https://arm.sputniknews.ru/20210825/pn-zorakpch-usucich-poxnaxarar-28774670.html
«Դիմել ենք ՊՆ, որ դպրոցի տվյալ առարկայի միակ մասնագետին չտանեն եռամսյա հավաքի». Անդրեասյան
«Դիմել ենք ՊՆ, որ դպրոցի տվյալ առարկայի միակ մասնագետին չտանեն եռամսյա հավաքի». Անդրեասյան
Sputnik Արմենիա
ԿԳՄՍ փոխնախարարը հայտնեց նաև, որ պաշտպանության նախարարությանը հորդորել են հատուկ ուշադրություն դարձնել Տավուշի դպրոցների ուսուցիչների զորակոչման հարցին։ 25.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-25T11:45+0400
2021-08-25T11:45+0400
2021-08-25T12:42+0400
հասարակություն
հայաստան
դպրոց
ուսուցիչ
հհ պաշտպանության նախարարություն (պն)
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
զորակոչ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/16/28034537_0:0:1601:901_1920x0_80_0_0_fe1af96cf641eebc9eab9700152a74ce.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դիմել է ՀՀ պաշտպանության նախարարություն, որպեսզի եռամսյա հավաքին չմասնակցեն այն ուսուցիչները, որոնք տվյալ առարկայի միակ մասնագետն են դպրոցում։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։Նրա խոսքով` եթե անգամ տվյալ առարկայի միակ ուսուցչին կանչեն եռամսյա հավաքի, տվյալ դեպքում նույնպես լուծումներ կգտնեն։Փոխնախարարը հիշեցրեց, որ պատերազմի օրերին էլ նման իրավիճակ էր, երբ նախնական զինվորական պատրաստության ուսուցիչները մեկնել էին առաջնագիծ։Օրինակ, կարելի է ՆԶՊ–ն որոշ ժամանակ հանել ուսումնական ծրագրից և ավելի խիտ տարբերակով անցնել, երբ ուսուցիչը կվերադառնա։Փոխնախարարը հավելեց, որ ՊՆ գործընկերների հետ ուսուցիչների զորակոչման համար պետք է խելամիտ լուծումներ գտնեն։Հիշեցնենք, որ Երևանում ու մարզերում այսօր մեկնարկել է պահեստազորի վարժական եռամսյա հավաքը։ՊՆ–ն հայտարարում է, որ հավաքներն անցկացվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման և վերապատրաստման նպատակով։ Իսկ հավաքներից խուսափողները կենթարկվեն քրեական պատասխանատվության:Օգոստոսի 25-ից նոյեմբերի 25-ը կանցկացվեն պահեստազորի եռամսյա վարժական հավաքներ
https://arm.sputniknews.ru/20210824/eramsya-havaqin-petqe-nerkayanal-aramc-smartfonneri-pn-28763227.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/16/28034537_50:0:1473:1067_1920x0_80_0_0_bd7ff4873e29e67c7e6825dac050e183.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հասարակություն , հայաստան, դպրոց, ուսուցիչ, հհ պաշտպանության նախարարություն (պն), կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), զորակոչ
հասարակություն , հայաստան, դպրոց, ուսուցիչ, հհ պաշտպանության նախարարություն (պն), կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), զորակոչ
«Դիմել ենք ՊՆ, որ դպրոցի տվյալ առարկայի միակ մասնագետին չտանեն եռամսյա հավաքի». Անդրեասյան
11:45 25.08.2021 (Թարմացված է: 12:42 25.08.2021) ԿԳՄՍ փոխնախարարը հայտնեց նաև, որ պաշտպանության նախարարությանը հորդորել են հատուկ ուշադրություն դարձնել Տավուշի դպրոցների ուսուցիչների զորակոչման հարցին։
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դիմել է ՀՀ պաշտպանության նախարարություն, որպեսզի եռամսյա հավաքին չմասնակցեն այն ուսուցիչները, որոնք տվյալ առարկայի միակ մասնագետն են դպրոցում։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։
«Առանձնահատուկ ուշադրություն ենք հրավիրել Տավուշի մարզի ուսուցիչների վրա, քանի որ մենք վերապատրաստել ենք Տավուշի ուսուցիչներին։ Այսինքն` շատ առանցքային ենք համարում, որպեսզի վերապատրաստված մասնագետները դասապրոցեսն իրականացնեն»,–ասաց Անդրեասյանը։
Նրա խոսքով` եթե անգամ տվյալ առարկայի միակ ուսուցչին կանչեն եռամսյա հավաքի, տվյալ դեպքում նույնպես լուծումներ կգտնեն։
Փոխնախարարը հիշեցրեց, որ պատերազմի օրերին էլ նման իրավիճակ էր, երբ նախնական զինվորական պատրաստության ուսուցիչները մեկնել էին առաջնագիծ։
Օրինակ, կարելի է ՆԶՊ–ն որոշ ժամանակ հանել ուսումնական ծրագրից և ավելի խիտ տարբերակով անցնել, երբ ուսուցիչը կվերադառնա։
Փոխնախարարը հավելեց, որ ՊՆ գործընկերների հետ ուսուցիչների զորակոչման համար պետք է խելամիտ լուծումներ գտնեն։
Հիշեցնենք, որ Երևանում ու մարզերում այսօր մեկնարկել է պահեստազորի վարժական եռամսյա հավաքը։
ՊՆ–ն հայտարարում է, որ հավաքներն անցկացվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման և վերապատրաստման նպատակով։ Իսկ հավաքներից խուսափողները կենթարկվեն քրեական պատասխանատվության: