https://arm.sputniknews.ru/20210826/amerikayum-charpakalum-bujelu-hamar-dexamijoc-en-haytnaberel-28779545.html
Ամերիկայում ճարպակալումը բուժելու համար դեղամիջոց են հայտնաբերել
Ամերիկայում ճարպակալումը բուժելու համար դեղամիջոց են հայտնաբերել
Sputnik Արմենիա
Նոու-հաուն ուղղված է ակտիվորեն ազդել ասպրոզին հորմոնի վրա, որը նվազեցնում է ախորժակն ու բարելավում է նյութափոխանակությունը: 26.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-26T09:39+0400
2021-08-26T09:39+0400
2021-08-26T09:39+0400
հասարակություն
հայաստան
ճարպակալում
դիետա
հորմոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0a/104452169_0:0:1600:900_1920x0_80_0_0_1bf0206fd3bba6568e5aa16d4993c0ac.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik. Ամերիկացի գիտնականները ճարպակալման ու մետաբոլիկ համախտանիշի բուժման և կանխարգելման համար փորձարարական դեղամիջոց են ստեղծել․ այն հիմնված է մոնոկլոնային հակամարմինների վրա: Գյուտի մասին հոդվածը հրապարակել է Med-heal.ru հարթակը։Քեյս Վեսթերն Ռեզերվ համալսարանին կից Հարինգթոնի հայտնագործությունների ինստիտուտի հետազոտողները ներկայացրել են դեղամիջոց, որը նվազեցնում է ախորժակը, նպաստում մարմնի քաշի կարգավորմանը և կարգի է բերում գլյուկոզայի մակարդակը: Դեղը հիմնված է մոնոկլոնային հակամարմինների վրա, որոնք ազդում են ասպրոզին հորմոնի վրա՝ չեզոքացնելով այն:Ավելի վաղ գիտնականները պարզել էին, որ ասպրոզինը քաղցածության զգացում է առաջացնում և ճարպակալման զգալի դրայվերներից մեկն է, ուստի նոր հետազոտությունն ուղղված է եղել հորմոնի չեզոքացման համար միջոցների որոնմանը: Կրծողների վրա փորձարկումները ցույց են տվել, որ մոնոկլոնային հակամարմինները լավ են կարողանում հաղթահարել այդ խնդիրը:Ինչպես հայտնի է, չափից մեծ ախորժակը, բարձր գլյուկոզան ու մարմնի զանգվածի նորմայից բարձր ինդեքսը հիմնական գործոններն են, որոնցով պայմանավորված է մետաբոլիկ համախտանիշի զարգացումը, որը շատ դեպքերում խթանում է գիրությունն ու շաքարախտի երկրորդ տեսակի զարգացումը։ Գյուտի հեղինակները պնդում են, որ այդ բոլոր գործոնները կարելի է շտկել՝ մոնոկլոնային հակամարմիններով ազդեցություն գործելով հորմոնի վրա։Ի՞նչ ուտել և խմել ամռան շոգին. սննդաբանի խորհուրդները
https://arm.sputniknews.ru/20210718/vorovayn-carp-hesht-mijoc-niharel-28310599.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0a/104452169_250:0:1450:900_1920x0_80_0_0_5a4c32cc3679f7ac0e506c303dfe675f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հասարակություն , հայաստան, ճարպակալում, դիետա, հորմոն
հասարակություն , հայաստան, ճարպակալում, դիետա, հորմոն
Ամերիկայում ճարպակալումը բուժելու համար դեղամիջոց են հայտնաբերել
Նոու-հաուն ուղղված է ակտիվորեն ազդել ասպրոզին հորմոնի վրա, որը նվազեցնում է ախորժակն ու բարելավում է նյութափոխանակությունը:
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik. Ամերիկացի գիտնականները ճարպակալման ու մետաբոլիկ համախտանիշի բուժման և կանխարգելման համար փորձարարական դեղամիջոց են ստեղծել․ այն հիմնված է մոնոկլոնային հակամարմինների վրա: Գյուտի մասին հոդվածը հրապարակել է Med-heal.ru հարթակը։
Քեյս Վեսթերն Ռեզերվ համալսարանին կից Հարինգթոնի հայտնագործությունների ինստիտուտի հետազոտողները ներկայացրել են դեղամիջոց, որը նվազեցնում է ախորժակը, նպաստում մարմնի քաշի կարգավորմանը և կարգի է բերում գլյուկոզայի մակարդակը: Դեղը հիմնված է մոնոկլոնային հակամարմինների վրա, որոնք ազդում են ասպրոզին հորմոնի վրա՝ չեզոքացնելով այն:
Ավելի վաղ գիտնականները պարզել էին, որ ասպրոզինը քաղցածության զգացում է առաջացնում և ճարպակալման զգալի դրայվերներից մեկն է, ուստի նոր հետազոտությունն ուղղված է եղել հորմոնի չեզոքացման համար միջոցների որոնմանը: Կրծողների վրա փորձարկումները ցույց են տվել, որ մոնոկլոնային հակամարմինները լավ են կարողանում հաղթահարել այդ խնդիրը:
Ինչպես հայտնի է, չափից մեծ ախորժակը, բարձր գլյուկոզան ու մարմնի զանգվածի նորմայից բարձր ինդեքսը հիմնական գործոններն են, որոնցով պայմանավորված է մետաբոլիկ համախտանիշի զարգացումը, որը շատ դեպքերում խթանում է գիրությունն ու շաքարախտի երկրորդ տեսակի զարգացումը։ Գյուտի հեղինակները պնդում են, որ այդ բոլոր գործոնները կարելի է շտկել՝ մոնոկլոնային հակամարմիններով ազդեցություն գործելով հորմոնի վրա։