https://arm.sputniknews.ru/20210825/gexeckutyan-shila-kam-inchu-petqe-snndakargum-gari-nerarel-28762590.html
«Գեղեցկության շիլա», կամ ինչո՞ւ պետք է սննդակարգում գարի ներառել
«Գեղեցկության շիլա», կամ ինչո՞ւ պետք է սննդակարգում գարի ներառել
Sputnik Արմենիա
Բժիշկի խոսքով` այդ մթերքը հակացուցումները չունի։ Նա ասել է՝ ինչպես ավելի լավ պատրաստել այն։ 25.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-25T10:08+0400
2021-08-25T10:08+0400
2021-08-25T10:08+0400
հասարակություն
հայաստան
գարի
սնունդ
սիրտ
մաշկ
բժիշկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/1a/25910210_0:139:1600:1044_1920x0_80_0_0_d9ab183cd823d8fa016e285acd8edd93.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի - Sputnik. Գարու մեջ կա մեծ քանակությամբ ֆոսֆոր, որն անփոխարինելի է սիրտանոթային համակարգի, ատամի էմալի ու կմախքի համար, ուստի այդ մթերքը պետք է ներառվի սննդակարգում։ Նման կարծիք է հայտնել բժիշկ-սննդաբան Օլգա Կորաբլևան ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում:Կորաբլևան նշել է, որ գարու մեջ կա կալիում, կալցիում, երկաթ, արժեքավոր լիզին ամինաթթու, որը խթանում է կոլագենի արտադրությունը:«Սա այն սպիտակուցն է, որից ուղղակիորեն կախված է մեր մաշկի արտաքին տեսքն ու առողջությունը։ Այդ իսկ պատճառով գարին կոչվում է «գեղեցկության շիլա», – ավելացրել է նա:Սննդաբանը հիշեցրել է, որ գարին դիետիկ սնունդ է, որտեղ քիչ ճարպեր կան՝ 1,1 գրամ 100 գրամում։«Բայց չափից շատ պետք չէ ուտել այն։ Շիլան գազագոյացում է հրահրում։ Այդ իսկ պատճառով դրանով չպետք է կերակրել մինչև երեք տարեկան երեխաներին, նույնիսկ եթե այն լավ եփած է: Ընդհանուր առմամբ, լավ մարսելու համար այն պետք է երկար եփել` առնվազն 50 րոպե ու ավելի լավ է, եթե նախապես գիշերը թրջեք», - խորհուրդ է տվել բժիշկը:Համեղ, օգտակար սնվել ու նիհարել. 3 բաղադրատոմս հայտնի սննդաբանիցՀատկանշական է, որ գարին հակացուցումները գրեթե չունի: Միակ բացառությունը դրա մեջ պարունակվող գլյուտենի ծանրությունն է:
https://arm.sputniknews.ru/20210731/bjishky-zgushacrele-koronavirusi-delta-shtami-depqum-hivandutyuny-erkare-tevum-28484961.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/1a/25910210_0:58:1600:1063_1920x0_80_0_0_fefc6f2f153699870a00a9a490c7399d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հասարակություն , հայաստան, գարի, սնունդ, սիրտ, մաշկ, բժիշկ
հասարակություն , հայաստան, գարի, սնունդ, սիրտ, մաշկ, բժիշկ
«Գեղեցկության շիլա», կամ ինչո՞ւ պետք է սննդակարգում գարի ներառել
Բժիշկի խոսքով` այդ մթերքը հակացուցումները չունի։ Նա ասել է՝ ինչպես ավելի լավ պատրաստել այն։
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի - Sputnik. Գարու մեջ կա մեծ քանակությամբ ֆոսֆոր, որն անփոխարինելի է սիրտանոթային համակարգի, ատամի էմալի ու կմախքի համար, ուստի այդ մթերքը պետք է ներառվի սննդակարգում։ Նման կարծիք է հայտնել բժիշկ-սննդաբան Օլգա Կորաբլևան
ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում:
Կորաբլևան նշել է, որ գարու մեջ կա կալիում, կալցիում, երկաթ, արժեքավոր լիզին ամինաթթու, որը խթանում է կոլագենի արտադրությունը:
«Սա այն սպիտակուցն է, որից ուղղակիորեն կախված է մեր մաշկի արտաքին տեսքն ու առողջությունը։ Այդ իսկ պատճառով գարին կոչվում է «գեղեցկության շիլա», – ավելացրել է նա:
Սննդաբանը հիշեցրել է, որ գարին դիետիկ սնունդ է, որտեղ քիչ ճարպեր կան՝ 1,1 գրամ 100 գրամում։
«Բայց չափից շատ պետք չէ ուտել այն։ Շիլան գազագոյացում է հրահրում։ Այդ իսկ պատճառով դրանով չպետք է կերակրել մինչև երեք տարեկան երեխաներին, նույնիսկ եթե այն լավ եփած է: Ընդհանուր առմամբ, լավ մարսելու համար այն պետք է երկար եփել` առնվազն 50 րոպե ու ավելի լավ է, եթե նախապես գիշերը թրջեք», - խորհուրդ է տվել բժիշկը:
Հատկանշական է, որ գարին հակացուցումները գրեթե չունի: Միակ բացառությունը դրա մեջ պարունակվող գլյուտենի ծանրությունն է: