https://arm.sputniknews.ru/20210826/adrbejanakan-koxmy-pakel-goris-kapan-janaparhy-aac-28785002.html
Ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը․ ԱԱԾ
Ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը․ ԱԱԾ
Sputnik Արմենիա
Աշխատանքներ են իրականացվում ճանապարհը բացելու, մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ: 26.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-26T08:49+0400
2021-08-26T08:49+0400
2021-08-26T09:16+0400
հայաստան
գորիս
կապան
ճանապարհ
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/17/26904041_0:85:1600:985_1920x0_80_0_0_18794b86c0ae7604ddb1142f6d9bf45c.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik. Ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։«Օգոստոսի 25-ին ժամը 23:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: Նշված հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են: Աշխատանքներ են իրականացվում ճանապարհը բացելու, մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում հետևել միայն պաշտոնական լրահոսին:Ինչու Վարդենիսը, Ծաղկաձորը թուրքերեն անուններ ունեին. նույնկերպ Բաքվի Արմենքենդին էլ ՀՀ էՀիշեցնենք՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը սրվել է մայիսի 12-ից։ Ադրբեջանցի զինվորականները գտնվում են Սև լճի շրջանում ՝ փորձելով ամրանալ այստեղ հայկական տարածքների հաշվին։ Նման իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում ՝ Վարդենիսի մոտակայքում։Հայ զինծառայողներն ադրբեջանցի զինծառայողի վրա չեն հարձակվել. ՊՆ-ն հերքում էԼարվածության ևս մեկ օջախ Արարատի մարզի Երասխ գյուղի մոտակայքում է։ Այդ հատվածներում պարբերաբար տեղի են ունենում միջադեպեր, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։
https://arm.sputniknews.ru/20210825/inqy-naxapes-erdoxanin-alievin-asume-es-handznvacem-sharmazanovy-pashinyani-masin-28781827.html
գորիս
կապան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/17/26904041_88:0:1512:1068_1920x0_80_0_0_8934402927c5c4700bff91e05c7c0583.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գորիս, կապան, ճանապարհ, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում
հայաստան, գորիս, կապան, ճանապարհ, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում
Ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը․ ԱԱԾ
08:49 26.08.2021 (Թարմացված է: 09:16 26.08.2021) Աշխատանքներ են իրականացվում ճանապարհը բացելու, մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ:
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik. Ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը։ Տեղեկությունը
հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։
«Օգոստոսի 25-ին ժամը 23:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: Նշված հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են: Աշխատանքներ են իրականացվում ճանապարհը բացելու, մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում հետևել միայն պաշտոնական լրահոսին:
Հիշեցնենք՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը սրվել է մայիսի 12-ից։ Ադրբեջանցի զինվորականները գտնվում են Սև լճի շրջանում ՝ փորձելով ամրանալ այստեղ հայկական տարածքների հաշվին։ Նման իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում ՝ Վարդենիսի մոտակայքում։
Լարվածության ևս մեկ օջախ Արարատի մարզի Երասխ գյուղի մոտակայքում է։ Այդ հատվածներում պարբերաբար տեղի են ունենում միջադեպեր, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։