https://arm.sputniknews.ru/20210825/mi-qani-hogov-hardzakvecin-vras-xazinyan-patgamavor-28776614.html
«Մի քանի հոգով հարձակվեցին վրաս». Ղազինյանն ասում է` եթե ՆԱՏՕ–ի զորքն էլ բերեն` չեն լռելու
«Մի քանի հոգով հարձակվեցին վրաս». Ղազինյանն ասում է` եթե ՆԱՏՕ–ի զորքն էլ բերեն` չեն լռելու
Sputnik Արմենիա
«Հայաստան» դաշինքի պատգամավորն անդրադարձել է ԱԺ–ում տեղի ունեցած մի քանի քաշքշուկներին։ 25.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-25T13:21+0400
2021-08-25T13:21+0400
2021-08-25T13:51+0400
քաղաքականություն
հայաստան
արթուր ղազինյան
պատգամավոր
աժ (ազգային ժողով)
ծեծկռտուք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/02/28517240_0:0:1485:836_1920x0_80_0_0_cdb4fc1aeeec11a51e60b203d023c3fb.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Ազգային ժողովում այսօր` օգոստոսի 25–ին տեղի ունեցած հերթական քաշքշուկներից մեկի ժամանակ մի քանի հոգով հարձակվել են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի վրա։ ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ղազինյանը։Նրա խոսքով` ԱԺ–ում նման իրավիճակի համար պատասխանատու է երկրի բարձփրագույն իշխանությունը։ Ղազինյանը նշեց` եթե առկա լինեն հանցակազմի տարրեր այսօրվա միջադեպերի ժամանակ, ապա իրենք հանցագործության մասին հաղորդում կտան։Նշենք, որ այսօր ԱԺ–ում մի քանի անգամ քաշքշուկ եղավ։ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի վրա (ավելի հայտնի որպես «Շիշ բռնող») ընդդիմության ներկայացուցիչները շշեր շպրտեցին, քանի որ Սարգսյանը, ակնարկելով «Հայաստան» դաշինքի ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, ասաց, որ «ոչ մի նախկին ՊՆ ղեկավար, որի օրոք մարդիկ փողով ազատվել են բանակից, իրավունք չունի խոսելու»։Դրանից հետո Օհանյանը Սարգսյանի ուղղությամբ շիշ նետեց։ Սարգսյանը վերցրեց այդ շիշն ու հետ շպրտեց։ Ուղիղ եթերն ընդհատվեց։Դրանից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի ելույթի ժամանակ, երբ նա կառավարության ծրագրի մասին էր խոսում, իշխանության ներկայացուցիչներից մեկը տեղից ասաց. «Այդ ծրագիրը քեզ ենք կերցնելու, արա՛»։ Դրան Հակոբյանն արձագանքեց` ասելով. «Արան դո՛ւ ես, այ տղա»։Հետո դարձյալ լեզվակռիվ և քաշքշուկ սկսվեց, և նիստն ընդմիջվեց ԱԺ նախագահի կարգադրությամբ։Հրաչյա Հակոբյանին անվտանգության աշխատակիցները դուրս բերեցին ԱԺ նիստերի դահլիճից. տեսանյութ
https://arm.sputniknews.ru/20210825/gexam-nazaryan-shtapognutyun-hivandanoc-patgamavor-28777028.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/02/28517240_165:0:1485:990_1920x0_80_0_0_25ca06a5e6bc206b3f8d80861c69f284.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
քաղաքականություն, հայաստան, արթուր ղազինյան, պատգամավոր, աժ (ազգային ժողով), ծեծկռտուք
քաղաքականություն, հայաստան, արթուր ղազինյան, պատգամավոր, աժ (ազգային ժողով), ծեծկռտուք
«Մի քանի հոգով հարձակվեցին վրաս». Ղազինյանն ասում է` եթե ՆԱՏՕ–ի զորքն էլ բերեն` չեն լռելու
13:21 25.08.2021 (Թարմացված է: 13:51 25.08.2021) «Հայաստան» դաշինքի պատգամավորն անդրադարձել է ԱԺ–ում տեղի ունեցած մի քանի քաշքշուկներին։
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Ազգային ժողովում այսօր` օգոստոսի 25–ին տեղի ունեցած հերթական քաշքշուկներից մեկի ժամանակ մի քանի հոգով հարձակվել են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի վրա։ ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ղազինյանը։
«Ուզում են մեզ լռեցնել, բայց եթե ՆԱՏՕ–ի բանակը բերեն այստեղ, իրենց չի հաջողվելու մեզ լռեցնել։ Մեկ բան ակնհայտ է` վերջին միջադեպը լավ կազմակերպված էր և երկրի բարձրագույն իշխանության կողմից հրահանգված էր, քանի որ իրենց դուր չի գալիս մեր որակումները»,–ասաց Ղազինյանը` հավելելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանից են հրահանգ ստացել այդկերպ պատժելու ընդդիմությանը։
Նրա խոսքով` ԱԺ–ում նման իրավիճակի համար պատասխանատու է երկրի բարձփրագույն իշխանությունը։ Ղազինյանը նշեց` եթե առկա լինեն հանցակազմի տարրեր այսօրվա միջադեպերի ժամանակ, ապա իրենք հանցագործության մասին հաղորդում կտան։
Նշենք, որ այսօր ԱԺ–ում մի քանի անգամ քաշքշուկ եղավ։
ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի վրա (ավելի հայտնի որպես «Շիշ բռնող») ընդդիմության ներկայացուցիչները շշեր շպրտեցին, քանի որ Սարգսյանը, ակնարկելով «Հայաստան» դաշինքի ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, ասաց, որ «ոչ մի նախկին ՊՆ ղեկավար, որի օրոք մարդիկ փողով ազատվել են բանակից, իրավունք չունի խոսելու»։
Դրանից հետո Օհանյանը Սարգսյանի ուղղությամբ շիշ նետեց։ Սարգսյանը վերցրեց այդ շիշն ու հետ շպրտեց։ Ուղիղ եթերն ընդհատվեց։
Դրանից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի ելույթի ժամանակ, երբ նա կառավարության ծրագրի մասին էր խոսում, իշխանության ներկայացուցիչներից մեկը տեղից ասաց.
«Այդ ծրագիրը քեզ ենք կերցնելու, արա՛»։ Դրան Հակոբյանն արձագանքեց` ասելով. «Արան դո՛ւ ես, այ տղա»։
Հետո դարձյալ լեզվակռիվ և քաշքշուկ սկսվեց, և նիստն ընդմիջվեց ԱԺ նախագահի կարգադրությամբ։