https://arm.sputniknews.ru/20210825/hayastan-karateist-WUKF-ashxarhi-arajnutyun-28778076.html
Հայաստանից 5 կարատեիստ կմասնակցեն աշխարհի WUKF առաջնությանը
Հայաստանից 5 կարատեիստ կմասնակցեն աշխարհի WUKF առաջնությանը
Sputnik Արմենիա
Ռումինիայում անցկացվելիք WUKF առաջնությանը կմասնակցի 70-75 երկիր։ 25.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-25T14:49+0400
2021-08-25T14:49+0400
2021-08-25T15:17+0400
սպորտ
հայաստան
կարատե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/19/28776275_0:0:1600:901_1920x0_80_0_0_4326b1dd5d3bf8612588b87cf82fd658.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի - Sputnik․ Հայաստանից հինգ մարզիկ կմասնակցեն աշխարհի WUKF (World Union of Karate-Do Federations) առաջնությանը։ Այս մասին Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում ասուլիսի ժամանակ ասաց Կարատեի հայկական միության հիմնադիր Կամո Ունանյանը։Կարատեի հայկական միության հիմնադիր Կամո Ունանյան
«Մասնակիցների մեջ ենք ես, Դավիթ Թորոսյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Սերգեյ Դալլաքյանը, Գևորգ Ղազարյանը։ Վերջինիս մասնակցության պահը դեռ հարցականի տակ է, քանի որ առողջական խնդիրներ կան։ Ես անձամբ ակնկալում եմ, որ Դավիթ Թորոսյանը չեմպիոն է դառնալու», – ասաց Ունանյանը։Հայաստանում բացի Կարատեի հայկական միությունից կա նաև Կարատեի ազգային ֆեդերացիա, որին ֆինանսավորում է ԿԳՄՍ նախարարությունը։ Կարատեի հայկական միությանը նախարարությունը, ըստ այդմ, չի աջակցել։ Հինգ մարզիկները գալիք առաջնությանը մասնակցելու են Ռուսաստանում ապրող բարերար Լիլիթ Կարապետյանի ֆինանսավորման շնորհիվ։«Լիլիթը սպորտի աշխարհից չէ, նա և իր ամուսինը իմ լավ ընկերներն են։ Լիլիթը շատ էր ուզում, որ մեր դրոշը բարձրացվի աշխարհում և որոշեց ներդրում անել», – ասաց Ունանյանը։WUKF առաջնությանը կմասնակցի 70-75 երկիր, այն կանցկացվի սեպտեմբերի 23-26-ը Ռումինիայում։Ինչով է զբաղվում կարատեի հայ չեմպիոնը Բուլղարիայում. տեղական լրատվամիջոցի անդրադարձը
https://arm.sputniknews.ru/20210825/ring-azgayin-zoxov-martarvesti-varpet-28777580.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/19/28776275_177:0:1600:1067_1920x0_80_0_0_48d493e4bb2e2c3c7fe2a301e5057790.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սպորտ , հայաստան, կարատե
Հայաստանից 5 կարատեիստ կմասնակցեն աշխարհի WUKF առաջնությանը
14:49 25.08.2021 (Թարմացված է: 15:17 25.08.2021) Ռումինիայում անցկացվելիք WUKF առաջնությանը կմասնակցի 70-75 երկիր։
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի - Sputnik․ Հայաստանից հինգ մարզիկ կմասնակցեն աշխարհի WUKF (World Union of Karate-Do Federations) առաջնությանը։ Այս մասին
Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում ասուլիսի ժամանակ ասաց Կարատեի հայկական միության հիմնադիր Կամո Ունանյանը։
Կարատեի հայկական միության հիմնադիր Կամո Ունանյան
«Մասնակիցների մեջ ենք ես, Դավիթ Թորոսյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Սերգեյ Դալլաքյանը, Գևորգ Ղազարյանը։ Վերջինիս մասնակցության պահը դեռ հարցականի տակ է, քանի որ առողջական խնդիրներ կան։ Ես անձամբ ակնկալում եմ, որ Դավիթ Թորոսյանը չեմպիոն է դառնալու», – ասաց Ունանյանը։
Հայաստանում բացի Կարատեի հայկական միությունից կա նաև Կարատեի ազգային ֆեդերացիա, որին ֆինանսավորում է ԿԳՄՍ նախարարությունը։ Կարատեի հայկական միությանը նախարարությունը, ըստ այդմ, չի աջակցել։ Հինգ մարզիկները գալիք առաջնությանը մասնակցելու են Ռուսաստանում ապրող բարերար Լիլիթ Կարապետյանի ֆինանսավորման շնորհիվ։
«Լիլիթը սպորտի աշխարհից չէ, նա և իր ամուսինը իմ լավ ընկերներն են։ Լիլիթը շատ էր ուզում, որ մեր դրոշը բարձրացվի աշխարհում և որոշեց ներդրում անել», – ասաց Ունանյանը։
WUKF առաջնությանը կմասնակցի 70-75 երկիր, այն կանցկացվի սեպտեմբերի 23-26-ը Ռումինիայում։