https://arm.sputniknews.ru/20210825/hrachya-hakobyan-anvtangutyan-ashxatakicner-28774829.html
Հրաչյա Հակոբյանին անվտանգության աշխատակիցները դուրս բերեցին ԱԺ նիստերի դահլիճից. տեսանյութ
Հրաչյա Հակոբյանին անվտանգության աշխատակիցները դուրս բերեցին ԱԺ նիստերի դահլիճից. տեսանյութ
Sputnik Արմենիա
Հակոբյանը լրագրողների հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել տեղի ունեցածը` ասելով. «Իմացեք` ովքեր են ընդդիմադիրները»։ 25.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-25T12:07+0400
2021-08-25T12:07+0400
2021-08-25T12:50+0400
քաղաքականություն
հայաստան
հրաչյա հակոբյան
աժ (ազգային ժողով)
տեսանյութ
ծեծկռտուք
ընդդիմություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/19/28774479_0:0:1600:901_1920x0_80_0_0_12015b15e9427b748ebb310908cd34ee.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Խորհրդարանում տեղի ունեցած բախումներից հետո անվտանգության աշխատակիցները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներձագին`ՔՊ պատգամավոր Հրաչյա Հակոբյանին դուրս բերեցին ԱԺ նիստերի դահլիճից։ԱԺ-ում շշեր են շպրտել «Շիշ բռնողի» վրա, խորհրդարանում «շշամարտ է». տեսանյութերԴատելով համացանցում հայտնված տեսանյութից, Հրաչյա Հակոբյանին այդկերպ բաժանել էին ընդդիմության ներկայացուցիչների հետ կռվից։Տեսանյութում երևում է, որ իշխանական պատգամավորն ակնհայտորեն բորբոքված վիճակում է ու շարունակում է վիճաբանել միջանցքում գտնվող ընդդիմադիրների հետ։Ավելի ուշ Հակոբյանը լրագրողների հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել տեղի ունեցածը` ասելով. «Իմացեք` ովքեր են ընդդիմադիրները»։Հրահանգել եմ` ոչ մեկին չքաշքշեն, առավել ևս` զուգարանում. Փաշինյանը` ԱԺ–ի ծեծկռտուքի մասինՀիշեցնենք` այսօր հերթական միջադեպը տեղի ունեցավ Ազգային ժողովում։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի վրա (ավելի հայտնի որպես «Շիշ բռնող») ընդդիմության ներկայացուցիչները շշեր շպրտեցին։Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ Հայկ Սարգսյանը ելույթ էր ունենում ԱԺ ամբիոնից և հակափաստարկներ բերում ընդդիմության քննադատություններին` իշխող ուժի հանդեպ։ Մասնավորապես, Սարգսյանը ասաց, որ ինքը ստիպված է բառերով պատասխանել, քանի որ «իրենց վարչապետը արգելել է ընդդիմադիրների գլուխները ջարդել»։Հրահանգել եմ` ոչ մեկին չքաշքշեն, առավել ևս` զուգարանում. Փաշինյանը` ԱԺ–ի ծեծկռտուքի մասին«Հայաստան» դաշինքի ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը դրան արձագանքեց` ասելով. «Ռազբորկա ես անում»։Դրանից հետո Սարգսյանը, ակնարկելով Օհանյանին, ասաց, որ «ոչ մի նախկին ՊՆ ղեկավար, որի օրոք մարդիկ փողով ազատվել են բանակից, իրավունք չունի խոսելու»։ Դրանից հետո Օհանյանը Սարգսյանի ուղղությամբ շիշ նետեց։Սարգսյանը վերցրեց այդ շիշը ու հետ շպրտեց։ Նրա ուղղությամբ կրկին մեկ շիշ նետվեց` արդեն այլ անկյունից, բայց կրկին ընդդիմադիրների հատվածից։ Սարգսյանը ամբիոնի տակ գտնվող ևս մեկ շիշ հանեց ու ետ շպրտեց։ Այս ամենին զուգահեռ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ներս էր հրավիրում անվտանգության աշխատակիցներին։ Ուղիղ եթերը ընդհատվեց։ԱԺ–ում ծեծկռտուքի ժամանակ պատռվեց Արծվիկ Մինասյանի վերնաշապիկը․ տեսանյութԵրեկ` օգոստոսի 24-ին ևս մեկ բախում տեղի ունեցավ ընդդիմության ու անվտանգության աշխատակիցների միջև։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պահանջեց, որ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Աննա Մկրտչյանը լքի նիստերի դահլիճը։ Իսկ երբ նա հրաժարվեց անել դա, անվտանգության աշխատակիցներին հրահանգեց պատգամավորին դուրս ուղեկցել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/19/28774479_180:0:1600:1065_1920x0_80_0_0_fa111b25a59ddf94de5eac4f991164ac.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
քաղաքականություն, հայաստան, հրաչյա հակոբյան, աժ (ազգային ժողով), տեսանյութ, ծեծկռտուք, ընդդիմություն
քաղաքականություն, հայաստան, հրաչյա հակոբյան, աժ (ազգային ժողով), տեսանյութ, ծեծկռտուք, ընդդիմություն
Հրաչյա Հակոբյանին անվտանգության աշխատակիցները դուրս բերեցին ԱԺ նիստերի դահլիճից. տեսանյութ
12:07 25.08.2021 (Թարմացված է: 12:50 25.08.2021) Հակոբյանը լրագրողների հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել տեղի ունեցածը` ասելով. «Իմացեք` ովքեր են ընդդիմադիրները»։
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Խորհրդարանում տեղի ունեցած բախումներից հետո անվտանգության աշխատակիցները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներձագին`ՔՊ պատգամավոր Հրաչյա Հակոբյանին դուրս բերեցին ԱԺ նիստերի դահլիճից։
Դատելով համացանցում հայտնված տեսանյութից, Հրաչյա Հակոբյանին այդկերպ բաժանել էին ընդդիմության ներկայացուցիչների հետ կռվից։
Տեսանյութում երևում է, որ իշխանական պատգամավորն ակնհայտորեն բորբոքված վիճակում է ու շարունակում է վիճաբանել միջանցքում գտնվող ընդդիմադիրների հետ։
Ավելի ուշ Հակոբյանը լրագրողների հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել տեղի ունեցածը` ասելով. «Իմացեք` ովքեր են ընդդիմադիրները»։
Հիշեցնենք`
այսօր հերթական միջադեպը տեղի ունեցավ Ազգային ժողովում։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի վրա (ավելի հայտնի որպես «Շիշ բռնող») ընդդիմության ներկայացուցիչները շշեր շպրտեցին։
Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ Հայկ Սարգսյանը ելույթ էր ունենում ԱԺ ամբիոնից և հակափաստարկներ բերում ընդդիմության քննադատություններին` իշխող ուժի հանդեպ։ Մասնավորապես, Սարգսյանը ասաց, որ ինքը ստիպված է բառերով պատասխանել, քանի որ «իրենց վարչապետը արգելել է ընդդիմադիրների գլուխները ջարդել»։
«Հայաստան» դաշինքի ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը դրան արձագանքեց` ասելով. «Ռազբորկա ես անում»։
Դրանից հետո Սարգսյանը, ակնարկելով Օհանյանին, ասաց, որ «ոչ մի նախկին ՊՆ ղեկավար, որի օրոք մարդիկ փողով ազատվել են բանակից, իրավունք չունի խոսելու»։ Դրանից հետո Օհանյանը Սարգսյանի ուղղությամբ շիշ նետեց։
Սարգսյանը վերցրեց այդ շիշը ու հետ շպրտեց։ Նրա ուղղությամբ կրկին մեկ շիշ նետվեց` արդեն այլ անկյունից, բայց կրկին ընդդիմադիրների հատվածից։ Սարգսյանը ամբիոնի տակ գտնվող ևս մեկ շիշ հանեց ու ետ շպրտեց։ Այս ամենին զուգահեռ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ներս էր հրավիրում անվտանգության աշխատակիցներին։ Ուղիղ եթերը ընդհատվեց։
Երեկ`
օգոստոսի 24-ին ևս մեկ բախում տեղի ունեցավ ընդդիմության ու անվտանգության աշխատակիցների միջև։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պահանջեց, որ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Աննա Մկրտչյանը լքի նիստերի դահլիճը։ Իսկ երբ նա հրաժարվեց անել դա, անվտանգության աշխատակիցներին հրահանգեց պատգամավորին դուրս ուղեկցել։