արժանացել է մեդալի, ներգրավված է եղել նաև Շուշիի գրավման մարտերում։Տուն ներխուժելու պահին ձեռքին փոքրիկ դանակ է եղել։ Բաբաևի հոգեկան վիճակի մասին Ավանեսյանը դժվարանում է որևէ բան ասել։ Միայն գիտի, որ ձերբակալվածը գտնվում է բժիշկների վերահսկողության տակ։Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե Մարտակերտում ձերբակալված ադրբեջանցի զինծառայողը փախել է հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունքից:Գերատեսչության վարկածով՝ զինծառայող Ջամիլ Բաբաևը ինքնակամ լքել է Գյանջայի հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունքը և անցել ռուս խաղաղապահների կողմից վերահսկվող տարածք: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել։Հիշեցնենք, որ Մարտակերտում ձերբակալված ադրբեջանցի զինծառայողը ներկայում գտնվում է Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունում:Հարուցվել է քրեական գործ՝ սահմանն ապօրինի հատելու, անչափահասների նկատմամբ սպանության սպառնալիքի և լրտեսության ակնհայտ հատկանիշներով, կատարվում է քննություն:Ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը․ ԱԱԾ
https://arm.sputniknews.ru/20210826/martakert-adrbejanci-tun-28786214.html
https://arm.sputniknews.ru/20210826/martakert-adrbejanci-sparnal-erexaner-28786460.html
մարտակերտ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/0b/24863190_0:62:1600:1068_1920x0_80_0_0_44019ee0d59d89f40d6e225165d7b597.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարտակերտ, ադրբեջանցի
Ջամիլ Բաբաևը երկու օր անցկացրել է քաղաքի տարբեր տներում. մանրամասներ Մարտակերտի դեպքից
13:50 26.08.2021 (Թարմացված է: 18:34 12.09.2021) Մարտակերտի վարչական ղեկավարը նշեց, որ ադրբեջանցի զինծառայողը մինչև ձերբակալվելը անչափահաս երեխաներին մոտ 2 ժամ փակի տակ է պահել։
Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ջամիլ Բաբաևը մինչև ձերբակալվելը երկու օր անցկացրել է ԱՀ Մարտակերտ քաղաքի տարբեր տներում։
Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Մարտակերտի վարչական ղեկավար Արսեն Ավանեսյանը։
Վարչական ղեկավարի խոսքով`օգոստոսի 23-ին գիշերել է Տերյան փողոցի չբնակեցված տներից մեկում, իսկ օգոստոսի 24-ի լույս 25-ի գիշերը ներխուժել է արդեն բնակեցված տներից մեկի նկուղ, օգտվել այնտեղ եղած պահածոներից։ Առավոտյան, երբ ընտանիքի անդամներն արդեն տանը չեն եղել, բարձրացել է տուն։
«Տան անդամները գիշերը ինչ-որ ձայներ են լսել, բայց կարծել են` շուն է կամ կատու, և ուշադրություն չեն դարձրել։ Ընտանիքի հայրն աշխատում է Մարտակերտի ոսկու հանքում, մայրը` հիվանդանոցում։ Սովորականի նման առավոտյան ամուսիններն աշխատանքի են գնացել, իսկ երեխաները դուրս են եկել բակ խաղալու»,- պատմեց նա։
Երբ ընտանիքի երկու անչափահաս տղաները վերադարձել են տուն, տեսել են տանը ադրբեջանցի զինծառայողին, որն ամիջապես դանակով սպառնացել է անչափահաս եղբայրներին, հետո ժեստերով հասկացրել, որ ուտելիք է ուզում։ Երեխաները հաց ու ջուր են տվել թշնամու զինծառայողին։
«Երեխաները հաց, երշիկ են տվել, կերել է, հետո սուրճ է ուզել։ Դրանից հետո մոտ 2-2.5 ժամ տղաներին փակի տակ է պահել սենյակներից մեկում։ Այդ ընթացքում օգտվել է տան բաղնիքից, գուլպաները լվացել։ Քաղցը հագեցնելուց հետո Բաբաևը տղաներից մեկին ուղարկել է ծխախոտի։ Այդ ժամանակ էլ վերջինս զանգել է ոստիկանություն»,- պատմեց Մարտակերտի վարչական ղեկավարը։
Բարեբախտաբար ոստիկանները ժամանակին տեղ են հասել, ադրբեջանցի զինծառայողին ձերբակալել։
Բաբաևը ծնվել է 2001 թվականին։ Ավանեսյանի խոսքով` Ադրբեջանի ԶՈւ-ում ժամկետային զինծառայությունն ավարտելուց հետո անցել է պայմանագրային ծառայության։ Հարցաքննության ժամանակ ադրբեջանցի զինծառայողն ասել է, որ Մատաղիսի մարտական գործողություններին մասնակցելու համար արժանացել է մեդալի, ներգրավված է եղել նաև Շուշիի գրավման մարտերում։
Տուն ներխուժելու պահին ձեռքին փոքրիկ դանակ է եղել։ Բաբաևի հոգեկան վիճակի մասին Ավանեսյանը դժվարանում է որևէ բան ասել։ Միայն գիտի, որ ձերբակալվածը գտնվում է բժիշկների վերահսկողության տակ։
Նշենք, որ Ադրբեջանի
պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե Մարտակերտում ձերբակալված ադրբեջանցի զինծառայողը փախել է հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունքից:
Գերատեսչության վարկածով՝ զինծառայող Ջամիլ Բաբաևը ինքնակամ լքել է Գյանջայի հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունքը և անցել ռուս խաղաղապահների կողմից վերահսկվող տարածք: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել։
Հիշեցնենք, որ Մարտակերտում ձերբակալված ադրբեջանցի զինծառայողը
ներկայում գտնվում է Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունում:
Հարուցվել է քրեական գործ՝ սահմանն ապօրինի հատելու, անչափահասների նկատմամբ սպանության սպառնալիքի և լրտեսության ակնհայտ հատկանիշներով, կատարվում է քննություն: