https://arm.sputniknews.ru/20210826/barepoxumner-28797550.html
Բարեփոխումներ ՀՀ հատուկ ծառայությունում. ինչ է առաջարկվում, ու ինչ են ասում մասնագետները
Բարեփոխումներ ՀՀ հատուկ ծառայությունում. ինչ է առաջարկվում, ու ինչ են ասում մասնագետները
Sputnik Արմենիա
Փոփոխությունների առանցքային բաղադրիչը առանձին հետախուզական ծառայության ստեղծումն է։ Գիտակների կարծիքներն այս առիթով տարբերվում են։ 26.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-26T21:54+0400
2021-08-26T21:54+0400
2021-08-26T22:04+0400
հայաստան
հասարակություն
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
հետախուզում
https://cdn.am.sputniknews.ru/img/1846/80/18468011_0:0:1000:563_1920x0_80_0_0_b7bb37f3e613a58b35cd8b0a3ba4d03a.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik, Աշոտ Սաֆարյան. ԱԱԾ–ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հայտարարված կառուցվածքային փոփոխությունները փորձագետների և հատուկ ծառայությունների վետերանների կողմից ոչ միանշանակ են ընկալվում։ Ոմանք կարծում են, որ հետախուզության անջատումն ու անկախ հետախուզական ծառայության ստեղծումը ճիշտ որոշում կլինի։ Մյուսները պնդում են, որ հետախուզությունն ու հակահետախուզությունը պետք է պահպանել մեկ մարմնի կազմում, նշելով, որ Հայաստանի նման փոքր երկրների համար նման կոնֆիգուրացիան ավելի քիչ ծախսատար է և ավելի արդյունավետ։Ավելի վաղ Փաշինյանը կառավարության ծրագիրը, մասնավորապես անվտանգության ոլորտին առնչվող բաժինը, ներկայացնելիս հայտարարեց, որ առաջիկա տարիների ընթացքում նախատեսվում է ԱԱԾ–ի ենթակայությունից դուրս բերել հետախուզության ծառայությունն ու առանձին մարմին ստեղծել։ ԱԱԾ–ն պետք է հակահետախուզության, պետական սահմանների պահպանության և սահմանադրական կարգի պաշտպանության գործառույթներ իրականացնի։ Կփոփոխվի նաև քննչական համակարգը. ԱԱԾ–ն կոռուպցիայի դեմ պայքարով չի զբաղվի, դրա համար Հակակոռուպցիոն կոմիտե է ստեղծվում։Կառուցվածքային բարեփոխումները չի ողջունում ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատար, գեներալ–մայոր Միքայել Համբարձումյանը, որը կարծում է, որ արտաքին հետախուզության առանձին ծառայություն իրենց կարող են թույլ տալ Հայաստանից ավելի մեծ և ավելի հարուստ երկրները։«Արտաքին հետախուզության ծառայության առկայությունը բնորոշ է արտաքին շահերի համապատասխան լայն շրջանակ ունեցող մեծ պետություններին։ Մեր դեպքում նման լայն շրջանակ պարզապես չկա։ Կան երկրներ, որոնք մեր աշխատանքի հիմնական ուղղությունն են հանդիսանում, սակայն դրանց թիվն իրականում այդքան էլ մեծ չէ։ Բացի այդ, առանձին կառույցի ստեղծումը բյուրոկրատական մեծածավալ աշխատանք, մեծ ռեսուրսներ է պահանջում»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Համբարձումյանը։Ապրիլյանի ժամանակ հետախուզության հետ կապված խնդիր չի եղել. Օհանյանը հերքեց Սարգսյանի ասածըԸստ նրա`մեկ մեծ կառույցի ներսում ինչպես հետախուզություն, այնպես էլ հակահետախուզություն ունենալը լիովին հնարավոր է։ Այսօրվա ԱԱԾ–ն ուժեղ և կոմպակտ կառույց է, սակայն անհրաժեշտ է բարելավել աշխատակիցների սոցիալական պայմանները, բարձրացնել աշխատավարձը, բարձրակարգ մասնագետների օգնությամբ բարձրացնել կառավարչական մակարդակը և այլն։ Գեներալը համոզված է, որ անհրաժեշտ է կատարելագործել արդեն իսկ գործող մարմնի աշխատանքը, այլ ոչ թե ստեղծել նորը։Մի փոքր այլ կարծիք ունի ուժային կառույցների վետերան, վերլուծաբան Տիգրան Պետրոսյանը։ Նա անհրաժեշտ է համարում արտաքին հետախուզության առանձին ծառայության ստեղծումը` մեջբերելով առաջադեմ երկրների փորձը։ Նրա խոսքով` արտաքին հետախուզությունը մեկ մեծ կառույցի կազմում արդյունավետ էր միայն մի դեպքում` ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի։ Սակայն ՊԱԿ–ի ներսում հսկայական կառույց կար ի դեմս Առաջին գլխավոր վարչության։ Հենց այս վարչությունն էլ զբաղվում էր արտաքին հետախուզությամբ։ Սակայն արևմտյան, իսկ ավելի ուշ նաև ռուսական փորձը ցույց տվեց, որ արտաքին հետախուզությունը նախընտրելի է առանձնացնել։ Ռուսաստանի դեպքում նախկին ՊԱԿ–ի Առաջին գլխավոր վարչությունը վերակազմակերպվեց ու դարձավ Արտաքին հետախուզության ծառայություն, որը Դաշնային անվտանգության ծառայությունից առանձին է գործում։«Երբ հետախուզությունն ու հակահետախուզությունը գործում են մեկ կառույցի ներսում, այդ կառույցի կառավարումը բարդանում է, միշտ վտանգ կա, որ այդ ծառայություններից յուրաքանչյուրը դուրս կգա սեփական լիազորությունների և իրավասությունների շրջանակից։ Նման սցենարներից խուսափելի համար գերադասելի է դրանք առանձնացվեն»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Պետրոսյանը։Օրինակ, ԱՄՆ–ում Կենտրոնական հետախուզական վարչությունն իրավունք չունի 50 նահանգների սահմաններում որևէ գործունեություն ծավալել. դրա համար գոյություն ունի Հետաքննությունների դաշնային բյուրոն։Դառնալով Հայաստանին փորձագետը նշեց, որ վերջին տարիներին ԱԱԾ–ն դարձել է մի կառույց, որն առավել հաճախ զբաղվում է ՀԴՄ–ներ չտրամադրող անբարեխիղճ առևտրականներին և կանեփ աճեցնողներին բռնելով։ Անկասկած, այդ ամենն անել պետք է, բայց դրանով չպետք է զբաղվի ԱԱԾ–ն` վատնելով իր միջոցներն ու ռեսուրսները, համոզված է վերլուծաբանը։Մարտակերտի տներից մեկն ադրբեջանցի է մտել. նա այս պահին Արցախի ԱԱԾ–ում է«Ռուսական լավ ասացվածք կա` и швец, и жнец, и на дуде игрец։ Մեզ մոտ ճիշտ այդպիսի իրավիճակ է... Չի կարելի մի կառույցում այդքան գործառույթ կենտրոնացնել»,– կարծում է Պետրոսյանը։Միևնույն ժամանակ, վերլուծաբանը համաձայն է նրա հետ, որ արտաքին հետախուզության ծառայություն ստեղծելը մեծ ծախսեր է պահանջում։ Չէ՞ որ քաղաքական հետախուզությունից բացի, այն պետք է զբաղվի նաև արդյունաբերական, գիտական լրտեսությամբ։ Սակայն դրան պետք է գնալ, քանի որ ունիվերսալ մարմինը չի կարող արդյունավետ իրականացնել բոլոր այդ գործառույթները։ Առավել ևս Հայաստանի դեպքում հարկ է հաշվի առնել նաև սփյուռքի հսկայական ներուժը` գիտական, վերլուծական, արտադրական։ Ցանկության և հմուտ քաղաքականության պարագայում Հայաստանի ազգային շահերի սպասարկման համար կարելի է ներգրավել այդ ներուժը։
https://arm.sputniknews.ru/20210819/hetaxuzutyuny-hakahetaxuzutyuny-mi-kenntronic-chekavarely-sxale-hambarcumyan-28721282.html
https://arm.sputniknews.ru/20210417/vor-hetaxuzutyan-hamar-en-ashxatum-nranq-ovqer-chen-hamalrel-amn-i-sev-cucaky-27210251.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1846/80/18468011_27:0:895:651_1920x0_80_0_0_5a8eefc5c45bb9020419cd44ea343ac1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հասարակություն , հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, հետախուզում
հայաստան, հասարակություն , հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, հետախուզում
Բարեփոխումներ ՀՀ հատուկ ծառայությունում. ինչ է առաջարկվում, ու ինչ են ասում մասնագետները
21:54 26.08.2021 (Թարմացված է: 22:04 26.08.2021) Փոփոխությունների առանցքային բաղադրիչը առանձին հետախուզական ծառայության ստեղծումն է։ Գիտակների կարծիքներն այս առիթով տարբերվում են։
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik, Աշոտ Սաֆարյան. ԱԱԾ–ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հայտարարված կառուցվածքային փոփոխությունները փորձագետների և հատուկ ծառայությունների վետերանների կողմից ոչ միանշանակ են ընկալվում։ Ոմանք կարծում են, որ հետախուզության անջատումն ու անկախ հետախուզական ծառայության ստեղծումը ճիշտ որոշում կլինի։ Մյուսները պնդում են, որ հետախուզությունն ու հակահետախուզությունը պետք է պահպանել մեկ մարմնի կազմում, նշելով, որ Հայաստանի նման փոքր երկրների համար նման կոնֆիգուրացիան ավելի քիչ ծախսատար է և ավելի արդյունավետ։
Ավելի վաղ Փաշինյանը կառավարության ծրագիրը, մասնավորապես անվտանգության ոլորտին առնչվող բաժինը, ներկայացնելիս հայտարարեց, որ առաջիկա տարիների ընթացքում նախատեսվում է ԱԱԾ–ի ենթակայությունից դուրս բերել հետախուզության ծառայությունն ու առանձին մարմին ստեղծել։ ԱԱԾ–ն պետք է հակահետախուզության, պետական սահմանների պահպանության և սահմանադրական կարգի պաշտպանության գործառույթներ իրականացնի։ Կփոփոխվի նաև քննչական համակարգը. ԱԱԾ–ն կոռուպցիայի դեմ պայքարով չի զբաղվի, դրա համար Հակակոռուպցիոն կոմիտե է ստեղծվում։
Կառուցվածքային բարեփոխումները չի ողջունում ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատար, գեներալ–մայոր Միքայել Համբարձումյանը, որը կարծում է, որ արտաքին հետախուզության առանձին ծառայություն իրենց կարող են թույլ տալ Հայաստանից ավելի մեծ և ավելի հարուստ երկրները։
«Արտաքին հետախուզության ծառայության առկայությունը բնորոշ է արտաքին շահերի համապատասխան լայն շրջանակ ունեցող մեծ պետություններին։ Մեր դեպքում նման լայն շրջանակ պարզապես չկա։ Կան երկրներ, որոնք մեր աշխատանքի հիմնական ուղղությունն են հանդիսանում, սակայն դրանց թիվն իրականում այդքան էլ մեծ չէ։ Բացի այդ, առանձին կառույցի ստեղծումը բյուրոկրատական մեծածավալ աշխատանք, մեծ ռեսուրսներ է պահանջում»,–
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Համբարձումյանը։
Ըստ նրա`մեկ մեծ կառույցի ներսում ինչպես հետախուզություն, այնպես էլ հակահետախուզություն ունենալը լիովին հնարավոր է։ Այսօրվա ԱԱԾ–ն ուժեղ և կոմպակտ կառույց է, սակայն անհրաժեշտ է բարելավել աշխատակիցների սոցիալական պայմանները, բարձրացնել աշխատավարձը, բարձրակարգ մասնագետների օգնությամբ բարձրացնել կառավարչական մակարդակը և այլն։ Գեներալը համոզված է, որ անհրաժեշտ է կատարելագործել արդեն իսկ գործող մարմնի աշխատանքը, այլ ոչ թե ստեղծել նորը։
Մի փոքր այլ կարծիք ունի ուժային կառույցների վետերան, վերլուծաբան Տիգրան Պետրոսյանը։ Նա անհրաժեշտ է համարում արտաքին հետախուզության առանձին ծառայության ստեղծումը` մեջբերելով առաջադեմ երկրների փորձը։ Նրա խոսքով` արտաքին հետախուզությունը մեկ մեծ կառույցի կազմում արդյունավետ էր միայն մի դեպքում` ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի։ Սակայն ՊԱԿ–ի ներսում հսկայական կառույց կար ի դեմս Առաջին գլխավոր վարչության։ Հենց այս վարչությունն էլ զբաղվում էր արտաքին հետախուզությամբ։ Սակայն արևմտյան, իսկ ավելի ուշ նաև ռուսական փորձը ցույց տվեց, որ արտաքին հետախուզությունը նախընտրելի է առանձնացնել։ Ռուսաստանի դեպքում նախկին ՊԱԿ–ի Առաջին գլխավոր վարչությունը վերակազմակերպվեց ու դարձավ Արտաքին հետախուզության ծառայություն, որը Դաշնային անվտանգության ծառայությունից առանձին է գործում։
«Երբ հետախուզությունն ու հակահետախուզությունը գործում են մեկ կառույցի ներսում, այդ կառույցի կառավարումը բարդանում է, միշտ վտանգ կա, որ այդ ծառայություններից յուրաքանչյուրը դուրս կգա սեփական լիազորությունների և իրավասությունների շրջանակից։ Նման սցենարներից խուսափելի համար գերադասելի է դրանք առանձնացվեն»,–
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Պետրոսյանը։
Օրինակ, ԱՄՆ–ում Կենտրոնական հետախուզական վարչությունն իրավունք չունի 50 նահանգների սահմաններում որևէ գործունեություն ծավալել. դրա համար գոյություն ունի Հետաքննությունների դաշնային բյուրոն։
Դառնալով Հայաստանին փորձագետը նշեց, որ վերջին տարիներին ԱԱԾ–ն դարձել է մի կառույց, որն առավել հաճախ զբաղվում է ՀԴՄ–ներ չտրամադրող անբարեխիղճ առևտրականներին և կանեփ աճեցնողներին բռնելով։ Անկասկած, այդ ամենն անել պետք է, բայց դրանով չպետք է զբաղվի ԱԱԾ–ն` վատնելով իր միջոցներն ու ռեսուրսները, համոզված է վերլուծաբանը։
«Ռուսական լավ ասացվածք կա` и швец, и жнец, и на дуде игрец։ Մեզ մոտ ճիշտ այդպիսի իրավիճակ է... Չի կարելի մի կառույցում այդքան գործառույթ կենտրոնացնել»,– կարծում է Պետրոսյանը։
Միևնույն ժամանակ, վերլուծաբանը համաձայն է նրա հետ, որ արտաքին հետախուզության ծառայություն ստեղծելը մեծ ծախսեր է պահանջում։ Չէ՞ որ քաղաքական հետախուզությունից բացի, այն պետք է զբաղվի նաև արդյունաբերական, գիտական լրտեսությամբ։ Սակայն դրան պետք է գնալ, քանի որ ունիվերսալ մարմինը չի կարող արդյունավետ իրականացնել բոլոր այդ գործառույթները։ Առավել ևս Հայաստանի դեպքում հարկ է հաշվի առնել նաև սփյուռքի հսկայական ներուժը` գիտական, վերլուծական, արտադրական։ Ցանկության և հմուտ քաղաքականության պարագայում Հայաստանի ազգային շահերի սպասարկման համար կարելի է ներգրավել այդ ներուժը։